Ֆինանսների նախարարությունում վարկային համաձայնագրեր են ստորագրվել. ինչ ծրագրեր կիրականացվեն

27/11/2023 schedule20:15

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ:

Համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ Գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը:

Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրվել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի միջեւ:

«Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016թ, որի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են վարկային միջոցներ՝ 88,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ներգրավել եւս 66 միլիոն 100 հազար եվրոյի չափով վարկային միջոցներ՝ ծրագրի ամբողջական իրականացումն ավարտին հասցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական եւ առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին համապատասխան, այդկերպ՝ շուրջ 20000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատնքերի իրականացման տարբեր փուլերում։

Նշյալ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:

Վահե Հովհաննիսյանի եւ Դոնալդ Լամբերտի միջեւ ստորագրվել է նաեւ մեկ այլ՝ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երեւան քաղաքի 3 վարչական շրջանները եւ էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաեւ ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ:

Տպել
733 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին