«Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի»․ Վարդան Ղուկասյանը մտադիր է քաղաքապետ ընտրել Տիգրան Ավինյանին

02/10/2023 schedule11:55

«Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի. երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան, եւ յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է»:

Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկներին: 

«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ո՛չ ընդունում եմ, ո՛չ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը, եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել եւ հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գործարքի, սակայն Հայկ Մարությանն ասաց, որ կա՛մ ինքը քաղաքապետ կլինի, կա՛մ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է՝ ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր խմբակցությունը պատրաստվում է գնալ նոր ընտրության և բոյկոտելու է ավագանու առաջին նիստը՝ նոր ընտրությունների գնալու համար, ըստ նրա՝ այդպես է վարվելու նաև Թևանյանի գլխավորած դաշինքը, և «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել է նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:

Ղուկասյանը արդեն պատասխանել էր այս հայտարարությանը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ հատուկ առաջարկով դիմել էր Մարությանին, սակայն համաձայնության չէին եկել: Ըստ նրա՝ ինքը պատրաստ էր միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը, բոյկոտել ավագանու առաջին նիստը, սակայն մի պայմանով՝ եթե իր հետ պայմանագիր կնքեն՝ ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին հանձնելու մասին: 

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ:

Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3271 դիտում

Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները, միացրել երկփուլ անվտանգություն. ՆԳՆ

Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով ԵԱՏՄ անդամ. Լավրովը՝ Հայաստանին

Գորիսում սահնակով սահելիս անչափահասները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Վերադառնալ, ծառայել և վճարել՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և աշխարհի․ «Զայեդ» մրցանակ ՀՀ վարչապետին

Գերտերության արտգործնախարար Լավրովը մտահոգված է Վարդան Ղուկասյանի համար

Հիբրիդային սպառնալիքները, 2026-ի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ կդառնան ընդգրկուն

Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի՝ «Խաղաղության խորհրդին» մասնակցելու մասին․ Պեսկով

«Wizz Air»-ը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի․ հայտնի է՝ երբվանից

Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Ալեքսան Ալեքսանյանը չի հերքել իր ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ պնդումները

Թույլ չենք տալու, որ տոհմիկ կաշառակերները, Հայաստանի ինքնիշխանության դահիճները նորից վերադառնան իշխանության

ՆԳ նախարարը ոստիկանության և ՓԾ անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին․ տեսանյութ

ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն ՏԿԵՆ-ում

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ձյուն ու բուք կլինի

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ կապալառուն ներկայացրել է կատարած աշխատանքը

Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկանի՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար․ փրկարարներն են մեկնել գյուղ

Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցը

Ընթացող «Լեքսուս»-ի ուղևորները իջեցրել են ապակիները, հայհոյել պարեկներին․ կան ձերբակալվածներ

Ապարանի տարածաշրջանում ձյունն ու բքի բերվածքները ամբողջությամբ ծածկել են 1.5-մետրանոց ճանապարհային նշանները

Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն․ տեսանյութ

Առաջարկվում է կարգավորել գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող խնդիրները

Կարող ենք պաշտպանվել․ Դանիան լրացուցիչ ուժեր է տեղակայել Գրենլանդիայում, զորքի հետ կղզի է ժամանել շտաբի պետը

WhatsApp-ում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Նոր Երզնկա գյուղում տուն է այրվել

Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պաշտոնական հրավերը

ԱՄՆ Միչիգան նահանգում ձյան պատճառով շուրջ 100 մեքենա է բախվել․ տեսանյութ

Բոլոր տարածաշրջաններում շուրջօրյա հերթապահություն է կատարվում․ աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են

Վլադիմիր Պուտինը հրավիրվել է Գազայի խաղաղության խորհրդին․ Թրամփ

Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել

Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները․ Խուդաթյան

Հերթական դղյակը՝ Նոր ուղի գյուղի փոքրիկների համար․ մանկապարտեզ վաղուց չէր գործում․ Չախոյան

«Հրապարակ»-ը միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղել․ սուտ են տեղեկությունները․ ՊՆ

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից․ գործընթացը մեկնարկել է

Լուսաշող-Լանջառ հատվածում բուք է․ անվտանգության նկատառումներով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ