Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է․ վարչապետի ելույթը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումին (տեսանյութ)

31/05/2023 schedule11:17

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում վարչապետն արձանագրեց, որ Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են՝ շեշտելով, որ այս ամենը ներկայացնում է ոչ թե որպես ձեռքբերում, այլ առօրեականություն։

«Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունը առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք չունի էլ։ Բայց այն փաստը, որ ժողովրդավարության հայկական ֆորումը առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 և ոչ թե 2019 թվականին, խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում»,- նշեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, որ այլ պայմաններում ընտրությունները նույնպես տեղի ունեցան՝ նկատի ունենալով 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին նախորդել էր Արցախյան 44-օրյա պատերազմը։

Փաշինյանը նկատեց՝ այդ դեպքում էլ արձանագրեցին, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն։

Նրա խոսքով՝ այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ամենևին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ, այլ գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը վարում են։

Վարչապետը շեշտում է՝ շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ։

Փաշինյանը համարում է, որ այն տնտեսական բարձր աճը, որ Հայաստանն այսօր ունի, նաև տնտեսական ազատությունների արդյունք է․ եթե տնտեսությունը կառավարելի լիներ և  կառավարվող լիներ պետության կողմից, հատկապես հետպատերազմյան շրջանում շատ լուրջ և խորը խնդիրներ կունենայինք, բայց, քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենադժվար և վճռական պահին այդ ազատությունները եկան օգնության։

Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա։ Բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, որոնք հանրահայտ են և բոլորին տեսանելի։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի կարողանան ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է նաև անվտանգություն ապահովել։

Ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի հիմնական բրենդը։ Փաշինյանը հույս ունի, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը։

Նրա խոսքով՝ այս եռամիասնությունն է, որը պետք է ծառայի բուն նպատակին։

«Մենք խոսում եք ազատությունների մասին, բայց ազատությունը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունը և երջանկությունը։ Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում լինի բարեկեցիկ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի արդյունքներով ապահովի  սեփական բարեկեցությունը և նաև՝ երկրի բարեկեցությունը։ Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած պայմանները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
596 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը