Երևան
12 °C
Օրերս Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ հունիսի 2-ին Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի էր ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։ Քննարկմանը մասնակցել էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Թեպետ պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվում, որ այն որոշակի կամ ամբողջական քաղաքական ուղղվածություն է ունենալու, սակայն դատելով դրա բովանդակությունից՝ կարելի է նման եզրահանգում անել, քանի որ հարթակում քննարկելու են այնպիսի հարցեր, որոնք քաղաքական բնույթ ունեն:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ եկեղեցին քաղաքական կուսակցություն ստեղծել չի կարող, քանի որ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի: Հակառակ պարագայում կարող են փակել, վրան գրել՝ «հոգևորականների քաղաքական կազմակերպություն»:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերոնշյալ հարթակի ստեղծմանը, որը համակարգելու է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Դրա անունը «Գավիթ», «Մագաղաթ» կամ «Խաչ» կդնեն, կարևոր չէ: Եկեղեցու խնդիրը մեր ժողովրդի բարոյական, կրոնական, հոգևոր և ներդաշնակ կյանքը կազմակերպելն ու դրան նպաստելն է: Թող Աստվածաշունչ բացատրեն հանրությանը, բացի մեռելոցի օրերից, ուրիշ՝ ապրելու օրեր էլ պարգևեն: Մեր ազգի մի հատվածը Կոմիտասին սիրում է, բայց եկեղեցի չի սիրում, իսկ Կոմիտասը վարդապետ էր: Մեր ժողովուրդը գրում է հայերեն տառերով, բայց եկեղեցի չի սիրում. այդ նույն հայերեն տառեր ստեղծողը Մաշտոց վարդապետն է: Եկեղեցին սրանով պետք է գա դեպի ժողովուրդը, վերադառնա քրիստոնեական ակունքներին, որպեսզի մեր դիմադրողականությունը բարձրանա»,- նկատում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ հազար ու մի «ռևանշիստների» կողքը հավաքելը, սեղանին մյուռոն դնելը և դրանով Հայաստանի վատթարագույն կյանքը օրհնելը եկեղեցու գործը չէ ընդհանրապես. «Դրա համար ես մեր կաթողիկոսին առաջարկ ունեմ. ակնհայտ երևում է, որ հոտը իր հոգևոր առաջնորդին չի վստահում: Առաջարկում եմ որպես ծառայություն Հայաստանին և հայ ժողովրդին գնա զբաղվի ճգնավորի կյանքով, թողնի այդ աթոռը»:
Ապա Սուքիասյանը հոգևորականներին հիշեցնում է աստվածաշնչյան պատվիրաններից մեկը. «Ձայն բազմած՝ ձայն Աստծո», այսինքն՝ բազմության ձայնը Աստծո ձայնն է:
«Հիմա այդ բազմությունը ընտրել է իշխանություն ու կապ չունի, թե ում է ընտրել, կարող էր Պողոսին ընտրել, բայց ընտրել է այս իշխանությանը: Վաղն էլ ուրիշին է ընտրելու, ինչո՞ւ է մեր եկեղեցու հոգևոր դասը անհանդուրժող «Աստծո ձայնի» նկատմամբ, ինչո՞ւ է անհաղորդ»,- ասում է քաղաքագետը:
Ըստ զրուցակցի՝ մեր ժողովրդի կյանքում հազար ու մի բան է եղել՝ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», որտե՞ղ է եղել եկեղեցու ձայնը. «1996 թվականից սկսած՝ մինչև հեղափոխություն, մեր ժողովուրդը տեսել է անարդար ընտրություններ՝ ծեծ ու ջարդ, որտե՞ղ է եղել եկեղեցին: Մեր ժողովուրդը զանգվածայնորեն մատնվել է արտագաղթի, որտե՞ղ է եղել եկեղեցու՝ «շատ սրբացած» բարձունքում հայտնված այս հոգևորականների ձայնը այս ամենին»:
Քաղաքագետը նկատում է՝ Հայաստանի խորհրդարան սպրդած «ռևանշիզմը» չի հաջողում, և գետնի տակից նոր խմբակներ են ձևավորվում՝ Հայաստանի «փրկության համար»:
««Հանուն Հայաստանի», «Հանուն Արցախի» տափակ ձևակերպումներով, և այս բոլորին սկսել է ձայնակցել, միգուցե նաև օրհնել եկեղեցու կառավարող դասը: Բոլորը ձայնակցում են մեկ բանի՝ տապալել պետությունը, իսկ օրվա իշխանափոխությունը պարզապես պատրվակ է»,- ասում է նա:
Անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարությանը, թե այսօրվա իշխանությունը երեք ճանապարհ ունի՝ կամ լսում են, կատարում, կամ լսում են, չեն կատարում, կամ թողնում, հեռանում են, ուրիշներն են գալիս և անում են այն, ինչ-որ լսում են՝ Սուքիասյանն ասում է՝ այսօրվա իշխանությունը ընտրվել է ընտրություններով և մեկ ճանապարհ ունի՝ իրականացնել ժողովրդից ստանձնած մանդատը:
«Իսկ կոնկրետ Շիրակի թեմի առաջնորդի ճանապարհը ես ուզում եմ ցույց տալ. իր ճանապարհը չասեմ՝ Դեր Զոր, բայց դեպի հյուսիս մեկնելն է: Ինքը ոչ մի կերպ չի համապատասխանում հոգևորականի, եկեղեցու ներկայացվող պահանջներին»,- ասում է քաղաքագետը:
Վերջինիս դիտարկմամբ՝ եկեղեցին, ինչպես պետության մնացած ինստիտուտները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, վարակված են ռուսականության ախտով և հակապետության մշակույթով. «Մենք մեր պետությունը պետք է հետ նվաճենք: Քաղաքականով նվաճել ենք, մնում են մյուսները, այդ թվում՝ եկեղեցին»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ
Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին
Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար
Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ
Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է
Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ
Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը
Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից
Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած
2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի
Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT