Ովքեր քննադատողներին անվանում են «թրքամետ», պետք է ստուգել նրանց ջինսի ծագումը. քաղաքագետը՝ տարածվող պատկերի մասին

27/11/2023 schedule21:00

Համացանցում մի քանի օր է՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված լուսանկար է տարածվում, որտեղ իբրև թե պատկերված է Արևմտյան Հայաստանում գտնվող Վան քաղաքի մուտքը, իսկ դրա քարե պարսպի վրա ծածանվում է հայկական եռագույնը: Տարածվող լուսանկարը մեծ քննարկումների տեղիք է տվել: Օգտատերերի մի մասը ողջունում է, գրում, որ այն իրականություն է դառնալու, իսկ մյուս հատվածը քննադատում է, հորդորում պատրանքներին չտրվել:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով համացանցում լայն տարածում գտած և քննարկումների տեղիք տվող լուսանկարին, մեջբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերից մեկը՝ «Սա խենթանոց է»:

Միևնույն ժամանակ նա նկատում է, որ քաղաքական տեսանկյունից սա տարածքային ուղիղ պահանջ է հարևան Թուրքիային:

«Տանը՝ բազմոցին նստած, նրանք ազատագրում են Շուշին, Հադրութը, ԼՂ-ն վաղուց անկախ է, բայց որևէ մեկը տեղյակ չէ, Արևմտյան Հայաստանը Մեծ Հայքի մի մասն է, որը նրանք պետք է հետ բերեն ու այսպես շարունակ: Հոգեկան խնդիրներ ունեն այս մարդիկ կամ իրականում գումարի, ճնշման դիմաց ծառայում են օտարերկրյա հատուկ ծառայություններին»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով. «Իսկ նրանք, ովքեր սոցիալական հարթակներում մնացածին անվանում են «թրքամետ», առնվազն պետք է կանչել հանդիպման և ստուգել նրանց ջինսե տաբատի ծագումնաբանությունը: Համոզված եմ՝ 80 և ավելի տոկոսը կրում է թուրքական հագուստ, եղել է Թուրքիայի հանգստյան գոտիներում»:

Մկրտչյանը նաև չի բացառում, որ այս ամենը արվում է հայ-թուրքական կարգավորվող հարաբերությունների ֆոնին:

«ՀՀ-ում և մասնավորապես պետական կառավարման ապարատում դեռևս շարունակում են ծվարած մնալ «5-րդ շարասյան» ներկայացուցիչներ, և այս մարդիկ դեմարշ են անում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այն կեղծ թեզը տարածաշրջանում, որ «չլինի ռուսը՝ թուրքը կգա մեզ կուտի», նորից փորձում են ներդնել հասարակության մեջ: «Մենք պետք է հարաբերություններ կարգավորենք բոլոր հարևանների հետ, մենք գնում ենք այդ ճանապարհով, որը բխում է ՀՀ շահերից»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ զրուցակիցը հիշեցնում է, որ հայ-թուրքական սահմանը ոչ թե ՀՀ-ն է փակել, այլ Թուրքիան, որը ՀՀ-ի դեմ կիրառվող տնտեսական լուրջ սանկցիա է. «Շրջափակման մի ամբողջ ծրագիր, որ թուրքական աշխարհը տարիներ շարունակ մեր դեմ կիրառում է: Հիմա լավագույն հնարավորությունն է ստեղծվել, և խոսակցությունների դաշտ է մտնել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման թեզը, տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գնալը, ու ներսում հայտնվում են ինչ-որ «վա՜յ» հայրենասերներ՝ բազմոցին՝ թուրքական ջինսե տաբատներով նստած՝ Արևմտյան Հայաստան ազատագրողներ»:

Մկրտչյանը, վերհիշելով Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերից մեկն էլ, ասում է. «Ժամանակին մամուլում այդպիսի արտահոսք եղավ, որ Ստեփանակերտում ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոչ բարով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր՝ «Եթե այսպես շարունակվի, երգելու եք Ստեփանակե՞րտ, Ստեփանակե՞րտ»: Հիմա նույն իրավիճակն է՝ մի շրջանակ՝ կորցրած հարյուր տարվա հողերն է հիշում, մի շրջանակ՝ 100 հազարով ՀՀ ներսում Ստեփանակերտ, Ստեփանակերտ է երգում. իրականություն է պետք գալ ու առերեսվել, 30 տարի 15 հազար տղա ուղղակի «Եռաբլուր»-ում պառկեցրին ջայլամային քաղաքականության հետևանքով, ու այս շարքային արկածախնդիրներով պետք է զբաղվել»: 

Մկրտչյանը ընդգծում է՝ որևէ մեկը չի վիճարկում, որ դրանք պատմականորեն հայկական տարածքներ են, սակայն պատմական խութերից պետք է դուրս գալ և վերադառնալ իրականություն, տեսնել, թե ինչ ունենք այս պահին հողի վրա և ինչ անվտանգային մարտահրավերներ պետության առջև նետված:

Անդրադառնալով տարածվող պատկերի տակ ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանություններին, որտեղ նրանք գրում են, թե «Երևանը ադրբեջանական է»՝ Մկրտչյանն ասում է՝ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով Բաքուն հող է նախապատրաստում դեպի Երևան ասպատակության համար:

«Բաքուն խայծ է նետում դաշտ, և, փաստորեն, ՀՀ-ում էլ կան տկարամիտներ, որ Բաքվի խայծը կուլ են տալիս և հարևան Թուրքիային են տարածքային պահանջ ներկայացնում: Սա պետական քաղաքականության մաս երբեք չի կարող լինել, պետք չէ կուլ տալ Բաքվի խայծը, այլ, հակառակը, մենք շարունակաբար պետք է պնդենք քաղաքակիրթ աշխարհին, որ ՀՀ տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, ՀՀ-ն չունի որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանի նկատմամբ և որդեգրել է խաղաղության օրակարգը: Այ սա է պետք է բարձրաձայնենք անընդհատ: Աշխարհը շատ լավ գիտի՝ Երևանը ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական, Ալիևը դա ներքին լսարանի և ՀՀ-ում բույն դրած «5-րդ շարասյան» համար է ասում»,- կարծում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
4865 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին