Հայտնի է՝ ինչու են սպանվել Ստաս Նամինի (Միկոյան) որդին ու զոքանչը. կասկածյալը երաժիշտի խորթ որդին է (լուսանկարներ)

19/10/2023 schedule11:45

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի մարզում դաժանաբար սպանել են ռուսական ռոքի լեգենդ, «Գորկի պարկ» և «Ցվետի» խմբերի հիմնադիր Ստաս Նամինինի որդուն և զոքանչին։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ինչպես պարզվել է, ոստիկանություն է կանչել մի տղամարդ, որն էլ ենթադրաբար հենց մարդասպանն է։

Նա 39-ամյա Ռոման Միկոյանն է, ով Նամինի խորթ որդին է։ Երաժիշտը որդեգրել է նրան մեկ տարեկանում, երբ ամուսնացել է վերջինիս մոր՝ Գալինայի հետ։ Ըստ տվյալների՝ Ռոմանը ոստիկանություն է կանչել տեղի ունեցածը հասկանալուն պես։ Այդ նույն չարաբաստիկ տանը նա սպասել է օպերատիվ խմբի ժամանմանը:

333.jpg (44 KB)

Սպանության կասկածյալ Ռոման Միկոյանը

Հայտնի է դարձել նաև, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան։ Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ Միկոյանն ասել է, որ ինքն իրեն կորցրել է տատիկի և եղբոր բարոյական խրատների պատճառով։ Նրանք չեն ընդունել, որ ինքը թմրանյութ է ընդունում։ Միկոյանն ամուսնացած էր, սակայն նրա ընտանեկան կյանքը նույնպես խաթարվել է ապօրինի նյութերից կախվածության հետևանքով;

Հարազատները տղամարդուն խնդրել են թողնել թմրանյութերը և խնջույքները: Ռոմանը չի կարողացել դիմակայել քննադատությունների տարափին, ուստի վերցրել է դանակը և հարձակվել տարեց կնոջ ու խորթ եղբոր վրա։ Սպանության պահին ևս Միկոյանը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ:

332.webp (51 KB)334.jpg (130 KB)

Տունը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը

Դատելով Ռոմանի խոստովանությունից՝ կյանքի հանդեպ նրա մոտեցումն իսկապես անհանգստություն է պատճառել հարազատներին։ Տղամարդը հաճախ է անախորժությունների մեջ ընկել։ 2020 թվականին նրան ծեծի էին ենթարկել հենց Մոսկվայի կենտրոնում՝ երեկույթներից մեկի ժամանակ։ Հատկանշական է, որ 2007 թվականին Ռոմանն արդեն խնդիրներ ուներ օրենքի հետ։ Հետո նա մայրաքաղաքի հարավ-արևմուտքում դարձել է մի կնոջ՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ: Միկոյանը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման։

Ռոմանը վերջերս աշխատել էր որպես Skyeer-ի զարգացման տնօրեն, որը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի հետազոտության տվյալների վրա հիմնված վերլուծական հարթակի մշակմամբ:

Հիշեցնենք՝ Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։

331.jpg (74 KB)

Ստաս Նամինը՝ որդիների հետ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7690 դիտում

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում