Ինչու են հատվում կենտրոնի ծառերն ու ինչով են դրանք փոխարինվելու․ Բեգոյանը պարզաբանում է

Արդեն մի քանի օր է, ինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացնում է ծառերի էտման գործընթաց։ Որոշ տեղերում ծառերն ամբողջությամբ են կտրվում։

Այս հարցը համացանցում որոշ օգտատերերի ակտիվ քննարկման է արժանացել։ Նրանք մեղադրում են ՀՈԱԿ–ին՝ Երևանում թթվածնի արտադրող ծառերը ոչնչացնելու մեջ։ Մասնավորապես քննարկվում ու քննադատվում է այս պահին Կասկադի և Մոսկովյան փողոցում իրականացվող ծառերի էտումը կամ ամբողջությամբ հատումը։ Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն, օրինակ, կարծում է՝ «Երևանի քաղաքապետարանը ուզում է ինքնաոչնչացման կնոպկան սեղմի»։

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կարծիքով՝ այս խոսակցությունները նախ քաղաքական ուղղվածություն ունեն։ Իսկ ինչ վերաբերվում է ծառերի ամբողջությամբ հատմանը, դա ունի իր գիտական բացատրությունը։

«Աղմուկ բարձրացնող մարդիկ, կարծում եմ՝ նախանձախնդիր են, գուցե, որ իրենց չի հաջողվել իրականացնել այս գործընթացը, այսինքն՝ ոչ կենսունակ ծառերը փոխարինել, որովհետև իրենք էլ գիտակցում են, որ այդ ծառերը պետք է փոխարինվեն նորերով։ Մեր քաղաքում կանաչ ֆոնի զգալի մասը կորցրել է իր կենսունակությունը, կամ գտնվում է դրանց ավարտի եզրին, դեֆորմացված է, չի կատարում իր ֆունկցիան։ Այդ պատճառով որոշվել է փոխարինել ոչ կենսունակ ծառերը»,– «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է Բեգոյանը։

Որոշումը, ըստ նրա, կայացվել է փետրվարին հրավիրված գիտական ժողովի ընթացքում․ ՀՀ գիտական ոլորտի լավագույն մասնագետները միաձայն քվեարկել են՝ նշված ծառերը պետք է հնարավորինս շուտ փոխարինվեն․ «Քանի որ դրանք չեն կատարում օդի մաքրությանն ուղղված իրենց ֆունկցիան։ Ելնելով մեր քաղաքում օդի ոչ այդքան լավ վիճակից, որոշում է կայացվել, որ դրանք պետք է արագ փոխարինվեն։ Այսինքն՝ այս ամենը արվում է գիտականորեն հիմնավորված։ Սա նույնիսկ ուշացած որոշում է»,– ասում է ՀՈԱԿ–ի տնօրենը։

Բեգոյանի խոսքով՝ եթե այս ծառերը չփոխարինվեն, ապա մի քանի տարի հետո Երևանը կլինի կիսաանապատային վիճակում։ Ծառերը ցմահ չեն, դրանք իրենց կյանքի որոշակի հատվածում սպառվում են․ «Կան ծառեր, որոնց կյանքը 100–120 տարի է, քաղաքային պայմաններում նրանք ապրում են իրենց կյանքի կեսը՝ կապված մի շարք այլ գործոններից։ Մոսկովյանի փողոցի ծառերն, օրինակ, բնակիչներից ճշտել ենք՝ տնկվել են 1949 թվականին։ Բացի այն, որ այդ ծառերը իրենց ֆունկցիա չեն կատարում այլևս, այլ նաև ստվեր չեն ստեղծում, սպառել են իրենց։ Դրանց էտման կամ հատման վերաբերյալ աղմուկ բարձրացնող մարդիկ ամենամեծ կեղծիքին են դիմում։ Ինչ է՝ խեղդվե՞նք։ Առանց այն էլ, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ մակերեսը քիչ է»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը շեշտում է՝ ամբողջությամբ հատվող ծառերին մայրաքաղաքում կփոխարինեն 10 տարեկան հասուն ծառերը, որոնք տնկման պահից կատարելու են իրենց ֆունկցիան։

334775364_887020782584840_450015926845947410_n.jpg (68 KB)

334894367_882663446367328_6374896576817099365_n.jpg (188 KB)

Հատվող ծառերին փոխարինող ծառերն այս տեսքն են ունենալու

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2614 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ