Հայաստանում հեռուստատեսային եթերի ցենզուրա չկա, հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին վստահել. վարչապետի ուղերձը

29/11/2023 schedule10:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ:

«67 տարի առաջ այս օրը՝ 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը:

Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: 

Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ:

Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում:

Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա: Եվ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին հետևել կամ չհետևել, վստահել կամ չվստահել:

Հաճույքով եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն աջակցում է հանրային այդ կարևորագույն ռեսուրսի զարգացմանը:

2018-2022 թվականների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում: Մի շարք միջազգային գործընկերներ ակտիվորեն աջակցում են Հանրային հեռուստատեսության հետագա զարգացմանը, և Կառավարությունը շնորհակալությամբ քաջալերում է նրանց այդ ջանքերը:

Հեռուստատեսության հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում հեռուստատեսությունն այլ ավանդական լրատվամիջոցների շարքում դժվար ժամանակներ է ապրում: Բայց հեռուստատեսության էությունը տեխնիկական միջոցները չեն միայն, այլև ստեղծագործական տաղանդը, հարգանքը և սերը լսարանի նկատմամբ և առաքելության խորը գիտակցումը: Համոզված եմ՝ այս սկզբունքներով առաջնորդվողները միշտ սպասված են, և կապ չունի՝ հեռուստացույցի՞, համակարգչի՞, թե՞ սմարթֆոնի էկրանին»:

Տպել
647 դիտում

Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր. Մակրոն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով գրառում է արել

Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկա ուղարկել Հայաստան․ Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն

Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Ուկրաինայի վարչապետը խոստովանել է զինված ուժերի ոչ շահավետ դիրքը մարտի դաշտում

Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. 1 տարի առաջ ՀՀ ժամանած դեսպան Քրիստինա Քվինի ուղերձը

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար

Հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում. ՆԳՆ

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են. Արմեն Գրիգորյան

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ուղարկվել են միայն ծանուցումներ, վարչարարություն չի իրականացվի. ՊԵԿ նախագահ

Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Ռուսներին չի հաջողվի գրավել Դոնեցկն ու Լուգանսկը․ Բուդանով

Երևանում անցկացվել է բացօթյա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Ավանեսյանն ու Անդրեասյանը ստորագրել են պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր

Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը. ԱԽ քարտուղար

Մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերներ կան․ Ստեֆանո Տոմատ

«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)

Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու

Պատգամավոր Գագիկ Մելքոնյանին տեղափոխել են հիվանդանոց

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները կվերահուղարկավորվեն պանթեոնում. Ջոնաթան Լաքոտ

Պետությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս, մեղադրանք է ներկացվել նախկին պաշտոնատար անձանց. նախաքննությունն ավարտվել է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել․ Գրիգորյան