Երևան
-5 °C
«Իմ էլածն այլևս էս ա ու ես»:
Փոքր սև պայուսակում ինչ-որ բան փնտրող փոքրամարմին, խառը մտքերի մեջ ընկած մի պապիկ է համաձայնում զրուցել: Շատ բան չի խոսում, խորը շունչ է քաշում ու ասում. «Գյումրի մեկ էլ 88-ի երկրաշարժին էի եկել, մարդկանց էի օգնում: Հիմա ես եմ ավեր»:
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում տուն ու այգի, հողամաս, կյանքի ողջ վաստակը թողած՝ Կոնստանտին պապիկը, հենց այդ մեկ պայուսակն ուսին, հասել է Գյումրի:
Քաղաքն իր ընտրությունը չի եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Գորիսից են ուղարկել, հետո էլ իր համար միևնույն է, թե իր տուն ու տեղից զրկվելուց, բռնի տեղահանվելուց հետո ուր կգնա:
Պապիկն աղջկա ու 5 թոռների հետ է եկել, նրանց կեցության վայրն արդեն որոշված է, մնում է՝ իր խնդրանքն էլ հաշվի առնեն և աղջկա ընտանիքի հետ բնակեցնեն:
«Էլ ուրիշ ուզելիք չունիմ, էլ ինչ: Գոնե կարողանամ ծնողական պարտքս կատարեմ, երեխեքին մի բանով օգուտ տամ, հեր չունին, մենակ են: Մեր գյուղում հեշտ էր, ամեն ինչ ունեի, ապրում էինք մեր համար, ոչ մինից մի բան էլ էսքան ժամանակ չենք ուզել: Ամեն բան անորոշ է հիմա»,- ասում է Կոնստանտինն ու անշտապ, արցունքոտ աչքերն անընդհատ թաքցնելով՝ փոխում ճամփեքին փոշոտված կոշիկները:
Նրա նման հարյուրավոր բռնի տեղահանվածներ են գալիս Գյումրի, հաշվառվում, գույքագրում կարիքներն ու բնակեցվում քաղաքի տարբեր հատվածներում:
Քաղաքապետարանում այս հարցերը կարգավորելու, համակարգելու համար ձևավորված հանձնաժողովի նախագահ, Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասում է՝ Շիրակի մարզը ներկայացրել է տվյալ, թե քանիսին կարող է ընդունել:
Մկրտչյանի խոսքով, սակայն, սխալ հաշվարկ է արվել:
«Առկա բազան են միանգամից ուղարկել Կոռնիձորի ու Վարդենիսի կետեր, բայց չեն հաշվել, թե իրականում քանի ազատ տեղ կա այս պահին: Օրինակ՝ հյուրանոցն ունի 100 տեղ, բայց այդ 100-ից 10-ն է ազատ: Սա էր մեր ամենամեծ խնդիրը: Մարդիկ հասնում էին Գյումրի, բայց մենք չունեինք համապատասխան թվով սենյակներ»,- նկատում է փոխքաղաքապետը:
Սա միակ խնդիրը չի եղել: Ըստ Մկրտչյանի՝ զգուշացրել են, որ ընտանիքներին ուղղորդելուց և նրանց՝ դեպի Գյումրի ճանապարհելուց առաջ պարտադիր պետք է զանգեն իրեն: Քչերն են զանգել, եկել են միանգամից ու դժվարություններ առաջացրել նախ՝ իրենց, հետո՝ նաև աշխատանքային խմբի համար:
«Ճիշտ է, սուղ են մեր հյուրանոցային համարներն ու հյուրատները, բայց փորձում էինք համակարգված աշխատել: Ովքեր զանգում էին, նախքան իրենց դուրս գալը մենք արդեն Գյումրիում ամրագրում էինք իրենց տեղը՝ ընտանիքի կազմն ու կարիքը նախապես իմանալով: Բայց երբ մարդկանց զգալի մասն արդեն առանց զանգի ուղղակի մեքենայով եկել, հասել էին քաղաքապետարան, դա արդեն մի տեսակ քաոսի պատճառ դարձավ»,- նշում է Մկրտչյանը:
Գյումրի եկած արցախահայերը գյուղական բնակավայրեր գնալ չեն ուզում: Փոխքաղաքապետը նկատում է՝ նախընտրում են մնալ կա՛մ Գյումրիում, կա՛մ տեղափոխվել Երևան:
«Օրինակ՝ գնացել, հասել են Արթիկ, տեղը դուր չի եկել, հետ են եկել Գյումրի: Նույնը եղել է Աշոցքի ու Ամասիայի դեպքում: Մենք իմացել ենք, որ ընտանիքները մեկնում են այդ բնակավայրեր, սակայն հետո անակնկալ հայտնվել են Գյումրիում: Շիրակի մարզում հարվածային ուժն ամբողջությամբ Գյումրին իր վրա է վերցրել, բայց արդեն մեր հյուրանոցային ու հյուրատնային ազատ համարները սպառվել են: Չկան: Սկսում ենք արդեն համայնքներում տեղավորել մարդկանց»,- ասում է Վահագն Մկրտչյանը:
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ քաղաքն իր ունեցած ողջ ներուժը կենտրոնացրել է, ինչքան համայնքապատկան շենք-շինություն կա, որ հնարավոր է արագ կարգի բերել, կանեն, կտրամադրեն Գյումրի եկած ընտանիքներին: Քննարկում են նախկին զորամասի, նախկին «Սամարթիեր», «Ինֆեկցիոն» և «Ճերմակ» հիվանդանոցների տարածքներն օգտագործելու հարցը:
Գյումրու քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունը մեկտեղել է բարերարների, հիմնադրամների ու կազմակերպությունների հարցում նաև:
Տնակներում բնակեցնելը քաղաքապետը նպատակահարմար չի համարում. շարքից դուրս եկած են դրանք:
ԿԽՄԿ-ն դրամական աջակցություն է հատկացնելու վարձակալված բնակարանների համար: Տրամադրելու է սննդի պարկեր, նաև որոշակի առումով բուժօգնության խնդիր է լուծելու: Հայորդաց տունը սննդի պարկեր ու հագուստ է տրամադրում:
Անհատ բարեգործների պակաս ևս չկա: Փոխքաղաքապետն ասում է՝ բոլորն իրենց հետ համագործակցությամբ են աջակցությունները ցուցաբերելու, որպեսզի և՛ համաչափ գործեն, և՛ նպատակային:
Հանձնաժողովը արդեն երկրորդ գիշերն է աշխատում: 300-ից ավելի բռնի տեղահանված է ապահովվել կեցավայրով: Սննդի հարցը ևս լուծված է: Եթե հյուրանոցում ու հյուրատներում են, պայմանավորվածություն կա, որ հենց տեղում կսնվեն մարդիկ: Իսկ այլ տարածքներում տեղավորված ընտանիքներին վաղ առավոտից սնունդ է մատակարարվել:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը
Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)
2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին
Ծրագրում ներգրավվածությունը շատ կարևոր է. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին
Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը
Թուրքիան այս պահին պլանավորում է կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ»-ը. Էրդողանը ներդրումներ է փնտրում Ծոցի երկրներում
Երեկվանից համացանցում հայտնի դարձած Երևանում աշխատող հնդիկ առաքիչը նոր լուսանկար ու գրառում է հրապարակել
Համոզված եմ՝ այս մարդը չի պատկերացրել, որ որևէ մեկի արժանապատվությունն է վիրավորում. Նինա Կարապետյանց
Հայ պատվիրակները կմասնակցեն Եվրոպայի լողի մեծահասակների առաջնությանը
Հնարավոր կլինի ՀՀ-ի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել իրավապայմանագրային բազա. Միրզոյանը հանդիպել է Ֆիլիպ Իվանովիչի հետ
ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումը երկկողմ համագործակցության խորացման խորհրդանիշ է. Կոստանյանը հանդիպել է Օլիֆանտի հետ
Կալանքի տակ գտնվող Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխվել է
20.000 դոլար՝ բռնի տեղահանված 35 ընտանիքի համար. Հունգարիան Արմավիրի մարզպետարանին հումանիտար աջակցություն է փոխանցել
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունն 8 անձի մասով ավարտվել է
ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա. Միրզոյան
Ալիևը քիչ է մնում Նիկոլ Փաշինյանից լուսինը պահանջի, որ սաբոտաժի ենթարկի խաղաղության պայմանագիրը. Դավիթ Ստեփանյան
Գագիկ Սուրենյանը Սյունիքից լուսանկար է հրապարակել
Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նորանշանակ նախագահին
Չինաստանի քաղաքներում ներդրված «խելացի» լուծումները կարող են օգտակար լինել Երևանին. Ավինյանն ընդունել է դեսպան Յոնգին
Առանձնակի դաժանությամբ սպանություն Լոռիում. Գյուլագարակի տներից մեկում հայտնաբերվել է գլուխը ջնջխված կնոջ դի
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ինչպես են ստանալու իրենց կենսաթոշակն ու նպաստը. ինչ լիազորություն է տրվել նրանց
Ադրբեջանը չմասնակցեց բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային որոշակի առաջընթաց. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Երասխ-Երևան ճանապարհին «Կիա»-ն բախվել է գծանշում կատարող մեքենային. կա զոհ
Վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կալանավորված Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է
Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Նախընտրելի տարածքում գերեզմանատեղիներ՝ կաշառքով. «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը կալանավորվել է, կա 5 ձերբակալված
Միջազգային գործընկերներն ընդլայնում են աջակցությունը արդարադատության ոլորտին. տեղի է ունեցել համակարգող աշխատաժողով
Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգում
«Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմայով նամականիշի գեղաթերթիկ է մարվել
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող
Ես Հայաստանի քաղաքացի եմ, նա՝ մարզիչ․ Նաիր Տիկնիզյանը՝ Ալեքսանդր Պետրակովի հետ ունեցած հարաբերությունների մասին
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Մոսկվայից օգնություն է ուղարկվել ՀՀ. ինչու է Երևան եկել ՌԴ օմբուդսմենի ներկայացուցիչը
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին
Նոր մանրամասներ և լուսանկարներ Հոռոմ-Բենիամին ճանապարհի մահվան ելքով ավտովթարից. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
© 2023 Հայկական ժամանակ