Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին

29/11/2023 schedule15:28

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի պատճառով, ինչի մասին նախագահները քննարկում են ունեցել հեռախոսազրույցի ընթացքում։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Նախագահ Ռաիսիի պաշտոնական այցը Անկարա նախատեսված էր, սակայն հետաձգվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որը նվիրված է լինելու Գազայի հատվածում տիրող իրավիճակին, և որին հրավեր են ստացել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ ծրագրված այցը կկայանա մի քանի օրից, և դրա ընթացքում կողմերը կքննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները»,- Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։

Նա հավելել է, որ իրանական պատվիրակությունը չի կարողանա մասնակցել Գազայի հատվածում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, քանի որ ԱՄՆ կառավարությունը ուշացրել է իր անդամներին վիզաների տրամադրումը։

«Ամերիկյան կառավարությունը հետաձգեց իմ և Իրանի պատվիրակության մյուս անդամների մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը մեզ զրկեց այսօր ՄԱԿ-ում կայանալիք հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից»,- ասել է Աբդոլլահիանը։

Տպել
776 դիտում

Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր. Մակրոն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով գրառում է արել

Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկա ուղարկել Հայաստան․ Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն

Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Ուկրաինայի վարչապետը խոստովանել է զինված ուժերի ոչ շահավետ դիրքը մարտի դաշտում

Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. 1 տարի առաջ ՀՀ ժամանած դեսպան Քրիստինա Քվինի ուղերձը

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար

Հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում. ՆԳՆ

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են. Արմեն Գրիգորյան

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ուղարկվել են միայն ծանուցումներ, վարչարարություն չի իրականացվի. ՊԵԿ նախագահ

Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Ռուսներին չի հաջողվի գրավել Դոնեցկն ու Լուգանսկը․ Բուդանով

Երևանում անցկացվել է բացօթյա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Ավանեսյանն ու Անդրեասյանը ստորագրել են պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր

Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը. ԱԽ քարտուղար

Մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերներ կան․ Ստեֆանո Տոմատ

«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)

Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Պատգամավոր Գագիկ Մելքոնյանին տեղափոխել են հիվանդանոց

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները կվերահուղարկավորվեն պանթեոնում. Ջոնաթան Լաքոտ

Պետությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս, մեղադրանք է ներկացվել նախկին պաշտոնատար անձանց. նախաքննությունն ավարտվել է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել․ Գրիգորյան