Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Հռոմի կանոնադրությունն ի սկզբանե տարածաշրջանում կզսպեր պետությունների և բռնապետների վարքագիծը, իսկ դրան միանալու Հայաստանի ծրագիրը քաղաքական որոշում է։
«Որոշումն իրավական չէ, ինչպես ՀՀ նախկին իշխանություններն էին ձևակերպում և ասում, թե իրավական խնդիր է։ Երբ որ ուսումնասիրում ենք, թե 1998 թվականից հետո ինչո՞ւ ՀՀ-ն չի միացել այս կանոնադրությանը, տեսնում ենք, որ պատճառները «մանկական» են։ Այն ժամանակ ՍԴ-ն նշել էր, թե խնդիր կա, անհիմն պատճառաբանություն էր առաջ քաշել․ չհասկացանք՝ Քոչարյանի ու Սարգսյանի ներման իրավունքները ավելի՞ բարձր էին, քան ՀՀ ժողովրդի անվտանգության իրավունքները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՀՀ-ն պետք է կարողանա օգտվել միջազգային անվտանգության լայն գործիքներից, որոնցից մեկն էլ այս կանոնադրությունն է:
«Ունենք մտահոգություններ, որոնց հետևանքով պետք է միանանք կանոնադրությանը։ Մենք դիմել ենք Արդարադատության միջազգային դատարան, բայց այն պատերազմի հանցագործություններով չի զբաղվում, այլ հարցեր կան, օրինակ՝ Լաչինի միջանցքի, որի որոշման մեջ հաջողություն ունեցանք։ Միջազգային քրեական դատարանի դեպքում այլ է, թույլ կտա որոշել ու լուծել հարցեր՝ կապված պատերազմական հանցագործությունների հետ»,- կարծում է նա:
Քաղաքագետը նկատում է՝ ՀՀ-ն այս կանոնադրության վավերացման վերաբերյալ քննարկումներն սկսել էր դեռևս անցած տարի։ Քննարկվել են քաղաքական և իրավական դիտարկումները, ինչ խնդիրներ կարող է այն լուծել, ինչքան է մակարդակը՝ ապահովելու համար ՀՀ անվտանգությունը, ինչ կանխարգելիչ գործողությունների հնարավորություն կա որևէ պատերազմի դեպքում․ «ԱՄՆ-ն և ՌԴ-ն չեն վավերացրել այս կանոնադրությունը, և մենք փորձում էինք հասկանալ՝ ինչո՞ւ։ Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պետք է վավերացնել այն, միևնույն ժամանակ ՌԴ-ն փորձելու է իր հիբրիդային գործիքներն ու բացահայտ ճնշումներն օգտագործել՝ ստիպելու մեզ հետ կանգնել այն ստորագրելուց, որի մասին այսօր հայտարարել է»։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ եթե ՀՀ-ն չմիանա այս կանոնադրությանը, այն շատ վատ հետևանքներ կունենա, քանի որ կընկալվի, թե Հայաստանը տեղի տվեց ճնշումներին, որոնց վերաբերյալ մտահոգությունները որևէ կերպ կապ չունեն մեր երկրի անվտանգության երաշխիքների հետ:
«Կստացվի՝ մեր ազգային շահերը ստորադասում ենք ինչ-որ մեկնաբանությունների հետ։ ՀՀ-ն այն վավերացնելու է միայն իր անվտանգային շահերից ելնելով, ոչ թե Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերություններում տեղավորվելու միտումով։ Փորձ է արվում այն ներկայացնել այլ կերպ․ երեկ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացնում էր այնպես, թե ՀՀ-ն ուրիշ «կրակի վրա բենզին է լցնում», որը կապ չունի իր հետ։ Անթույլատրելի են նաև Սամվել Կարապետյանի հայտարարությունները, որով նա մեղադրում է ՀՀ-ին հակառուսական քայլերի և ռուսական դարավոր բարեկամական հարաբերություններում սեպ խրելու համար»,- ասում է քաղաքագետը։
Սաֆարյանի դիտարկմամբ, սակայն, նման հայտարարությունների համար կարևոր է հաշվետվություն պահանջել։ Ըստ նրա՝ Կարապետյանը, օրինակ, պետք է ապացույցներ ներկայացնի այն խոսքերի համար, որով Հռոմի կանոնադրության վավերագրումը կապում է ՀՀ կառավարության կողմից Վլադիմիր Պուտինին պատժելու համար:
«Իր դիրքը ՌԴ-ում այնպիսին է, որ պետք է ապացույցներ ներկայացնի հայտարարությունների համար, դրանք չեն կարող անհետևանք մնալ։ Եթե դա անեին ՌԴ քաղաքացիները, որոնք անհանգստանային, թե «մեր դաշնակցի երկրի տարածքում կձերբակալեն մեր նախագահին», կլիներ հասկանալի, բայց վերագրել ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը մի բան, որը ի սկզբանե չի եղել վավերացման ակունքներում, այն էլ այն դեպքում, երբ հենց ՌԴ-ն չի կատարել իր երաշխիքները, սա մեկ անուն ունի՝ անպատասխանատու վարքագիծ»,- ընդգծում է զրուցակիցը:
Սաֆարյանի խոսքով՝ նման հայտարարություններ անող անձանց համար իրենց սեփական բիզնեսի շահն ավելի առաջնային է, քան սեփական հայրենիքի․ «Մի քանի հայ ռուսաստանյան գործարարների օրինակով տեսել ենք արդեն, որ նրանց թելադրում են՝ ինչ անել, ուր գնալ, Արցախը երբ հիշել։ Նրանք միայն կոչ են անում, որ ՀՀ-ն հլու-հնազանդ իր ազգային շահերը ենթարկեցնի ՌԴ շահերին»։
Հարցադրմանը՝ կանոնադրության վավերացումից հետո, եթե ՌԴ նախագահն այցելի ՀՀ, կձերբակալվի՞ արդյոք, նա ասում է․ «Բարդ հարց է, այնքան պայմանագրեր կան, որոնք չեն կատարվում։ Եթե ՀՀ-ից որևէ բան են պահանջում, մյուսներն էլ պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Իսկ մենք արդեն տեսել ենք, որ մեր դեմ ագրեսիաների դեպքում բավարարվում են միայն կոչերով, առաջնորդվում Ադրբեջանի հետ սեփական շահ ունենալով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT