Երևան
22 °C
Հունիսի 9-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյանին։
ՓԾ տնօրենը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ընկերության դերը մասնագետների վերապատրաստման, բնական և տեխնածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման և մասնագիտական պատրաստվածության բարձրացման ծրագրերի իրականացման գործում։
Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրենը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։
«Ընկերությունը հանդիսանում է պետության կողմից ճանաչված մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, որը տասնյակ տարիներ տարաբնույթ և լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Աննա Եղիազարյանը՝ նշելով, որ ընկերությունը, հանդիսանալով Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի ընտանիքի և Միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ՀՀ-ում կամավորական առաքելություն իրականացնող ամենամեծ կառույցն է, որը տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն է իրականացնում բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Եղիազարյանը հավելել է, որ ընկերությունը զինված է մարդկային լուրջ ռեսուրսներով․ մասնավորապես՝ կամավորական ռեսուրսներով (աղետներին արձագանքող պատրաստված թիմեր), որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և ամբողջությամբ ունակ են ինքնաբավ միջոցներով օժանդակել արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների իրականացմանը։
Միաժամանակ ընկերության կողմից բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև հանրային իրազեկման բնագավառում․ թիրախային խմբերի իրազեկման բարձրացում՝ որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում, համայնքային զարգացման ծրագրեր՝ որպես աղետների կանխարգելիչ միջոցառում։
Զրույցի ընթացքում Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրենը նաև նշել է, որ առաջնահերթությունների շարքում արձագանքող թիմերի ընդլայնման հարցն է, որը նախատեսվում է տարվա ընթացքում կազմավորել բոլոր մարզերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, կամավորական շարժման խթանման, մասնավորապես՝ կամավորական հենակետերի ավելացման, սահմանամերձ համայնքների աղետներին արձագանքման կարողությունների բարելավման, ինչպես նաև ոլորտային մի շարք այլ հարցեր։
Կամո Ցուցուլյանը, կարևորելով համայնքային կամավորական թիմերի ընդլայնման խնդիրը, նշել է, որ արդեն իսկ կամավորներն ընդգրկված են համատեղ տարաբնույթ ծրագրերում, պլաններում և մի շարք համայնքներում արդյունավետորեն իրականացնում են ակտիվ աշխատանքներ:
Ելնելով վերոնշյալից՝ ՓԾ տնօրենն առաջարկել է առաջիկայում, լողասեզոնի բացումով պայմանավորված, Սևանա լճի ափամերձ տարածքում սահմանվելիք հերթապահությանը, փրկարարական հերթապահող ուժերի հետ համատեղ, ընդգրկել նաև կամավորական թիմերի անդամներին։
Քննարկման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ռեսուրսների մոբիլիզացման տեսանկյունից շարունակել ակտիվ համագործակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են Փոխըմբռնման Հուշագրի վերանայման և ՆԳՆ հետ համատեղ հուշագրի ստորագրման մասին, որը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել ձեռքբերումները, այլև ամրապնդել և զարգացնել համագործակցության ուղղությունները։
ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է
2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել
ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն
Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել
ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա
Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր
«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է
Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ
Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել
Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան
Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան
ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)
ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան
Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է
Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն
Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)
ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)
Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին
Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ
Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան
Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար
Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ
Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ
Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են
Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու
Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան
Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների
Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր տարածք ընդլայնելու մտադրություն. Միրզոյան
© 2023 Հայկական ժամանակ