Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա խաղն ամենևին խաղ չէր, որի համար երկրպագուն պետք է ամաչի իր ազգային թիմից։ Ըստ նրա՝ տղաները կազմակերպված խաղացին ու պայքարում էին լավագույն արդյունքի համար։
«Այդ խաղից ես և մյուս երկրպագուները չամաչեցինք, իսկապես, պատվախնդիր ֆուտբոլ ցուցադրեց մեր հավաքականը։ Այն, որ մինչև խաղի ավարտը ոչ մի երկրպագու չհեռացավ մարզադաշտից, և բոլորը սպասեցին մինչև վերջ և վերջում էլ ծափահարեցին հավաքականին, վկայում է, որ թիմը խաղաց, կյանք դրեց, քրտինք ու արյուն թափեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է փոխնախարարը։
Ըստ Գիլոյանի՝ այս խաղին լավագույն արդյունք ցուցաբերեց և առանձնացավ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը. «Այդքան գոլային պահեր ունեցանք, ամեն ինչ արեցին տղաները, որ լավ լինի, ցավոք, պարտվեցինք։ Զգացվեց մարզչի աշխատանքը, ձեռագիրը։ Դաշտում կարգուկանոն կար։ Սպերցյանն առանձնացավ իր գոլային փոխանցումներով, գրագետ գործողություններով, ամբողջ թիմն էլ լավն էր։ Ցավոք, Տարո Ոսկանյանի վնասվածքից հետո մեր պաշտպանությունում մի փոքր խնդիրներ ծագեցին, և դա վատ անդրադարձավ մեր խաղի վրա։ Մեր թույլ տեղը պաշտպանությունն է»։
Գիլոյանը նաև նկատում է՝ չնայած նրան, որ թիմն առաջին անգամ էր այս կազմով ներկայանում, այնուամենայնիվ, կարողացավ կազմակերպվել։ Նա նաև տպավորված է հավաքական հրավիրված նորեկների խաղով:
«Նորեկներն ամենևին էլ նորեկի տպավորություն չէին թողնում։ Նաիր Տիկնիզյանը, Հարությունյանը հուսադրող խաղ էին ցուցաբերում, լավ արդյունքներ։ Դա վկայում է, որ մոտ ապագայում կունենանք ավելի լավ հավաքական, կայացած։ Ռանոսի պարագայում էլ այդ տիպի հարձակվող չենք ունեցել, լավ ընտրություն է։ Մեզ մոտ նաև գոլահարն է պակասում, այսինքն՝ շատ բարձր կարգի գոլահարներ չունենք։ Պետք է այդ օղակն էլ բարելավել։ Հույս ունեմ՝ ամռանը մեր ընտրանին լավ տեսք կունենա»,- շեշտում է նա:
Փոխնախարարը հավաքականի նոր մարզիչով ևս տպավորված է․ «Ընթացքում հետաքրքրվել եմ մարզչի մասին, զրուցել ֆուտբոլիստների հետ, ասում են՝ պահանջկոտ է, կարգուկանոն է սիրում: Իսկ որտեղ կարգուկանոն, այնտեղ արդյունքը դրական է լինում։ Պինդ ձեռք ունի»։
Գիլոյանի կարծիքով՝ մեր հավքականի ճանապարհը դեռ բարդ է լինելու, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Միևնույն ժամանակ, նա նշում է՝ թիմը կարող է իրեն արդարացնել։ Թեպետ դեռ դժվար է գնահատել, թե Հայաստանը ֆուտբոլային ինչ կազմ ունի այժմ, ամեն դեպքում նկատելի է, որ խաղացվող թիմ է:
«Վաղը Կիպրոսի հետ խաղը ընկերական է, պետք չէ հետևություններ անել, սակայն հաղթանակ եմ ակնկալում։ Հետո Խորվաթիայի հետ խաղն է, այդ հավաքականը ուժեղագույններից է, բարդ է լինելու, բայց անհնար ոչինչ չկա։ Թուրքիան նույնպես ուժեղ խաղացողներ ունի, երևաց, որ ատլետիկ տղաներ են»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT