Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Գագիկ Հովհաննիսյանը, որը դժգոհություն է հայտնել Globbing բեռնափոխադրող ընկերությունից և ներկայացրել ընկերության հետ համագործակցելու ընթացքում կրած վնասները:
Բանն այն է, որ քաղաքացին նախորդ տարվա նոյեմբերի վերջ կաթսաներ է պատվիրել Չինաստանից, տասը օր անց հաղորդագրություն ստացել, որ պատվերը հասել է Globbing-ի Չինաստանի պահեստ, սակայն ստանդարտ տարբերակով փոխանցելու փոխարեն այն փոխանցվել է էքսպրես տարբերակով, ինչը ենթադրում է հնգապատիկ ավելի վճար:
«Քանի որ հաղորդագրությունում շատ ավելի մեծ գումար էր նշված, քան ապրանքի գինն է, ստանդարտ եղանակով փոխանցումը ներառյալ, միանգամից կռահեցի, որ սխալմունք է եղել: Կապվեցի իրենց հետ, ասացի, որ ես ստանդարտ տարբերակով եմ պատվիրել, բայց հաղորդագրությունից ելնելով՝ այն փոխանցվելու է էքսպրես տարբերակով: Ասացին՝ հայտ կգրեն, կուղղեն իրենց սխալը: Մի քանի օրից նորից հաղորդագրություն ստացա, որ ապրանքն արդեն ուղարկել են, նորից զանգեցի, ասացին՝ ոչինչ, կգա կպարզենք»,- պատմում է Գագիկ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին ստացել է հաղորդագրություն, որ իր բեռն արդեն օդանավակայանում է, իսկ իրեն զանգել են դեկտեմբերի 27-ին:
«Զանգահարեցին ասացին, որ արկղի վրա ոչինչ չկա գրված՝ ո՛չ հասցե, ո՛չ հեռախոսահամար, հարցրի՝ այդ դեպքում ինչպե՞ս իմացաք, որ իմ պատվերն է, պարզաբանեցին, թե վրան համապատասխան թվեր կան, հարցում ենք արել և պարզել: Ես հետո միայն կռահեցի, որ ապրանքը պատվիրել եմ Չինաստանի արտադրողների կայքից, որը մինչև հստակ չի ճշտում բնակության վայր, հասցե, պատվեր չի ընդունում: Այսինքն՝ Globbing-ի՝ Չինաստանի պահեստ հասնելուց ծանրոցի վրա եղել է հասցե, հիմա ո՞ւմ մեղքով է պոկվել, բնականաբար, Globbing-ի ենթակայության տակ է եղել, սակայն նրանք իրենց մեղքը չեն ընդունում»,- ասում է նա:
Գագիկ Հովհաննիսյանի խոսքով՝ չորս ամիս առաջ պատվիրված ծանրոցը դեռ իրեն չի հասել, փորձել է բոլոր ուղիներն ու ճանապարհները:
«Այս տարվա հունվարին հանգամանալից ներկայացրել եմ բոլոր այն թղթերը, որոնք վկայում են իմ նշած կետերը, որ մինչ այդ տրամադրվել են և՛ հասցե, և՛ տվյալներ, որոնք ես ո՛չ կարող եմ փոխել, ո՛չ էլ կեղծել: Դիմել եմ անգամ հարկային, որից հետո զանգեցին, ասացին՝ դիմում գրեմ, հիմքերը ներկայացնեմ: Խնդրեցի, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում ինձ պատասխանեն, սակայն «արհամարհած ունեն»: Մեկ ամիս հետո միայն գրավոր պատասխանել են, այն էլ այն դեպքում, որ շաբաթը երեք-չորս անգամ զանգահարել, հիշեցրել եմ ու պահանջել, որ զբաղվեն դրանով, միշտ ժամանակ են ձգում: Կապի են դուրս գալիս, հենց վերադասներից որևէ մեկի հեռախոսահամարն եմ խնդրում, ասում են՝ ասեք, կփոխանցենք: Այնպիսի գաղտնիություն ու զգուշություն են ցուցաբերում՝ ասես Ազգային անվտանգության կոմիտե ես զանգում»,- նշում է քաղաքացին:
Վերջինիս խոսքով՝ Globbing-ից ստացած պատասխան նամակների մեջ տպավորություն է ստեղծվում, թե իբր ինքը փոխհատուցում է ուզում, այնինչ քաղաքացին միայն ցանկանում է իր ծանրոցն ստանալ այն գումարով և եղանակով, որով պատվիրել է. «Ես փոխհատուցման կարիք չունեմ, ուզում եմ պարզապես ընդունեն իրենց սխալը, որ այդ ավել գումարը (շուրջ 100 հազար դրամ) էքսպրես տարբերակով պատվերի համար չվճարեմ, քանի որ ի սկզբանե ես այդ եղանակով չեմ պատվիրել: Սա է իմ պահանջը, որը ձգձգվում է արդեն մի քանի ամիս»:
Գագիկ Հովհաննիսյանը մաքսատուն էլ է գնացել, որտեղ ոչնչով չեն կարողացել օգնել. «Չորս ամիս է՝ ձգձգում են, իսկ վերջերս պատասխան եմ ստանում, որ իմ ծանրոցը պահեստում երկար պահվելուց հետո կարող են արխիվացնել, որն այնտեղից հանելու համար ենթադրում եմ՝ հավելյալ պետք է վճարեմ: Սա ինչ անիմաստ քաշքշուք է չեմ հասկանում»:
Քաղաքացին նկատում է, որ սա միակ դեպքը չէ, երբ Globbing բեռնափոխադրող ընկերության, ինչպես ինքն է ասում, անբարեխիղճ գործելակերպի պատճառով անախորժությունների է հանդիպել:
«Անցյալ տարի էլ նույն պատմությունը եղավ, էլի «գլխիս սարքեցին». 10 հազարի փոխարեն 50 հազար վճարեցի: Շատ փնթի աշխատելաոճ ունեն, ու նման դեպքերը եզակի չեն, պարզապես այս անգամ չեմ պատրաստվում վճարել մի բանի համար, որը ես չեմ պատվիրել: Բազմիցս եղել է, որ պատվերս այդպես էլ տեղ չի հասել, մի 2-3 հազարի պատմություն է եղել, աղմուկ չեմ բարձրացրել, սակայն սա այդ դեպքերից չէ: Էլի եմ կրկնում, պարզապես շատ փնթի աշխատելաոճ ունեն»,- պնդում է Հովհաննիսյանը:
Պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Globbing ընկերության հետ, սակայն մեր զանգերին արձագանքում էր Ջոնի անունով ընձուղտը: Միայն աշխատանքային օրվա վերջում կարողացանք կապի դուրս գալ օպերատորների հետ, որոնք մեկը մյուսի հետևից ժամանակ էին խնդրում մեր հարցերին պատասխանելու համար և խոստանում հետ զանգահարել, սակայն այդպես էլ ո՛չ զանգահարում էին, ո՛չ էլ կարողանում էինք կրկին կապի դուրս գալ: Մեր զանգերին պատրաստակամորեն պատասխանում էր նույն Ջոնի անունով ընձուղտը:
Նշենք նաև, որ վերջերս սոցիալական տարբեր ցանցերում բազմաթիվ են բողոքներն ու դժգոհությունները՝ կապված այս ընկերության հետ:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT