Երևան
12 °C
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթը հատվածական:
«Այսօր արդեն կայացված եւ ուժի մեջ մտած որոշումներով մենք շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար: Եվ մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում` բյուջետային աջակցության տեսքով: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ մենք ստեղծել ենք բռնի տեղահանվածներին աջակցելու այնպիսի մեխանիզմ, որ նրանց հատկացվող միջոցները փոխանցվում են անկանխիկ, այսինքն՝ միջոցների բաշխումը թափանցիկ է, ստուգելի եւ հետագծելի, եւ համակարգը շարունակելու է այդպես գործել:
Եվ մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին, ԵՄ-ին եւ անդամ երկրներին, որոնք արդեն հատկացումներ են արել եւ/կամ կշարունակեն անել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար:
Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,
Ցավալի է, չափազանց ցավալի, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդարանը բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղում մոտալուտ էթնիկ զտումների մասին, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին՝ ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որեւէ գործնական արդյունք չունեցան, եւ, ահա, Լեռնային Ղարաբաղը այլեւս հայաթափված է:
ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, եւս 20 հազարը Լեռնային Ղարաբաղից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել:
Եվ այսօր ոմանք ձեւ են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ եւ աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը:
2022 թվականի դեկտեմբերից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են եղել գազի, էլեկտրական էներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
2022 թվականի դեկտեմբերից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին. Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական եւ հոգեբանական ճնշումը, ապա եւ բացել Լաչինի միջանցքը, եւ այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ:
Նման սցենարի մասին խոսել ենք 2023 թվականի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, խոսել ենք բարձր եւ հրապարակային: Եվ չեմ ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը՝ Լեռնային Ղարաբաղի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով: Միեւնույն ժամանակ, պետք է շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար: Սա կարեւոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար»:
Ելույթի առաջին մասը՝ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից
Հայաստանի հետ խաղաղության պայմաններում ապրում ենք ընդամենը մի քանի ամիս, բայց սա հրաշալի զգացողություն է. Ալիև
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և տալու վարույթով 23 մեղադրյալ կա
Մեր երեխաների քանի՞ տոկոսը գիտի որևէ երաժշտական գործիք նվագել. քննարկվել է ԿԳՄՍՆ-ի 2025-ի գործունեությունը
Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով
Քաղաքացիները վերջին հրաժեշտն են տալիս Զառա Արամյանին
Սևանի ափին գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին, կա նաև վիրավnր
Գրանցումները դադարեցնում ենք. հունվարի 30-ի բոլոր տեղերը սպառված են. Նիկոլ Փաշինյան
Ով է լինելու «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն, և ում հետ են պատրաստ կոալիցիա կազմել
Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները, միացրեք երկփուլ անվտանգություն. ՆԳՆ
Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով ԵԱՏՄ անդամ. Լավրովը՝ Հայաստանին
Գորիսում սահնակով սահելիս անչափահասները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է
Վերադառնալ, ծառայել և վճարել՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և աշխարհի․ «Զայեդ» մրցանակ ՀՀ վարչապետին
Գերտերության արտգործնախարար Լավրովը մտահոգված է Վարդան Ղուկասյանի համար
Հիբրիդային սպառնալիքները, 2026-ի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ կդառնան ընդգրկուն
Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի՝ «Խաղաղության խորհրդին» մասնակցելու մասին․ Պեսկով
«Wizz Air»-ը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի․ հայտնի է՝ երբվանից
Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ալեքսան Ալեքսանյանը չի հերքել իր ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ պնդումները
Թույլ չենք տալու, որ տոհմիկ կաշառակերները, Հայաստանի ինքնիշխանության դահիճները նորից վերադառնան իշխանության
ՆԳ նախարարը ոստիկանության և ՓԾ անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին․ տեսանյութ
ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն ՏԿԵՆ-ում
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ձյուն ու բուք կլինի
Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ կապալառուն ներկայացրել է կատարած աշխատանքը
Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկանի՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար․ փրկարարներն են մեկնել գյուղ
Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցը
Ընթացող «Լեքսուս»-ի ուղևորները իջեցրել են ապակիները, հայհոյել պարեկներին․ կան ձերբակալվածներ
Ապարանի տարածաշրջանում ձյունն ու բքի բերվածքները ամբողջությամբ ծածկել են 1.5-մետրանոց ճանապարհային նշանները
Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն․ տեսանյութ
Առաջարկվում է կարգավորել գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող խնդիրները
Կարող ենք պաշտպանվել․ Դանիան լրացուցիչ ուժեր է տեղակայել Գրենլանդիայում, զորքի հետ կղզի է ժամանել շտաբի պետը
WhatsApp-ում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով կեղծ օգտահաշիվ է բացվել
Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Նոր Երզնկա գյուղում տուն է այրվել
Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պաշտոնական հրավերը
ԱՄՆ Միչիգան նահանգում ձյան պատճառով շուրջ 100 մեքենա է բախվել․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT