Երիտասարդն աներոջը սպանելու դիտավորությամբ 4 անգամ կրակել է մեքենայի վրա, որում եղել են կինն ու երեխաները

01/12/2023 schedule15:23

Երիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Այս մասին հայտնում ն ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով հետևյալ մանրամասները.

2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Վիճաբանության ընթացքում կինը զանգահարել է իր հորը, խնդրել գալ և իրենց տեղափոխել  այդտեղից։

Ժամը 2:30-ի սահմաններում հայրն իր որդու հետ միասին եկել են դստեր բնակության վայր։

Գ.Հ.-ն, տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, վերցնելով որսորդական ողորկափող հրացանը, դուրս է եկել տանից։ Երբ հայրը որդու, դստեր և վերջինիս երկու անչափահաս երեխաների հետ իրենց «Nissan» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են տվյալ հասցեից, կնոջ ամուսինը հայտնվել է ընթացող մեքենայի դիմաց  և, կնոջ հորը սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի գտնվող որսորդական ողորկափող հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի վրա, վարորդի ուղղությամբ։ Սակայն կրակոցներից մեկը միայն վնասել է մեքենայի հետևի ձախակողմյան դուռն ու վարորդի նստատեղի թիկնակը։

Նույն օրը՝ ժամը 3:30-ից 3:40-ի սահմաններում, Գ.Հ.-ն նաև զանգահարել է աներոջը և նրա հասցեին տվել սպանելու սպառնալիքներ։

Դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 36-ամյա Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվում են դեպքի հանգամանքները, այդ թվում նաև՝ կիրառված հրացանի տեսակը, խուզարկությամբ տանը հայտնաբերված զենքերի օրինականությունը։ 

Տպել
1141 դիտում

Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Եղիր ինձ հետ, թե չէ ես քեզ կպատժեմ, այս տրամաբանությունն է 5-րդ շարասյունն ակտիվորեն փորձում տարածել. Կոնջորյան

Պատերազմ՝ տնտեսական ֆոնի վրա՞. Ռուսաստանն ուզում է՝ Հայաստանը քաղաքական գին վճարի՝ իր շուկայում մնալու համար

Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել

Վստահության ցուցանիշով Ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը

Ինչ է սպասվում մարտի 6-ից. Սուրենյանի նոր գրառումը

էլեկտրոնային դեղատոմսն ունի 30 օր ժամկետ. բարդացե՞լ է դեղ գնելու գործընթացը, թե՞ արհեստական աղմուկ է ստեղծվում

Ինչու է Հայաստանը սահմանը հատած Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնում ադրբեջանական կողմին. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել

Արտակ Դաշյանը կվիրահատվի. ինչ վնասվածք է ստացել ֆուտբոլիստը

ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար. Միրզոյան

Սարդարապատի գոմերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. 50-ից ավելի խոշոր եղջերավոր է դուրս բերվել

ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Ինչու Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվեց գրավով. մանրամասներ

Քանի կոպեկ արժե ՀԱՊԿ-ից դուրս գալը, եթե ռուսական գեստապոն շարունակում է վեր ընկած մնալ «Զվարթնոց»-ում. Մեհրաբյան

Հունաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ավարտվել է

Ֆրանսիան մտադիր չէ մոտ ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա. Մակրոն

Մեզ տեսնում ենք որպես երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ վարչապետին

ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ քվեարկել է

Պաշտպանական ոլորտում մեր երկրները համագործակցության մեծ փորձ ունեն. վարչապետը՝ Հունաստանի պաշտպանության նախարարին

Արարատ Միրզոյանը Հունաստանի պաշտպանության նախարարին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով և ինչպես դրանք ձեռք բերել. մանրամասներ

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հիվանդանոցում են

Գագիկ Սուրենյանը Դիլիջանից լուսանկար է հրապարակել

Այգեպատի համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքով կենցաղի տունը օտարել է աներոջը. վերջինս էլ վաճառել է աղջկան. մանրամասներ

Դադարեցվել են Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները

Խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը. վարչապետ

ՌԴ-ն արդեն «որոշակի դեմարշ» է արել. Պեսկովը՝ Ղրիմի կամրջի վերաբերյալ բունդեսվերի սպաների զրույցի ձայնագրության մասին

Հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործմանն առնչվող հարցեր են քննարկվել

Հայաստանից ներմուծված իշխանի ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. Ռոսսելխոզնադզոր

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 14,1%-ով ավել բռնագանձում է արել

Երբ կսկսվի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

Հայաստանը հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

Տոնում ենք ԱՄԻՕ բանկի և Ինգո Արմենիայի 2023 թվականին գրանցած հաջողությունները

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն. Փամբուխչյան

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի

Վահագն Վերմիշյանն ազատ է արձակվել

ՀՀ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են առկա պայմանավորվածությունները և համաձայնագրերը կյանքի կոչելու քայլերը