Երևան
12 °C
ԵԽ Կոնգրեսի 9 հոգանոց դիտորդական պատվիրակությունը երեկ ավարտել է իր առաքելությունը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի մայրաքաղաքի 12 թաղամասերում կայացած Երևանի ավագանու ընտրություններում։
Այս մասին Կոնգրեսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմ՝ Կառլա Դեժոնգեի (Բելգիա, ILDG) գլխավորությամբ, այցելել է Երևանի բոլոր թաղամասերի՝ պատահականության սկզբունքով ընտրված մոտ 113 ընտրատեղամասեր՝ այտեղ գտնվելով բացման պահից մինչև փակում և հաշվարկ: Տեղում այս առաքելությանը նախորդել էին սեպտեմբերի 15-16-ը հանդիպումները ընտրական հիմնական շահագրգիռ կողմերի, դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների հետ:
Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրություններ՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների: Պատվիրակությունը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչների աջակցությամբ ընտրողների իսկությունը հաստատող սարքերն ու տեսախցիկները անխափան գործել են քվեարկության ողջ օրվա ընթացքում՝ նվազեցնելով կեղծիքների հնարավորությունները և ամրապնդելով ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։ ԵԽ պատվիրակությունը ողջունել է նաև քվեաթերթիկների փոփոխությունը, որը նպաստել է ընթեռնելիության բարելավմանն ու նվազեցրել, այսպես կոչված, կարուսել քվեարկության հնարավորությունը։
Մենք ողջունում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում առաջացած բարելավումները, ինչպես նաև ԿԸՀ-ի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այս փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ դասընթացների ներդրումը, և մենք խորհուրդ ենք տալիս դրանք հետագայում պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն էլ ավելի ստանդարտացնելու նպատակով։
Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում հետաքրքրության պակասի համար, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Ի լրումն, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին բազմաթիվ ընտրողների և մրցակիցների կողմից Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հասկանալիորեն արտահայտված անվտանգության մտահոգությունների պատճառով: Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը։
Քարոզարշավը բևեռացված էր, այն գլխավորում էին քաղաքապետի թեկնածուները: Պատվիրակությանը զեկուցվել է իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսի չարաշահման և ԶԼՄ-ների կողմնակալության վերաբերյալ հայտարարությունների մասին։ Այդ առումով և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով մենք հավատում ենք պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությանը, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ Կոնգրեսը առաջարկել էր, ընտրատեղամասերի հասանելիությունը մնում է կարևոր խնդիր, որը պահանջում է հետագա հրատապ միջոցներ: Մենք ափսոսանք հայտնեցինք, որ չափազանց շատ ընտրատեղամասեր մատչելի չէին հաշմանդամություն ունեցող ընտրողների, տարեցների և փոքր երեխաներ ունեցող ծնողների համար։
Մենք նշեցինք, որ կային մի քանի ոլորտներ, որտեղ, թեև իրավական դաշտը համարժեք էր թվում, օրենքի ոգով որոշ դրույթների իրականացումը կարող էր ավելի բարելավվել: Օրինակ, թեև բոլոր ցուցակներում պահպանվել է կին թեկնածուների 30% քվոտան, ցուցակների ղեկավարները շատ քիչ են եղել կանայք և, հետևաբար, թերներկայացված են հանրային քննարկումներում:
Ի վերջո, մենք նաև իշխանություններին հրավիրում ենք դիտարկել ամբողջ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրությունների քվեարկության միասնական օր սահմանելու հարցը, ինչն արդեն մատնանշվել էր Կոնգրեսի վերջին զեկույցում։
Կոնգրեսի առաքելությունից հետո հանձնարարականի նախագիծը կքննարկվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա)»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT