Երևան
12 °C
«Եթե ԵՄ-ն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին խոսում է «եթե»-ով, ապա ռազմական հարձակման հավանականությունը մեծ է, չնայած նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը այստեղ է՝ զսպելու ադրբեջանական ագրեսիան»։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարություններին՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների և ԵՄ առաքելության աշխատանքի հետ: Վերջինս, հիշեցնենք, ասել է՝ շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողված կարելի է համարել:
«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ սա ուղերձ է Հայաստանին ԵՄ-ի կողմից։ Այս ուղերձով ասվում է՝ վավերացրեք Հռոմի ստատուտը, որպեսզի կարողանաք ադրբեջանական պատերազմական հանցագործությունների մասով դիմել դատարան։ Այս զեկույցները ունեն միջազգային լեգիտիմություն, մենք էլ պետք է հասկանանք, որ ԵՄ-ի օգնությունը մեզ ռազմական չի լինելու, կլինի քաղաքական և իրավական։ Այն կարող է լինել նաև միջազգային տեղեկատվական ու բարոյական աջակցությամբ»,- կարծում է Սուքիասյանը:
Ըստ նրա՝ էական չէ, թե ադրբեջանական կողմն առաջինը ինչպես կհարձակվի՝ Արցախի՞ կողմից, թե՞ ՀՀ-ի: Նա նկատում է՝ չնայած նրան, որ Արցախի նկատմամբ ԵՄ դիտորդական առաքելությունը չի տարածվում, սակայն միջազգային քաղաքակիրթ կարծիքները համընկնում են ՀՀ-ի հետ:
«Միջազգային հանրությունն աջակից է մեր տեսակետին, բայց դա էլ չի զսպի Ադրբեջանին, քանի որ տարածաշրջանը դեռևս Ռուսաստանի և Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ադրբեջանն այս դեպքում որոշակի ազատություն ունի։ Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի՝ նույնիսկ ԵՄ-ի կողմից կա անհանգստություն, որ մեր երկրի դեմ հարձակում է լինելու, Ադրբեջանը գնում է ռազմական էսկալացիայի։ ՀՀ-ի տարածքում ադրբեջանական ուժերն այսպես, թե այնպես կան՝ Սև լճի, Վարդենիսի։ Դա էլ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը լկտի պետություն է և թքած ունի միջազգային իրավունքի վրա»,- նշում է նա։
Սուքիասյանի խոսքով՝ քանի դեռ ԵՄ առաքելությունը բավականին ժամանակ ունի մնալու ՀՀ-ում, պետք է կարողանալ այս առաքելությունից վերցնել այն, ինչ պետք է մեր երկրին։ Եթե Հայաստանը որոշ հարցերում տատանվի, կենսական շահի ապահովման համար քայլեր չձեռնարկի, աշխարհն այսքանից ավելին չի աջակցի և օգնի։ Առաջնային հարցը, ըստ նրա, ՀՀ-ի ոտքի կանգնելու հարցն է ռազմական առումով։
«Դա անհրաժեշտ քայլ է, ՀՀ-ն հարձակման դեպքում այնպիսի հակահարված պետք է տա Ադրբեջանին, որ մի քանի տարի ադրբեջանական կողմը չկարողանա մտածել նորից ռազմական հարձակման մասին։ ԵՄ-ն մեզ ժամանակ է տալիս՝ դիտորդներ, զեկույցներ։ ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ աշխատի, բայց դա այնքան էլ հեշտ չէ, քանի ռուս-թուրքական դրոշակը դեռ տարածաշրջանում է»,- ասում է նա:
Զրուցակիցը կարծում է, որ այս պարագայում ՀՀ իշխանությունները պետք է քիչ խոսեն մեր թուլության մասին, աշխատեն մոբիլիզացիայի ուղղությամբ, քանի որ միայն արտաքին ճնշումներով ու դիվանագիտական աշխատանքով Ադրբեջանը չի կանգնելու. «Դրանք մեզ միայն սփոփանք ու ժամանակ են տալիս, բայց Ադրբեջանը դեռ ձգտում է մեր հայրենիքին։ Այնպիսի ժամանակահատված է, որ ով ինչպես և որտեղից կարողանում է, ինչ-որ բան է պոկում և վերցնում»:
Անդրադառնալով նաև ադրբեջանական կողմի արձագանքին՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, որտեղ Ադրբեջանը մեղադրել է ՀՀ-ին և նշել, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով պետք է տեղակայվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը՝ Սուքիասյանն ասում է՝ Ադրբեջանի պատկերացրած օրինական շահերը հետևյալն են․ «Արցախը հանձնում ենք Ադրբեջանին, որ տարածքները Հայաստանից օկուպացրել է, ճանաչում ենք իր տարածքների մաս, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն ենք բարձրաձայնում։ Այս ամենը, ինչը իրենց պատկերացումով օրինական է, մեզ համար անօրինական է, և ՀՀ-ն պետք է ուշադրություն չդարձնի նույնիսկ»։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է ցանկացած պարագայում անվախ լինի և ձեռնարկի բոլոր քայլերը՝ իր շահերը պաշտպանելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT