ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրի հասած Վիկտորին, Աշոտին, Ռոքսանային քաղաքն ու մաեստրո Ռոբերտ Մլքեյանը անակնկալի են բերել

03/11/2023 schedule17:26

Մշակութային տոն քաղաքի, տոնի արդյունքում էլ՝ նվերներ ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկ երաժիշտների համար:

Գյումրիում կայացավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի բարեգործական համերգը: Բոլոր տոմսերը համերգից օրեր առաջ էին սպառվել: Մաեստրո Մլքեյանին լսելու հնարավորությունն այս քաղաքում քչերն են բաց թողնում: Այս անգամ հստակ նպատակով էին տոմսեր գնել, քանի որ հասույթով երաժշտական գործիքներ են գնվելու ԼՂ-ից բռնի տեղահանված այն երեխաների համար, որոնք ապրում են Գյումրիում և արդեն հաճախում են համայնքապատական արվեստի ու երաժշտական դպրոցներ:

380509958_740549681191716_6937539270921732853_n.jpg (146 KB)380280106_1497507314420655_2840609406057905779_n.jpg (170 KB)

Նրանք 7-ն են, գործիքի խնդիր 3-ն ունեն: Տոմսերի վաճառքից գոյացած մոտ 400 հազար դրամով պետք է 2 դաշնամուր և մեկ ջութակ գնի քաղաքապետարանը:

Այս մասին համերգի ավարտին հայտարարեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ու բեմ հրավիրեց այն երեխաներին, որոնց համար գործիքներ են գնելու:

387507987_1044056119967915_3480037907002083784_n (1).jpg (142 KB)380318009_190342147452226_9186336812358353442_n.jpg (191 KB)

Անակնկալի եկած Աշոտն ու Վիկտորը բեմում հուզված կանգնեցին ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի կողքին: Հետո մեզ հետ զրույցում տղաները նշեցին՝ շատ էին լսել, բայց որ մաեստրոյին անձամբ տեսնելու, ձեռքը սեղմելու էին, երբեք չէին պատկերացնի:

Վիկտորը 7 տարեկան է, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում էր ուսանում: Ասում է՝ տանը երաժիշտ չունեն, առաջինն ինքն է:

380362777_706809534683013_7343532211800344813_n.jpg (125 KB)

«Շատ եմ սիրում նվագել: Ես եմ որոշել, որ գնամ դաշնամուրի, բայց դե տանը չունեի գործիք, դպրոցում էի ամեն բան անում: Որ հիմա իմ դաշնամուրն եմ ունենալու, հավատալի չէ, բայց ուրախ եմ: Ուզում եմ երաժիշտ դառնամ»,- ասում է 7-ամյա տղան, որն ուսումը շարունակում է Գյումրու Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:

Ի տարբերություն Վիկտորի՝ Մարտակերտից եկած 13-ամյա Աշոտը տեղահանվելուց հետո չի որոշել՝ կդառնա՞ դաշնակահար, թե՞ կյանքն այլ հունով կտանի իրեն: Կշարունակի նվագել՝ մինչև հանդարտվի՝ հաստատուն օրեր սկսվեն:

380304325_1072119510451881_8206316824667825726_n.jpg (68 KB)

Նա ևս տանը դաշնամուր չի ունեցել, հիմա, որ իր սեփական գործիքն ունենա, ավելի շատ ու որ պահին սիրտն ուզի, կկարողանա նվագել: Ասում է՝ գուցե հենց այդ ժամանակ էլ մտքերը հավաքի: Հիմա դրանք դեռ հայրենի Մարտունիում են՝ մանկության քար ու թփի, հարևանների, խաղընկերների, հարազատ սար ու ձորի և կորցրած տան բույրի հետ:

«Ինչ էլ լինի, ես լավ ապագա եմ տեսնում»,- մեզ հետ զրույցում վստահ նշում է պատանին:

Մշակույթի բաժնի պետն էլ ասում է՝ առաջիկա օրերին տղաներն իրենց դաշնամուրները, Ռոքսանան էլ իր ջութակը կունենա:

«Բայց եթե կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն դրանք նվիրել երեխաներին, ապա այդ գումարը կպահենք այն մյուս երեխաների համար, որոնց դեռ սպասում ենք: Ես վստահ եմ, որ Գյումրիում հաստատված ընտանիքներից դեռ շատ երեխաներ են դիմելու երաժշտական և արվեստի մեր դպրոցներ»,- նշում է Թովմասյանը:

պպ.jpg (112 KB)

Նմանօրինակ ձեռնարկներ կրկին լինելու են՝ նույն նպատակով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոբերտ Մլքեյանն ասում է՝ չնայած Գյումրին իր հարազատ քաղաքն է, սակայն հատկապես Երևանում է նախատեսում շատ բարեգործական համերգներ:

«Գյումրին չունի համերգասրահ: Ես կարծում էի, որ գալիս եմ պրոֆեսիոնալ դահլիճ, բայց՝ ոչ: Այս կամերային դահլիճը շատ սիրուն է, բայց մեզ համար կարևորը հնչողությունն է: Պետք է Թովմասյանի հետ քննարկել, որպեսզի հնարավոր դառնա ստանալ իրական կամերային միջավայր, որ մենք էլ ավելի շատ գանք»,- նկատում է Մլքեյանը՝ կատակելով.

«Թե չէ ինչքան գնանք Սև ղուլ (նկատի ունի Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող Սև ամրոցը-խմբ.), այն և կամերայինին հարմար չէ, և ի վերջո, ծախսերի հետ է կապված»:

367983833_1397024730942750_4656869558140664974_n.jpg (104 KB)

Այս համերգն իր անսպասելի այցով պատվել էր Տիգրան Մանսուրյանը, ում ավելի մեծ անակնկալ էր սպասում: Առաջին անգամ կայացավ 3 տարի առաջ Գյումրիում հիմնադրված «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախմբի և մաեստրոյի հանդիպումը: Հուզմունքն անսահման էր, արցունքները՝ ուրախության ու հպարտության:

380702357_2044199715934552_4473156068829329829_n.jpg (104 KB)380649834_288745284132840_1902926952955773032_n.jpg (125 KB)363720102_268607599003242_9040342017379598997_n.jpg (82 KB)

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11399 դիտում

2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին