ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Տեսակցությունը եղել է ապրիլի 3-ին։

«Ապրիլի 3-ին տեղի է ունեցել տեսակցություն առանձնազրույցի ձևաչափով՝ համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի: Հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԿԽՄԿ գրասենյակից։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ ազատազրկման ապօրինի որոշում կայացվեց 2021 թվականի հունիսին, շինծու քրեական գործով դատական նիստերից հետո նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Լիբանանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան՝ ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար:

Հայ հանրությանը հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին նա նախ տեղափոխվել էր Երևան, ապա՝ Շուշի, վերաբնակեցման ծրագրով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ադրբեջանական զինծառայողները գերի էին վերցրել Վիգենին ու նրա հետ մեքենայում եղած Մարալ Նաջարյանին, որի հետ Էուլջեկչյանը 9 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբանան: 

Էուլջեկչյանի գործով կար ընդամենը մեկ վկա՝ նույն Մարալ Նաջարյանը, որի տված  «ցուցմունքի», ինչպես նաև «Վիգենի ինքնախոստովանական ցուցմունքի» վրա է հենց կառուցվել մեղադրանքը:

Էուլջեկչյանը պնդում է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել: Հենց այդ նկարներ են հայտնաբերվել Վիգենի հեռախոսում գերեվարվելու ժամանակ: Անցնող մի քանի դատական նիստերի ժամանակ Վիգենը մի քանի անգամ ցուցմունք է տվել, դատավորն ու մեղադրող դատախազն էլ գտել են, որ վերջինս շատ տեղեկություններ թաքցնում կամ սխալ է մատուցում, քանի որ խոսքերում հակասություններ են տեսել: Էուլջեկչյանը, ի պատասխան, պնդել է, որ մեղավորը ադրբեջաներենի թարգմանիչն է, որը խեղաթյուրում է իր խոսքերը: Դատարանը, սակայն, վերջինիս պնդումն արժանահավատ չի համարել:

Վիգեն Էուլջեկչյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1804 դիտում

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան