Վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

01/12/2023 schedule17:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը:

Վարչապետը քննարկման սկզբում նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից տրվում է գերատեսչությունների 2023 թվականին կատարված աշխատանքների ամփոփումների մեկնարկը:

Զեկույցներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՖՆ տեղակալները և գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ մակրոտնտեսական կանխատեսումներում բարձրացվել է սցենարային վերլուծության դերակատարումը: Ներկա տուրբուլենտության պայմաններում մշակվել են այլընտրանքային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներ, որոնց հիման վրա ձևավորվել են բյուջեի պահուստները, գնահատվել է տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ճանապարհը՝ ներառյալ անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալները, կառուցվածքային բարեփոխումների առանցքային ուղղությունները՝ հանրային կառավարման բարեփոխումներ, թվայնացում և պետական ներդրումների կառավարման համակարգ:

Կատարելագործվել է հարկային եկամուտների կանխատեսման համակարգը՝ համալրելով դրանք ժամանակակից մոդելներով, որը թույլ է տվել 2024թ. բյուջեի ուղերձում հրապարակել խոշոր հարկերի կանխատեսումները:

Ներկայացվել են վերլուծություններ և կանխատեսումներ, որոնց համաձայն Կառավարության 7 % տնտեսական աճի թիրախին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել թիրախային կառուցվածքային քաղաքականություն, ինչը կխթանի մասնավոր ներդրումները և արտահանումը՝ բարձրացնելով արտադրողականությունը:

Անցնող տարվա ընթացքում վերագնահատվել են ՀՀ տնտեսության համար օպտիմալ պարտքի շեմերը և դրամային պարտքի մասնաբաժնի բարելավման օպտիմալ արագությունը: Մշակվել է հարկային պոտենցիալի գնահատման մեթոդաբանությունը և գնահատվել են խոշոր հարկատեսակների գծով հարկային պոտենցիալն ու ճեղքը: Գնահատվել են կառավարության ծրագրի առանցքային միջոցառումների իրականացման սոցիալ-տնտեսական հետևանքները:

Իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ազդեցությունների գնահատում:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը նշվել է, որ միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման նպատակով կմշակվի նոր համապարփակ գործիք: Հարկային եկամուտների կանխատեսումների համակարգը կհամալրվի նոր գործիքներով՝ տարբեր փուլերում մշակված մոդելների ներդաշնակեցմամբ: Նախատեսվում է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման համապարփակ մեթոդաբանության և հաշվետվության ներդրում, հատվածային և առանձին խնդիրներին նվիրված վերլուծությունների և ախտորոշումների շարունակական իրականացում, այդ թվում`ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ծրագրերի ազդեցությունների գնահատում, տնտեսության ներուժի գնահատման նոր համակարգի մշակում:

Կիրականացվեն նաև աշխատանքներ՝ տոկոսադրույքների նվազման ֆոնին միջնաժամկետ պարտատոմսերի կշռի ավելացման ուղղությամբ: Նախատեսվում է նաև Եվրոբոնդերի մասնակի հետգնում, վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերի նվազեցում:

Միջազգային կառույցների հետ համագործակցության հասցեականության բարձրացման նպատակով նախատեսվում է աջակցության ներգրավում՝ ուղղված մակրոտնտեսական կայունության ապահովմանը, կայուն և ներառական տնտեսական աճի խթանմանը, առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Կիրականացվեն նաև կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքներ:

Համաշխարհային ֆինանսական շուկայում ՀՀ դիրքի ամրապնդման, վարկանիշի բարձրացման նպատակով իրականացվել են միջոցառումներ և արձանագրվել են հետևյալ արդյունքները. 2023թ. ընթացքում «Fitch» և «Standard and Poor’s» գործակալությունների կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացում՝ մեկ աստիճանով և վարկանիշի հեռանկարի բարելավում «Moody’s» գործակալության կողմից, միջազգային հարթակներում ՀՀ պատշաճ ներկայացվածության ապահովում, միջազգային ֆինանսական աշխարհում ՀՀ վարկանիշի ամրապնդում, վարկանիշի բարձրացում:

Միջազգային համագործակցության համակարգի բարելավման ուղղությամբ, մասնավորապես, նախատեսվում է Երևանում կազմակերպել ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպում և գործարար համաժողովը: Միջազգային գործընկերների մասնակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ՝ դոնոր համաժողովներ, երկկողմ գործընկերների հետ կոնֆերանսներ և փորձի փոխանակման միջոցառումներ:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ նշվել է, որ նախատեսվում է համայնքներին ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման մեխանիզմների սահմանում. 2024թ. սկսած ՀՀ համայնքներին սուբվենցիաները կտրամադրվեն մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի իրականացման համար (2024թ՝ 500 մլն դրամ): Մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի համար սուբվենցիաներ կհատկացվեն 4 համայնքների:

Նշվել է, որ եկամուտների քաղաքականության նպատակադրումներից են՝ Կառավարության ծրագրով նախատեսված՝ 25 տոկոս Հարկեր/ՀՆԱ ծրագրային ցուցանիշի՝ քաղաքականության բաղադրիչի ապահովում՝ զուգահեռաբար ապահովելով նպաստավոր ներդրումային և գործարար միջավայր:

Ակնկալվում է 2024թ. ընթացքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մինչև 2026թ. 0.75 տոկոսային կետով բարելավող օրենսդրական կարգավորումների ապահովում, հարկման համակարգերի կատարելագործում, այդ թվում՝ հարկման անհավասարության մեղմում, հարկումից խուսափելու հնարավորությունների վերացում:

Զեկուցվել է, որ լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման շրջանակում իրականացվել է, մասնավորապես, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում 2024-2026թթ. համար: Գործարար միջավայրի բարելավման շրջանակում կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը:

Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Վերջինիս ներդրման ապահովման նպատակով իրականացվել է սոցիալական ծախսերի առանձին տեսակների և չափերի սահմանում:

Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Տարվա ընթացքում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել 1540 գործընթացի, բարեփոխվել է մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 614 մասնագետ գերատեսչությունների պատասխանատու ստորաբաժանումներից: Արդյունքում՝ էական նվազեցում է արձանագրվել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում: 2023 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 4 տոկոսով:

Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կատարված աշխատանքների ու բարեփոխումների կարևորությունը ու նախարարության աշխատակազմի ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, հարկային քաղաքականությանը, ստվերի դեմ պայքարին, կապիտալի շուկայի զարգացմանը, միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների:

Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների արդյունավետ և հետևողական իրականացումը, հանձնարարականներ տվել պատասխանատուներին հետագա անելիքների վերաբերյալ:

Տպել
561 դիտում

Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է բանակցությունների իր հարթակը. Դարսալիա

Հայաստանում Զանգեզուր անունով տարածքային միավոր չկա. Ռուբինյանն Անթալիայում խոսել է «միջանցք»-ի մասին

ԱԺ նախագահը և ՔՊ խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին

Խաղաղության գործընթացում առաջընթացի պատասխանատվությունը կրում են տարածաշրջանի երկրները և դրանց ղեկավարությունը. Կլաար

Պապիկյանի նախագահությամբ կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Ինչպիսին է մարտ ամսվա եղանակային կանխատեսումը

Հայ-թուրքական սահմանը նախ կբացվի 3-րդ երկրի և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, հետո՝ քաղաքացիների. Քըլըչ

Որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը, ինչի հետևանքով նա մահացել է

Խաղաղությունը վերաբերում է Բաքվին ու Երևանին, դա կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ. Հաջիև

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում

Կոտայքում և Շիրակում ևս 2 գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյանը՝ Հաջիևին

ՀՀ նախագահը Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարի հետ

Հայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունը. Ռուբինյանը՝ Անթալիայում

Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում, հայկական կողմի քայլերը փոխադարձ չեն․ Ռուբինյանը՝ Անթալիայում

«Սևան» ազգային պարկ»-ի աշխատակիցների և ջրային պարեկների նկատմամբ բռնության գործն ուղարկվել է դատարան

Միասնական սոցծառայության պաշտոնյան քաղաքացիներին թոշակավորելու համար որպես կաշառք պահանջել է մեկ տարվա թոշակը

Թուրքիային վաճառվող F-16 կործանիչները փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. սենատոր Ռենդ Փոլ

Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Մալրոնին

«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ խորհրդարանական ճեպազրույցը «Քաղաքացիական պայմանագիր»-ը սկսել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի

Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մերսեդես»-ը բախվել է քարերին ու թմբերին, այնուհետ՝ հայտնվել դաշտում․ հայր ու որդի հոսպիտալացվել են

Սուրենյանը գարնան վերաբերյալ նոր գրառում է կատարել

Նուբարաշենում դանակահարվել է 3 երիտասարդ. վիճաբանել են մեքենայի կայանման շուրջ

Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան

ՔԿՀ-ներից մեկի բաժնի պետն ազատվել է պաշտոնից, 3 ծառայող նախազգուշացում է ստացել. պատճառը հայտնի է

Մարտի 1-ի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Ավինյանն ու Երևանի ավագանու անդամները հարգանքի տուրք են մատուցել

Շուկայականից էական ցածր գնով Արարատի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը վաճառել է իր աներոջը

Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 նոր անօդաչու թռչող սարք կգնի. Լեկորնյու

Երևանում բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Ստեփանակերտում քանդել են Ազնավուրի կիսանդրին, հայերի նկատմամբ ատելությունը սպի է պատմության մեջ. իտալացի պատգամավոր

Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Մարտի 1-ի մասին

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լավրովը ժամանել է Թուրքիա. նախատեսված են հանդիպումներ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 3 մարզի որոշ հասցեներ

Երևանի կենտրոնում գնդակահարվեց 8 քաղաքացի, զոհվեց 2 ոստիկան. լրացավ Մարտի 1-ի իրադարձությունների 16 տարին

Հրդեհ է բռնկվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Ինչ է քննարկում ԵՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ. Վասիլիս Մարագոսը մանրամասնել է