Երևան
12 °C
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր Ազգային ժողվում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն իսկապես թքե՞լ է քաղաքացու վրա երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, պատասխանել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը:
Ըստ Սիմոնյանի՝ անթույլատրելի է այն փաստը, որ արտերկրում ապրող ինչ-որ քաղաքացի ՀՀ ընտրված իշխանությանը վիրավորի։
«Ես չեմ մեկնաբանի, թող այդ հարցի պատասխանը չստանան: Կարծում եմ՝ իմ պատասխանը, որ հրապարակել եմ, լիովին բավարար է: Այնտեղ մի թյուրիմացություն կար, որ իբր իր ձեռքերը բռնել են: Որևէ մեկն այդ անձնավորության ձեռքերը չի բռնել, մեր խոսակցությունից հետո նա փորձ արեց հարձակվել ինձ վրա, որից հետո անվտանգության աշխատակիցները բռնեցին, որ նա չհարձակվի: Նույնիսկ իր հրապարակած տեսանյութում կամ որևէ տեղ նման բան գոյություն չունի: Մենք հիմա այնպիսի աշխարհում ենք ապրում, որ որևէ բան թաքցնել անհնար է»,- նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ սա սադրանքների շարքի մի մասնիկ է: Հայաստանի 680 հազար քաղաքացի քվեարկել է այսօրվա իշխանության, նաև իր համար․ «Եվ մի անձնավորություն, որ բնակվում է դրսում, գա և ՀՀ ընտրված իշխանությանը վիրավորի, անթույլատրելի է: Մենք մարդ չենք ծեծում, մարդկանց քրեորեն չեն հետապնդում իրենց քաղաքական հայացքների համար, ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկությամբ իրենց կարծիքը արտահայտել: Իսկ լկտիությունն ու խուլիգանությունը ես չեմ կարող անարձագանք թողնել: Միանշանակ, սա ուղղորդված էր: Գալիս են, ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Վարդանյանի պես գիտնական անձնավորությանը հարվածում են, փախչում են: Հետո փողոցում սադրանքներ են կազմակերպում: Կարծում եմ՝ սա տրամադրվածություն է՝ անճարությունից ելնելով»։
Ըստ նրա՝ պատահական չէ նաև, որ բոլոր դեպքերի մասնակիցները ՀՅԴ անդամներ են։ Սիմոնյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր հարձակումները միմյանց հետ փոխկապակցված են, սակայն այդ քայլերը օրենքի շրջանակներում ստանալու են իրենց պատասխանը․ «Այս միջադեպի շուրջ աղմուկը նրա համար էր, որ մոռացության մատնվի այն նապաստակի վազքը, որի տեսանյութը մենք տեսանք։ Դա չի ստացվելու, ընդդիմությունը ցայտնոտնային վիճակի մեջ է, գոյություն չունի։ Չեն կարողանում ՄԻՊ-ի նորմալ թեկնածու առաջադրեն, նորմալ հանդիպումներ անցկացնեն, իրենց օրակարգն էլ՝ «Արևը դուրս է գալիս առավոտյան և մայր է մտնում երեկոյան», շատ հետաքրքիր օրակարգ է»։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ Սիմոնյանը նշել է, որ այդ մասով որևէ խոսակցություն չի եղել․ «Մենք նման քննարկում չենք ունեցել, ես այդ մասով որևէ գրություն չեմ ստացել դատախազությունից։ Հասկանում եմ, որ կա ընկալում, որ դատախազությունն ու իշխանությունը հավաքվում են՝ որոշելու՝ ում դատեն, ում բաց թողեն, բայց դա վաղուց անցյալում է։ Ես չեմ մասնակցել որևէ քննարկման։ Եթե այդ հարցը լինի, խմբակցությունով կքննարկենք։ Սակայն անթույլատրելի է խորհրդականի կողմից հարվածել իր գործընկերոջը, այն էլ ասում են՝ ձեռքին ինչ-որ բան է եղել»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ
Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին
Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո
Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան
Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան
Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ
Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած
Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ
Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան
40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն
Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան
Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ
Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան
Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ
Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ
Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են
Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան
Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ
ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին
Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն
Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան
«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր
Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում
Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում
Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT