Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

09/06/2023 schedule14:32

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համակարգմամբ կայացել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը:

Նիստի շրջանակներում փոխնախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում մշակվել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի առաջին տարբերակը, որը պետք է աշխատանքային խմբի կողմից վերջնականացվի և հավակնի դառնալու օրենսդրական նախաձեռնության հիմքը։

Սարգսյանը կարևորել է այն, որ Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում ձևավորվող նոր կրթահամալիրը կենտրոնանալու է բացառապես հանրությանն արդյունավետ ծառայություն մատուցող, պրոֆեսիոնալ, բարեվարք ծառայող պատրաստելու և վերապատրաստելու վրա։

Նա ընդգծել է, որ որքան էլ անվիճելի է կրթահամալիրում ուսումնառություն ստացած և, օրինակ, իրավաբանի որակավորում ունեցող կադրերի բարձր որակը, այդուհանդերձ պետք է հստակ լինի, որ նոր ձևավորվող, պրոֆիլային կրթահամալիրը պարզապես իրավաբան կամ տնտեսագետ պատրաստող կառույց չի կարող լինել, և պետք է միտված լինի բացառապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն։ Հետևապես, լուծումները հենվում են հենց այդ տրամաբանության վրա։

Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ են տեղի ունեցել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործընկերների հետ՝ հայեցակարգային լուծումները կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությանը համահունչ առաջ տանելու նպատակով։

Հայեցակարգի առաջին տարբերակի շրջանակներում առանձին բաժիններով անդրադարձ է կատարվել նաև՝
– ՆԳՆ կրթահամալիրի կադրային քաղաքականությանը,
– ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքին,
– ՆԳՆ կրթահամալիրի կողմից կրթության գործընթացի կազմակերպմանը,
– Ոստիկան, փրկարար կամ ճգնաժամային կառավարման ոլորտի համար բազային կուրսի ներդրմանը,
– ՆԳՆ կրթահամալիրի շենքային պայմաններին՝ կրթական բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Աշխատանքային խումբը քննարկել է նաև կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանում ՆԳՆ կրթահամալիրի ձևավորմանը միտված քայլերի հաջորդականությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի երկրորդ տասնօրյակը վերջնականացնել ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգը, ապա ձեռնամուխ լինել օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներին։

Տպել
468 դիտում

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան

Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար

Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ

Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են

Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու

Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների

Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով