Էսկալացիայի հնարավորություն մշտապես տեսնում ենք, ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում խաղաղության շուրջ հանդիպումները․ Սիմոնյան

28/11/2023 schedule14:58

Էսկալացիայի հնարավորություն մենք մշտապես տեսնում ենք, օրինակները բազմաթիվ են, ենթադրենք 2022 թվականի օգոստոսի վերջին հանդիպում տեղի ունեցավ, դրանից 10 օր հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց։ Երբևիցե որևէ բան քաղաքական գործիչը չի կարող բացառել, ԱՄՆ-ի զգուշացումը դրան է միտված, որովհետև հայկական կողմը պատրաստ է և գնում է խաղաղության։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին՝ կլինի՞ արդյոք ԱՄՆ միջնորդությամբ սպասվող նոր հանդիպում, վերջինս նկատեց՝ չի հասկանում, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ  բանակցությունների տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին:

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից: Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ինչ-որ ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնի ֆորմատից հրաժարվեցին: Ես անկեղծ չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին ու տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են՝ կարելի է ասել արդեն իսկ իրականությանը շատ մոտ խաղաղության պայմանագրից։ Ես վստահ եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան, որ ընդհանրապես Հայաստան չլինի, բայց ինչով է պայմանավորված խուսափելը տարբեր ֆորմատներից և չգալ հանդիպումների»,- ասաց նա։

Ազգային ժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իր համար արդեն գծել է կարմիր գիծ, դա, օրինակ, Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն է․ «Կարմիր գիծը գծված է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի զիջվելու: Իրենք հաճախ խոսում են, օրինակ, 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք էլ պետք է հիմա 31 գյուղերի մասին խոսենք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1063 դիտում

Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները

Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով հանձնաժողովի նիստը

Ասում է՝ ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու. փաստորեն, հնարավոր է համարում հրապարակվածը

Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան

Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր

Գլինկայի «Ժավորոնոկ»-ի մեջ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ. Ղազարյանը՝ Եզրասի մասին

Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան

Կոմպրոմատներ կան շատ հոգևորականների վրա, դրա համար էլ հլու-հնազանդ են. մասնատվել է եկեղեցին. Տեր Արմեն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Ստորագրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել

Գարեգին Բ-ն Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում, ուզում են պայթեցնեն եկեղեցին. Հայկ Հովյան. տեսանյութ

Սրանք որ ասում են «տիրադավ»՝ բառի «տեր» արմատի տակ ԿԳԲ-ն նկատի ունեն, սրանց տերը միայն ԿԳԲ-ն է. Ալեքսանյան

Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման քաղաքական նշանակությունը հսկայական է. ԶԼՄ

Այդ կինը զոհված զինվորի մայր չէ, քահանային չեմ հայհոյել, այլ բան եմ ասել. Սափեյանը՝ Մայր Աթոռի միջադեպի մասին

Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է

Ձեր ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ գործակալ ա, թե՞ չէ. շուտով Երևանի ընդդիմադիր մամուլի էջերում. Եղոյան

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

Վարչապետը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Կտրիճից նույնատիպ փաստաթղթի կարիք կա՞, որ համոզիչ լինի եղբորից բացի նաև իր ԿԳԲ-ի գործակալ լինելը. Հակոբյան

Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան

Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան

Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը

Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը