Տղամարդն ինք է զանգել ոստիկանություն և հայտնել, որ շենքի բակում մարդ է սպանել. նոր մանրամասներ Վանաձորի դեպքից

29/11/2023 schedule13:25

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2023 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39-ամյա համաքաղաքացուն։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

76.jpg (216 KB)

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում բազմաթիվ գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դին: Հայտնաբերվել են նաև ինքնաձիգի 20 պարկուճ, գնդակի 1 միջուկ, արնանման հետքեր։ Դեպքի վայրից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող АК տեսակի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգը՝ դատարկ պահունակով: Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական, քննությամբ ստուգման ենթակա տվյալներով՝ 2023 թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, 27-ամյա երիտասարդը 39-ամյա համաքաղաքացու առաջարկությամբ վերջինիս «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Լոռու մարզի Շահումյան գյուղի «Փուչիկներ» կոչվող տարածք, որտեղ 39-ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ:

Այնուհետև՝ 2023 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը զանգահարել է 39-ամյա տղամարդուն, հրավիրել շենքի բակ, ավտոմեքենայով վերջինիս ժամանելուց հետո իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով 27-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել նրան:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
2449 դիտում

Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր. Մակրոն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով գրառում է արել

Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկա ուղարկել Հայաստան․ Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն

Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Ուկրաինայի վարչապետը խոստովանել է զինված ուժերի ոչ շահավետ դիրքը մարտի դաշտում

Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. 1 տարի առաջ ՀՀ ժամանած դեսպան Քրիստինա Քվինի ուղերձը

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար

Հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում. ՆԳՆ

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են. Արմեն Գրիգորյան

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ուղարկվել են միայն ծանուցումներ, վարչարարություն չի իրականացվի. ՊԵԿ նախագահ

Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Ռուսներին չի հաջողվի գրավել Դոնեցկն ու Լուգանսկը․ Բուդանով

Երևանում անցկացվել է բացօթյա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Ավանեսյանն ու Անդրեասյանը ստորագրել են պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր

Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը. ԱԽ քարտուղար

Մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերներ կան․ Ստեֆանո Տոմատ

«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)

Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Պատգամավոր Գագիկ Մելքոնյանին տեղափոխել են հիվանդանոց

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները կվերահուղարկավորվեն պանթեոնում. Ջոնաթան Լաքոտ

Պետությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս, մեղադրանք է ներկացվել նախկին պաշտոնատար անձանց. նախաքննությունն ավարտվել է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել․ Գրիգորյան