Երևան
12 °C
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու որոշման վերաբերյալ, որը հաստատվել է երեկ կայացած Կառավարության նիստի ժամանակ:
«ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ինչո՞ւ, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և, ըստ էության, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- նշել է Արփինե Սարգսյանը և հավելել, որ կարգավիճակը տրվելու է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է Կառավարության որոշման շրջանակներում:
«Կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե որ սուբյեկտներին է, ըստ էության, տրվում այսպիսի կարգավիճակ: Որոշումն առանձնացնում է երեք խումբ անձանց: Առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, ովքեր հաշվառված են այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում: Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը: Նաև նրանք, ովքեր հաշվառված չեն Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում: Բացառություն են կազմում այն անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն»,-ասել է ՆԳ նախարարի տեղակալը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ կարգավիճակը տրվում է ավտոմատ և այն ստանալու համար որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա և հավելել, որ շուտով բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրում:
ՆԳ նախարարի տեղակալը հավելել է, որ Կառավարությունը երկու տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին հավաստող վկայականն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT