Ինչ հեռանկար է սպասվում Երասխում կառուցվող գործարանին և ովքեր են զբաղվում աշխատանքներով. ընկերությունից մանրամասնում են

09/08/2023 schedule22:50

«Հայկական ժամանակ»-ը փորձել է գնալ վերջին շրջանում մամուլում ամենաշատ շրջանառվող՝ Երասխում կառուցվող մետաղի վերամշակման գործարանի շուրջ լուրերի հետքերով, հասկանալ, թե ովքեր են կանգնած գործարանի կառուցման հետևում, որն է կառուցման նպատակը և ինչու հենց Երասխ համայնքում:

«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ը կազմակերպությունների խումբ է, ունի բազմաթիվ դուստր կազմակերպություններ, որոնք զբաղվում են ամենատարբեր գործունեությամբ:

Հոլդինգի դուստր ընկերություններից ամենաշրջանառվողը «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն է, որի ջանքերով էլ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետաղի վերամշակման գործարանը, նախագծում ներդրվել է 70 մլն ԱՄՆ դոլար:

Գործարանը հենց Երասխում կառուցելու ռիսկերը գիտակցելով հանդերձ, հոլդինգի ղեկավարման խորհուրդը ի սկզբանե որոշել է, որ հնարավորինս պետք է զարգացնել սահմանամերձ շրջանները:

«Մարդկանց շատ է ոգևորում այս ներդրումային ծրագիրը, քանի որ Երասխն այն գյուղերից մեկն է, ուր պետք է շատ երկար փողոցներով շրջես մարդկանց հանդիպելու համար: Այս քայլով փորձել ենք ներդրում ունենալ երկրի կայացման և մարզերի վերաբնակեցման գործում»,- նշում են կազմակերպությունից:

Գործարանի կառուցման գործում ներգրավված են մի քանի հարյուր աշխատակիցներ Արարատի մարզի տարբեր քաղաքային ու գյուղական համայնքներից: Հետաքրքրությունն այնտեղ առաջարկվող աշխատանքի նկատմամբ մեծ է, քանի որ աշխատակիցները վարձատրվում են բավականին լավ, շուկայականից բարձր աշխատավարձով:

Խոսելով վերջին ամիսներին շարունակվող ադրբեջանական սադրանքների մասին,  «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ից նշում են, որ անկոտրում են՝ հնարավոր և անհնար ամեն ինչ անելու են, որպեսզի գործարանի կառուցումը բարեհաջող ավարտվի և շարունակում են.

«Դա մեզ տվեց վստահություն, որ ճիշտ ուղու վրա ենք և այդ ուղին ՀՀ-ի կայուն զարգացումն է, նոր ներդրումներն են, նոր աշխատատեղերն են: Այդ սադրանքները միտված էին այս պրոցեսը դադարեցնելուն, քանի որ գործարանի կառուցվելու պարագայում այն լուրջ տարածաշրջանային հանգույց է լինելու ու լուրջ ներդրումներ են գրավելու»:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Երասխի գործարանը հոլդինգի կողմից կառուցվող միակ գործարանը չի լինելու:

«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի կողմից իրականացվող հաջորդ բարեգործական ծրագիրը, որի մասին հնարավոր չէ չխոսել, էկոբեղմնավորման ծրագիրն է:

Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը համագործակցելու է Առողջապահության նախարարության հետ և ընտանիքներին, որոնք չեն կարողանում երեխա ունենալ և չունեն բավարար միջոցներ՝ դիմել էկոբեղմնավորման, տալու են այդ շանսը:

«Կառավարությունը ֆինանսավորում է մինչև 35 տարեկան անձանց, մենք ծրագրում ներառելու ենք նաև 35-ից բարձր անձանց: Համապատասխան ստուգումներ անցնելուց հետո, եթե բժիշկները գտնեն, որ այդ ընտանիքները շանս ունեն բալիկ ունենալու, միանշանակ մենք դա ֆինանսավորելու ենք: Նախագիծը վերաբերում է Արարատ խոշորացված համայնքին, քանի որ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հիմնականում այնտեղ:

Դիմել է մի քանի տասնյակ ընտանիք, հետազոտությունների արդյունքում ընտրվել է շուրջ 2 տասնյակը»,- մանրամասնում են կազմակերպությունից և հավելում, որ ծրագիրը կարճվել էր Երասխում տեղի ունեցող սադրանքներով պայմանավորված, սակայն հոկտեմբերի 1-ից աշխատանքները վերսկսվելու են:

«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի դուստր կազմակերպություններից «ՋԻ ԹԻ Բիլդ»-ը շինարարական ընկերություն է, որ զբաղվում է հոլդինգի կողմից տարբեր մարզերում, այդ թվում՝ Երասխում կառուցվող գործարանի շինաշխատանքներով:

Այժմ Երևանի տարբեր վարչական շրջաններում ընկերությունը կառուցում է պրեմիում դասի բազմաբնակարան շենքեր: Կազմակերպությունից փոխանցում են, որ գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ շեշտը դրված է որակի և նոր մոտեցում բերելու վրա՝ սկսած «գաջի ու բետոնի», վերջացրած՝ ամրանների որակով:

Հոլդինգը մասնավորից ձեռք է բերել նաև հայտնի Կոմիտասի շուկան, որտեղ ևս կառուցվելու է պրեմիում դասի շենք՝ իր հյուրանոցով:

«Այս պահին բանակցում ենք միջազգային հյուրանոցային տարբեր բրենդների հետ, և առաջիկայում կկարողանանք ընտրել հյուրանոցային սերվիսներից որևէ մեկը և բերել Հայաստան: Շուկայի շենքը որպես այդպիսին մնալու է հենց շուկա՝ միջազգային շուկայի մոդելով: Մասնագետների մասով ևս շատ բծախնդիր ենք, ներգարվում ենք թե՛ միջազգային ճարտարապետներ ու խորհրդատուներ, թե՛ շինարարներ՝ մարդիկ, որոնք տարբեր երկրներում աշխատանքի փորձ ունեն, որը կարողանում են բերել և ներդնել նաև այստեղ»,- հայտնում են կազմակերպությունից:

Հոլդինգը Ծաղկաձորում ևս ձեռք է բերել լավագույն հողակտորներից մեկը, որտեղ պատրաստվում է կառուցել 5 աստղանի հյուրանոցային համալիր՝ պահպանելով բնապահպանական բոլոր չափորոշիչները: Այս պահին բանակցություններ են վարվում միջազգային հյուրանոցային ցանցի՝ Caesars Palace-ի և TAJ Hotel-ների խմբի հետ, և ըստ մեր ունեցած տեղեկությունների, մոտ ապագայում կհստակեցվեն բանակցությունների արդյունքները:

Հաջորդ պրոեկտը ձգվում է դեպի Սևան: Հոլդինգը այնտեղ ձեռք է բերել շատ հայտնի «Ծիծեռնակ» հանգստի գոտին՝ իր շուրջ 10 հեկտար տարածքով, որի նոր տարբերակը պատկերացնում է «ոչ բետոնային լուծումներով»:

«Հնարավորինս փայտային կոնստրուկցիայով և էկո ռեզորտ տեսլականով: Այս պահին էլի բանակցություններ են վարվում, համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ, փորձում հնարավորինս միջազգային փորձն ու բրենդներ բերել Հայաստան»,- նշում են կազմակերպությունից:

Կազմակերպության գործունեության ու ոլորտների մասին անվերջ կարելի է խոսել, քանզի դրանք բազմազան են.  իրականացվում են կրթական, բարեգործական մի շարք  ծրագրեր ևս:

«Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր ենք իրականացրել Արարատ խոշորացված համայնքում, մարզի հետ ունենք շատ հեռանկարներ և սրտացավ վերաբերմունք, և քանի որ գործարանի տարածք ընտրվեց Երասխը, հետևաբար փորձեցինք մեր հնարավորություն չափով հեշտացնել համայնքի բնակիչների կյանքը»,- մանրամասնում են կազմակերպությունից:

«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ը օրերս մեկնարկած 8-րդ Համահայկական խաղերում ֆինանսավորել է լիբանանահայ թիմին և ապահովել նրանց մասնակցությունը: Հոլդինգը հանդիսանում է նաև Sevan Startup Summit 2023-ի համակազմակերպիչը:

«Ամեն ինչ անելու ենք, որ ամեն տարիավելի շատ ստարթափերներ,  բիզնես-էքսպերտներ ու մենթորներ գան Հայաստան, ինչը խթանում է մեր երկրի ճանաչողության ու դերի բարձրացմանը միջազգային տարբեր հարթակներում: Ունեինք այնպիսի երիտասարդ մասնակիցներ թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, որ իրենց մասին դեռ շատ մեծ պատմություններ ենք լսելու»,- նշում են կազմակերպությունից և հավելում, որ «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի գործունեության բնույթից ելնելով պատկերացնում են զարգացող, տնտեսապես կայուն, ներդրումներով լի, դրանց համար գրավիչ թե՛ Երևան, թե՛ Հայաստան. «Դրա համար փորձում ենք մեր հնարավորության շրջանակներում խթանել թե՛ տուրիզմի զարգացմանը, թե՛ բնակարանաշինությունը, թե՛ արտադրական ոլորտին, թե՛ արտահանման ոլորտին: Մենք պատկերացնում ենք կայուն և հաստատուն քայլերով զարգացող Հայաստան՝ օր օրի զարգացող տնտեսությամբ»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4760 դիտում

Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ

Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ

Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան

Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում

Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել

Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով

Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել

Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը

ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը

Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել