Ամառային հանգիստը Հայաստանում. մեկ տուրիստը օրական ծախսում է մինչև 500 եվրո. ՀՀ-ում ինչ են ուզում տեսնել զբոսաշրջիկները

22/07/2023 schedule19:10

Վերջին տարիներին Հայաստանը շատ օտարերկրացիների համար զբոսաշրջության առումով ցանկալի ուղղություն է դարձել:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 806 հազար 4, ինչը շատ ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից (464 հազար 231)։

Պայմանավորված ռուս-ուկրաինական վերջին իրադարձություններով՝ նրանց ընդհանուր թվի ավելի քան կեսը, նախորդ տարվանից սկսած, շարունակում են մնալ հենց Ռուսաստանից՝ (52% կամ 417 հազար մարդ): Երկրորդ տեղում Վրաստանն է (12 տոկոս կամ 94 հազար մարդ), երրորդ տեղում էլ Իրանն է (6 տոկոս կամ 45 հազար մարդ)։

Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ մեր երկրում այս տարի զբոսաշրջիկների թիվը կարող է գերազանցել 2 միլիոնը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հույս էր հայտնել, որ մինչև 2026 թվականը Կառավարությունը կկարողանա հասնել սահմանած նպատակին՝ 2,5 մլն զբոսաշրջիկի։

Զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը ևս փաստում է տուրիստական ակտիվությունը։ Ըստ նրա՝ այս շրջանում այն այնքան ակտիվ է, որ նույն արդյունքը կանխատեսում են մինչև ձմեռ։ Նրա խոսքով՝ համավարակից հետո զբոսաշրջային տարիքը փոխվել է. Հայաստան են գալիս են մեծ թվով երիտասարդներ։

«Պասիվ շրջանը հիմնականում սկսվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բայց եթե տարածաշրջանն ու երկիրը խաղաղ լինեն, ակտիվությունը ձմռանն էլ կպահպանվի։ Գալիս են տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Իրան, Գերմանիա։ Սովորաբար գրավում են այստեղի բնությունը, ավանդական մշակույթը, արշավները, խոհանոցը, մարդիկ։ Այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների համար վերջին տարիներին գրեթե չի փոխվում նախընտրելի վայրերի ցանկը: Ինչպես նախկինում, այսօր էլ Գառնի-Գեղարդը, Խոր Վիրապը, Կոտայքը, Երևանը, Գյումրին ու Էջմիածինը շարունակում են մնալ թոփ ամենավաճառվող ուղղությունները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միևնույն ժամանակ Սոլոմոնյանը նկատում է՝ ցավոք, Եվրոպայի զբոսաշրջիկների ակտիվությունը դեպի Հայաստանի հարավային մասեր նվազել է՝ պայմանավորված 2022 թվականին ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիայով: Ըստ նրա՝ այդ ուղղությունները ակտիվ են մնացել ռուս զբոսաշրջիկների համար։

Հայաստան գալով՝ երբեմն փոխվում է զբոսաշրջիկի տպավորությունը երկրից, ասում է Զբոսավարների ասոցիացիայի նախագահը, սովորաբար պատկերացնում են հետխորհրդային բռնապետ երկիր, սակայն հասնելով տեղ՝ զարմանում են ազատությունից։

«Արդեն ուսումնասիրած գալիս են երկիր, բայց երբեմն էլ նման համոզմունքով են գալիս, որը առաջին օրից ի չիք է դառնում։ Հիմնականում բավարարված ու շատ լավ տպավորություններով են հեռանում մեր երկրից։ Զբոսաշրջային ծառայությունները մեզ մոտ բարձրակարգ որակով են մատուցվում, բայց որոշ տուրիստական վայրերում միջավայրը վերածվել է շուկայական վիճակի, օրինակ՝ Խոր Վիրապի տարածքում ինչ-որ բաներ են վաճառում և այլն։ Ճիշտ է, զբոսաշրջիկին հետաքրքրում է ամեն ինչ, բայց այդ իրավիճակը հաճելի չէ»,- նշում է նա։

Սոլոմոնյանի խոսքով՝ հավասարաչափ զարգացած են թե՛ մարզային, թե՛ մայրաքաղաքային զբոսաշրջային կենտրոններն ու ծառայություն մատուցողները։ Հաճախ լինում է, որ որևէ մարզում մատուցված ծառայությունն ավելի որակյալ է լինում, քան Երևանի ինչ-որ կետում:

«Բարձրակարգ ու թանկարժեք հյուրանոցներ ունենք թե՛ մարզերում, թե՛ քաղաքում, որոնք նույնպես զբոսաշրջիկները նախընտրում են։ Ավելի թանկարժեք համարներ կան, որտեղ մեկ գիշերը սկսվում է 1000 եվրոյից, օրինակ՝ Գյումրիում, Դիլիջանում։ Այլ մարզերում նույնպես կան նման հյուրանոցներ։ Տուրի գները կախված են, թե ինչ է ցանկանում զբոսաշրջիկը։ Լինում է, որ նախապես ամրագրելու դեպքում, հաշված այդ թվում ինքնաթիռի տոմսերն ու փաթեթը, ծախսը հասնում է 800-ից մի քանի հազար եվրոյի։ Մեկ տուրիստը մեզ մոտ լիարժեք հանգստի համար օրական սպառում է 80-500 եվրո»,- ասում է նա:

Ըստ Զբոսաշրջության ասոցիացիայի նախագահի՝ երկրում տիրող գնաճի հետ կապված բարձրացել են նաև զբոսաշրջային ապրանքների գները․ «Գների բարձրացմանը դրամի արժևորումը ևս նպաստում է, որի հետևանքով եվրոն արժեզրկվում է։ Հայկական զբոսաշրջային պրոդուկտը 50 տոկոսով թանկանում է։ Դրան է նպաստել նաև Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած վերջին փոփոխությունը, ըստ որի՝ միկրոձեռնարկատրերը անցել են շրջհարկի դաշտ, որի հետևանքով ավելացել են թե՛ գործարքների, թե՛ կանխիկացման արժեքները։ Դժվար է առանձնացնել, թե կոնկրետ ինչն է թանկացել, բոլոր զբոսաշրջային ենթակառուցվածքները, տրանսպորտը, վառելիքը, հյուրատները»,- մանրամասնում է զրուցակիցը:

Նկատենք, որ, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ամենից հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս օդային ճանապարհով, ամենաքիչը օգտվում ցամաքային ճանապարհի «Գոգավան» և «Այրում» անցակետերից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4494 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել