Ոտքով հարվածեցին գլխիս՝ ասելով «հայն այստեղ է, Կարոն այստեղ է». Փայլանը՝ իր, սահմանների բացման և այլ հարցերի մասին

«Մեր պատգամավորության թեկնածուների ցուցակներում հայի բացակայությունն, իհարկե, լուրջ թերություն է իմ կուսակցության համար։ Տասնամյակների լռությունից հետո վերջին 20 տարում հայերն ավելի տեսանելի էին դարձել քաղաքական ասպարեզում։ Ես նույնպես այս տեսանելիության վերջին դրսևորումներից էի»:

Այս մասին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ասել է Arti Gercek-ի հետ հարզացրույցում:

Փայլանը զրևույցի ընթացքում պատմել է երկու ժամկետում պատգամավորի իր փորձառության, հայ-թուրքական հարաբերությունների ու Հայոց ցեղասպանության հարցի քննարկումների մասին։ Նշենք, որ սպասվող ընտրություններում նա չի առաջադրվել որպես թեկնածու կուսակցության (HDP) կողմից սահմանված երկու ժամկետի սահմանափակման պատճառով:

Փայլանը նաև խոսել է Մեջլիսում իր կողմից Հայոց ցեղասպանության խնդիրը բարձրացնելու շուրջ։

«Իհարկե, ես ջանք գործադրեցի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում խոսելու հայկական հարցի մասին, սակայն այս դաժան ժամանակաշրջանում դիմադրությունը շարունակվեց։ Հայոց ցեղասպանության զոհ դարձած տատիկս՝ Սիրանուշը, եղել է այն տանը, որտեղ ես ծնվել եմ։ Իմ նպատակը խորհրդարանում տատիս ոգին տոնելն էր։ Ինձ չհաջողվեց դա անել:

Այս արդարադատությունը մեզ անպայման կբուժի։ Փորձեցի բացատրել, որ այն արդարությունը, որը մենք կգտնենք մեր տատիկների համար, լավ կլինի նաև մեծ հասարակության համար։ Դա տեղի չունեցավ։ Հայկական հարցի նման խնդիրներին դիմակայելը նախ խիղճ է պահանջում, իսկ հետո՝ քաջություն։ Ցավոք սրտի, այս ութամյա շրջանն այն ժամանակաշրջաններից էր, երբ մենք քաղաքականության մեջ հեռու էինք խղճից ու քաջությունից»,-ասել է պատգամավորը։

Փայլանը զրույցի ընթացքում չի շրջանցել նաև իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ու հարձակումների մասին ընդգծումից

«Ինձ ֆիզիկապես Լինչի դատաստանի ենթարկեցին այն հանձնաժողովում, որտեղ տեղի էին ունենում անձեռնմխելիության մասին քննարկումները։ Ութ-տասը պատգամավոր հարձակվեցին ինձ վրա՝ ուղիղ թիրախավորելով ինձ՝ «հայն այստեղ է, Կարոն՝ այստեղ է»։ Ոտքով հարվածեցին գլխիս, գլխուղեղի վնասվածք ստացա։

Երկրորդ Լինչի դատաստանը ֆիզիկական չէր։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ անցյալ տարվա ապրիլի 24-ին իմ կողմից ներկայացվեց Հայոց ցեղասպանության օրինագիծը խորհրդարանում։ Ինձ ենթարկեցին Մերալ Աքշեների (ընդդիմադիր Լավ կուսակցության ղեկավար) նախաձեռնած քաղաքական լինչին, որին հաջորդեցին Էրդողանը, Բահչելին և ռասիստական ամբոխը։ Ես մի շրջան ունեցա, երբ ինձ տասնհինգ օր լինչի ենթարկեցին ԶԼՄ-ների կողմից»,-վերհիշել է Փայլանը։

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին նա նշել է, որ տարիներ շարունակ ջանք է գործադրել դրա համար։ «Չնայած Փաշինյանի կառավարության կառուցողական վերաբերմունքին և վստահության ամրապնդման որոշ քայլերին, մենք չկարողացանք բացել երեսուն տարի փակ Թուրքիա-Հայաստան սահմանը։ Ցանկություն կա առաջին հերթին հունիսի սկզբին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

Անհամբեր սպասում եմ այս քայլին։ Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանից փրկարարական ջոկատներ ու մարդատար մեքենաներ են եկել։ Սահմանը բացվեց երեսուն տարի անց բարեգործության համար։ Ես ակտիվ դերակատարություն ունեցա այս գործում։ Մենք մեծ մասամբ կոտրել ենք նախապաշարմունքները, հիմա սահմանը բացելու ժամանակն է, և ես կշարունակեմ ձգտել դրան, եթե անգամ պատգամավոր չլինեմ»։

Նա նաև խոսել է հայկական սփյուռքի մասին:

«Մենք վերք ունենք, և միակ տեղը, որտեղ մեր վերքը կարող է բուժվել, Թուրքիան է։ Այս մեծ ոճիրը, մեղքը, ցեղասպանությունը կատարվել է այս հողերում, և մենք կարող ենք միայն արդարություն գտնել այս հողերում։ Մենք մեկ դար է, ինչ չենք կարողանում արդարություն ապահովել՝ դրսից ճնշում գործադրելով Թուրքիայի վրա։ Կարծում եմ՝ այս հարցը կարող է լուծվել միայն Թուրքիայում։ Ես պայքարում եմ դրա համար: Հայկական Սփյուռքն էլ այս տեսանկյունից պետք է նայի դրան։ Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է հաղթահարել Հայոց ցեղասպանությունը»:

Թուրքիայիում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1585 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ