Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ. ներկայացվել է ԲՈԿ-ի 2022 թվականի աշխատանքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Քթրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ՀՀ ծրագրերի և միջոցառումների կատարման վերաբերյալ:

Նշվել է, որ Գիտության կոմիտեի կողմից աշխատանքներն իրականացվել են 4 ուղղությամբ՝ ենթակառուցվածքների բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն և իրավական դաշտի կարգավորում:

2022թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով:

Հայտարարվել է գիտաշխատողների որակավորման բարձրացմանը և երիտասարդ կադրերի ներգրավմանը միտված 4 մրցույթ: Մասնավորապես, առաջին անգամ կազմակերպվել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթ, որի արդյունքում 2022թ. հոկտեմբերից ֆինանսավորվել է արտերկրից ՀՀ տեղափոխված 5 գիտնական՝ 60 ամիս տևողությամբ, յուրաքանչյուրը՝ 175 մլն ՀՀ դրամ: Առաջին անգամ անցկացվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ, ֆինանսավորվել են 11 երկրից 18 գիտնականի ներկայացրած թեմաներ: Յուրաքանչյուր ծրագրին 5 տարվա համար հատկացվում է մինչև 152.5 մլն ՀՀ դրամ, որի որոշակի մասն ուղղվում է լաբորատոր միջավայրի բարեկարգմանը: Կազմակերպվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ, ֆինանսավորվել են 26 ասպիրանտի և հայցորդի հետազոտական ծրագրեր: Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է 35 հայտ: Նշված 4 մրցույթով ընտրված 86 ծրագրից 69-ի ղեկավարները մինչև 35 տարեկան գիտնականներ են, ծրագրերում ներգրավված 286 անձից 211-ը երիտասարդներ են։

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում 15 գիտական կազմակերպության տրամադրվել է 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ՝ ֆինանսավորվել է 28 հայտ: 2022թ. փետրվարի 11-ից ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: «Ծրագրի շրջանակում 2021-2022թթ. ՀՀ կազմակերպությունների կողմից ներգրավվել են 2,729,236.25 եվրո դրամաշնորհային միջոցներ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի հետ:

Զեկուցվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեությունն ուղղված է եղել համակարգի բարելավմանը: Նախաձեռնվել է գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխություն, մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ, ձեռնարկվել են ասպիրանտական կրթության իրավական դաշտի լավարկմանը և ՀՀ գիտական պարբերականների որակի վերահսկմանը միտված քայլեր: Ընթացքի մեջ են գրագողության դեմ պայքարի համակարգչային նոր ծրագրի ներդրման աշխատանքները:

Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, դուրս է մնացել 9 պարբերական: Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ, գիտությունների դոկտորի 10 վկայագիր և պրոֆեսորի կոչման 18 դիպլոմ։

Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են պետական խթանման ծրագրերով ստեղծվող գիտական արտադրանքի և ենթակառուցվածքի զարգացմանը, գիտություն-արտադրություն կապի ապահովմանը, համակարգաստեղծ ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է գիտաշխատողների ատեստավորման և արդյունքում՝ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմի գործարկումը, ինչը կխթանի ոլորտի զարգացումը: Արձագանքելով՝ Գիտության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ 2010թ. ի վեր գիտաշխատողների աշխատավարձերի նորմավորում չի եղել, և ատեստավորման ու դրան համարժեք՝ աշխատավարձի բարձրացման գործընթացը լինելու է շարունակական:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների որակավորման բարձրացման ու երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրերին և նշել, որ պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման և գիտական ենթակառուցվածքի գրավչության բարձրացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ևս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1248 դիտում

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները