Միքայել Մինասյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան՝ հեռակա դատաքննության. Գլխավոր դատախազություն

29/11/2023 schedule13:56

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության:

Դատախազությունից հիշեցնում են, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ  Մ.Մ.-ն, 2008-2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013-2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ: Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:

Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք։

2023 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

2023 թվականի նոյեմբերի 29-ին  դատախազը հաստատել է Մ.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ միասին հանձնել հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, դատախազի կողմից դատարան է ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

Տպել
665 դիտում

Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր. Մակրոն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով գրառում է արել

Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկա ուղարկել Հայաստան․ Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն

Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Ուկրաինայի վարչապետը խոստովանել է զինված ուժերի ոչ շահավետ դիրքը մարտի դաշտում

Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. 1 տարի առաջ ՀՀ ժամանած դեսպան Քրիստինա Քվինի ուղերձը

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար

Հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում. ՆԳՆ

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են. Արմեն Գրիգորյան

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ուղարկվել են միայն ծանուցումներ, վարչարարություն չի իրականացվի. ՊԵԿ նախագահ

Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Ռուսներին չի հաջողվի գրավել Դոնեցկն ու Լուգանսկը․ Բուդանով

Երևանում անցկացվել է բացօթյա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Ավանեսյանն ու Անդրեասյանը ստորագրել են պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր

Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը. ԱԽ քարտուղար

Մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերներ կան․ Ստեֆանո Տոմատ

«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)

Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Պատգամավոր Գագիկ Մելքոնյանին տեղափոխել են հիվանդանոց

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները կվերահուղարկավորվեն պանթեոնում. Ջոնաթան Լաքոտ

Պետությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս, մեղադրանք է ներկացվել նախկին պաշտոնատար անձանց. նախաքննությունն ավարտվել է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել․ Գրիգորյան