ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո ՀՀ-ն շարունակում է ակտիվ աշխատանքները․ ԱԳՆ խոսնակ

21/08/2023 schedule17:50

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի թեմայով քննարկումների և նիստին հաջորդող հնարավոր զարգացումների վերաբերյալ, կարևորել է՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։ 

Հարց. Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ 

Պատասխան․ Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին և, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:

Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։

ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն:

Հարց. Այդքանով գործընթացն ավարտվե՞ց։

Պատասխան. Բոլորովին ոչ, սա շարունակական գործընթաց է։ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ և այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։

Հարց. Իսկ ինչու՞ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել ՄԱԿ «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակն՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին» խորագրի ներքո։ Ինչու՞ նոր նամակ կամ դիմում չէր հղվել։

Պատասխան. 2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ ԱԽ համապատասխան օրակարգային կետ՝ Ձեր կողմից նշված խորագրով։ Սա ընդունված երևույթ է ՄԱԿ ԱԽ֊ում և ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով։

Ընդգծենք, որ սեպտեմբերի 13-ի նամակով ՄԱԿ ԱԽ ուշադրությանն է ներկայացվել ՀՀ ԱԳ նախարարի նամակն Ադրբեջանի զինված հարձակման, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Ավելի ուշ՝ 2022թ. դեկտեմբերից արդեն Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրավիրված երկու քննարկումներն էլ անցկացվել են այդ նամակին հղումով և օրակարգի կետի ներքո։

Հարկ է նշել, որ և՛ նախորդ տարվա դեկտեմբերի, և՛ ս.թ. օգոստոսի հանդիպումներին ընդառաջ Հայաստանը ՄԱԿ ԱԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել հատուկ դիմում-նամակներ՝ Լաչինի միջանցքի խնդրի քննարկման նպատակով։ Բացի այդ, Լաչինի միջանցքի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այնպես էլ Գլխավոր ասամբլեայում, և այլ միջազգային հարթակներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1014 դիտում

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան

Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են

Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան

Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան

Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»

Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ

Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին

Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի

Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները

Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված