Երևան
12 °C
«Ես վարորդ չեմ, մեքենա չունեմ, բայց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ կոնկրետ առաջին օրերից, գիտեմ մարդիկ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, որին կանգնեցրել, զգուշացրել են, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են»:
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մգեցված ապակիների վերաբերյալ օրենքի կարգավորումներին:
«Մգեցված ապակիների հետ կապված վերջին շրջանում այնքան հաղորդագրություններ եղան, որ մարդիկ իրոք խճճվել են։ Մեկ մի բան ասացին, հետո՝ այլ բան։ Մարդիկ չգիտեն՝ հիմա տուգանվելո՞ւ են, թե՞ չեն տուգանվելու։ Ես հիմա առաջարկում եմ, որ մարդկանց հստակ ասեն՝ խախտման համար տուգանվելո՞ւ են, թե՞ չեն տուգանվելու։ Թե չէ հայտարարություն է լինում, թե քնքուշ ենք վերաբերվելու, մեղմ ենք վերաբերվելու, բայց, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորին տուգանել են, ու կարծում եմ, որ լավ են արել, որ տուգանել են։ Օրենքն օրենք է բոլորի համար»,- նշեց Մանուկյանը:
Արձագանքելով՝ ՀՀ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ասեմ, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳ նախարարի մասնակցությամբ, և գտել ենք, որ այդ լարվածությունները չլինեն, նաև քաղաքացիների համար շատ անակնկալ չլինի: Այս օրենքը ընդունվել է 2005 և 2007 թվականներին, չի կիրառվել երբեք, հիմա որոշվեց՝ գնանք այս կարգավորումներին, բայց առանց լարվածությունների»:
Խոսելով տուգանքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ եթե մինչև վերջ նայեն, այնտեղ տուգանքի տողում գրված է՝ տուգանվում եք 0 դրամ: «Շատ դեպքերում, երբ որ ինձ բողոքում են, ասում եմ՝ մինչև վերջ կարդացեք, կարդում, գալիս են՝ դուք տուգանվում եք 0 դրամ»,- նշեց Քոչարյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ, համաձայնելով Մանուկյանի հետ, նշեց. «Այս հարցի հետ կապված, իրոք, տարաբնույթ ընկալումներ կան։ Իրականում ամսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք՝ 25 հազար դրամ։ Ամսի 31-ին Ներքին գործերի նախարարության հետ աշխատանքային ու մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, որի ընթացում որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պիտի հասնել ցանկալի արդյունքի»։
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, դիտողությունը: Որոշվել է, որ առաջին երկու օրերին կկիրառվի դիտողությունը, իսկ հետո՝ հիմնական տուգանքը։
«Դա համարվում է խախտում, հետևաբար մեր վարորդները պիտի հանեն ապակիների այդ թաղանթները։ Կոնկրետ պահին ոստիկանը որոշում կկայացնի՝ տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել։ Հնարավոր է, որ մեղմացնող այնպիսի հանգամանքներ լինեն, որ ոչ թե տուգանի, այլ նախազգուշացնի, սակայն սա, կարծում եմ, շատ քիչ դեպքերում կհանդիպի, հիմնականում կիրառվելու է տուգանք»,- ասաց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT