Ոստիկանը պիտի օրինակ ծառայի

04/08/2011 schedule13:02

«Այս տարվա հուլիսի 14-ին ժամը 1-ի սահմաններում Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են «Ժիգուլի» մակնիշի տաքսի եւ «Նիվա» ավտոմեքենաներ: Ինքս վարում էի տաքսին` կատարելով Չարբախ-Տիչինա փողոց պատվերը: «Նիվա» ավտոմեքենան շարժվում էր հանդիպակաց ուղղությամբ: Երբ բանկի խաչմերուկում փորձում էի ձախ մտնել, դիմացիս «Նիվան» մեծ արագությամբ երկրորդ գծից վազանց արեց, քանի որ դիմացը ավտոմեքենա կար, եւ լուսաֆորը կարմիր էր, կտրուկ արգելակեց: Արգելակման հետեւանքով մեքենան շեղակի հարվածեց իմ ավտոմեքենային եւ հրելով հասցրեց Տիչինա-Սեբաստիա փողոցների անկյուն: Հարվածի տեղից մինչեւ ավտոմեքենաների արգելակվելը, իմ դիտարկմամբ, կկազմի շուրջ 10-12 մետր: Ես անմիջապես հաղորդեցի տաքսի ծառայություն եւ օգնություն խնդրեցի: Ինձ եւ տաքսու պատվիրատուին վնասվածքներով տեղափոխեցին Մալաթիա բժշկական կենտրոն: Այժմ մեր վիճակը կայունանում է, պատվիրատուին` Ռոբերտին վիրահատական միջամտություն է արվել: Դեպքի օրը, երբ ժամանել են հետաքննիչները եւ իրականացրել են չափագրումներ, պարզվում է, երբ մարդիկ ցույց են տվել արգելակման իրական տեղը, չափագրողները բղավել են մարդու վրա, ասելով` մի՛ խանգարիր, որտեղից կուզենք` այնտեղից էլ կչափենք: Դա դեռ բավական չէ, համացանցում եւ հեռուստատեսությամբ տրվել է ինֆորմացիա տաքսու վարորդի մեղավորության վարկածով: Հետագայում պարզվել է, որ «Նիվայի» մեջ եղել են ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներ (երեք անձ): Այդ մարդիկ, լինելով ոստիկանության աշխատակիցներ, օգնություն չեն ցուցաբերել վնասվածք ունեցած վթարի մասնակիցներին: Հարգարժան պարոն Սարգսյան, այս, ինչ գրում եմ, բոլորը հիմնավորվում են փաստերով եւ ականատեսներով, որոնց ինքնությունը առայժմ չեմ բացահայտում: Գրելով այս նամակը, ակնկալում եմ Ձեր շահագրգիռ ուշադրությունը, վստահ եմ, որ հետեւողականություն կլինի, քանզի ոստիկանի համազգեստ հագնողը ինքը պետք է օրինակ ծառայի»: Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

Տպել
751 դիտում

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին