Երևան
12 °C
Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել Դիլիջանում անչափահասի մասնակցությամբ միջադեպի մասինհայտարարությամբ:
Նշվում է, որ համացանցում՝ «Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ. ուսումնասիրվել է նաև դեպքի վերաբերյալ հրապարակված տեսաձայնագրությունը։
«Պաշտպանի համար յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է, իրավունքների պաշտպանությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինի։ Առհասարակ, երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ հանգամանքից, անընդունելի է։
ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ՝ Պետությունն ունի պարտավորություն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսևորման ձևից:
Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից և այլն:
Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։
Երեխայի լավագույն շահի ապահովմանն առնչվող հարցերը քննարկվել են նաև Դիլիջան համայնքի իրավասու ներկայացուցչի հետ։
Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը մշտական կապի մեջ է անչափահաս տուժողի շահերի ներկայացուցչի՝ փաստաբանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու որոշում է կայացվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT