Երևան
12 °C
Հայաստանն այսօր միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել ստորագրման արարողությանը։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից:
Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և բնօրինակը պաշտոնապես հանձնել է համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։
Արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ստորագրման արարողությունից հետո շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Գաղտնիք չէ, որ Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է արևային էներգետիկայի ոլորտում և արևային էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատումը դրական և նոր զարգացումների հիմք կստեղծի։
Հայաստանի համար ևս վերականգնվող էներգետիկան համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից է․ վերջին տարիներին հատկապես զարգանում է արևային էներգետիկան»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրին Հայաստանի միացումը համահունչ է Էներգետիկայի զարգացման ռազմավարությանը, որով նախատեսվում է 2030թ արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի կամ 1000 ՄՎտ-ի, իսկ 2030-2040թթ՝ կառուցել ևս 500 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայաններ։
Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով:
Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։
Դաշինքը, հանդիսանալով համաշխարհային հարթակ, սերտ համագործակցություն է ծավալում բազմակողմ զարգացման բանկերի (MDBs), զարգացման ֆինանսական հաստատությունների (DFIs), մասնավոր և պետական հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կառույցների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ․ Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը՝ 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ
Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ
Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ
Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ
Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ
Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն
Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը
Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ
Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT