Դիմումի որևէ փաստաթղթի կարիք չկա․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի համար հաստատվեց առանձին ընթացակարգ

30/11/2023 schedule11:54

Կառավարությունն այսօրվա նիստին օրենքով հստակեցրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։

Նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասնեց․ «Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու»։

Օրինակ՝ սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը: Ընդ որում՝ դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չկա: Համապատասխան փաստաթղթերի անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է, և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել է, բայց կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել:

Կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, պահպանվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում հաշվարկված ու ներառված ստաժը, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ-ում սահմանված օրենքի կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:

«Նախագծով առաջարկում ենք սահմանել առանձին ընթացակարգով կենսաթոշակի նշանակման վերջնաժամկետ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նշանակելու դեպքում, որով կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի: Մինչև 2028 թվականը եթե դիմի, սա նշանակում է, որ ստաժի վերահաշվարկ չի իրականացվի, սակայն 2028-ից հետո դիմելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի նշանակման գործընթաց տեղի կունենա»,- ասաց նախարարի տեղակալը և մանրամասնեց, որ եթե, օրինակ, անձի 63 տարեկանը սեպտեմբերի 15-ին է լրացել, և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերին 11-ից հաշված եռամսյա ժամկետում, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Անդրադառնալով առաջարկին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 3 խումբ մարդկանց հետ գործ ունեն: Առաջին խմբում մարդիկ են, որոնք թոշակ էին ստանում ԼՂ-ում, նրանք առանց ընդհատման ՀՀ-ում թոշակ կստանան, այսինքն՝ հոկտեմբերի, նոյեմբերի թոշակները ևս կստանան առաջիկայում և թոշակի կորուստ չեն ունենա:

Երկրորդ խմբում նրանք են, որոնք ԼՂ-ում սկսել էին կենսաթոշակ ստանալու գործընթացը, բայց ավարտին չեն հասցրել:

Երրորդ խմբում նրանք են, որոնց թոշակի տարիքը կամ թոշակի դիմելու ժամանակը լրացել է բռնի տեղահանման հետևանքով ՀՀ տեղափոխվելուց հետո:

«Կարգավորում ենք, ահա՛, նաև այս խմբի մարդկանց թոշակավորման գործընթացը՝ իհարկե, տեսադաշտում ունենալով, որ մի իքս պահից հատուկ կարգավորում չենք ունենալու, և ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացի հանդիսացող շահառուներն արդեն նույն կարգով, սովորական ընթացակարգով կթոշակավորվեն»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1039 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին