Երևան
12 °C
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է կնոջ պատմական դերակատարմանը և տարբեր ասպարեզներում հայտնի կին գործիչների` ըստ արժանվույն գնահատման խնդրին։ Նախարարն իր խոսքում, մասնավորապես, նշել է․
«Այսօրվա իմ խոսքն ուզում եմ կառուցել իբրև հարցերի շարք։ Հարցերը բարձրացնում եմ՝ հրավիրելով միասին մտածելու դրանց շուրջ, որովհետև մարտի ութն ինձ համար առաջին հերթին հարցեր տալու օր է։ Հարցեր, որ օգնում են հասկանալ՝ ինչ է այս օրը նշանավորում, ինչու է այն մեր օրացույցի մաս, ինչու է այն շարունակում մնալ արդիական։
Այս ամենի մեջ կարևոր է պատմականության գիտակցումը․ այն, ինչ մենք այսօր ունենք կամ չունենք, շարունակվող պատմության հետևանքն ու ընթացքն է։ Այն, ինչ մեզ համար այսօր ինքնըստինքյան ընկալելի է, օրինակ, որ մենք կարող ենք գնալ սրճարան, տաբատ կրել, մեքենա վարել, ընտրության մասնակցել, հրամաններ տալ, ի վերջո, հետևանք է այն պայքարի, որը ժամանակին բազմաթիվ կանանց կյանք ու երջանկություն է արժեցել։ Պետք է հիշենք այդ դժվարությունների պատմությունը` հասկանալով, որ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարելի են։
Այս տարի մենք մի աշխատանք սկսեցինք՝ առանձնացնել այն գործիչների ցանկը, որոնք տարբեր ոլորտներում, պատմական տարբեր դարաշրջաններում նշանակալի դեր են ունեցել մեր պետականության գաղափարի և արժեքների համար։ Նպատակ կար՝ նրանց հուշարձանների մոտ հարգանքի միջոցառումներ կազմակերպել։
Կազմեցինք երկար ու կարճ ցանկեր՝ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ։
Հետո առաջացավ հարց՝ իսկ ու՞ր են կանայք։ Արդյոք որևէ կին ներառվե՞լ է որևէ ցանկում։
Օրինակ՝ Ալենուշ Տերյանը, որ Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է, Իրանի առաջին կին պրոֆեսորը, Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը: Իր տունը նա կտակել էր Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները, իսկ ինքը վախճանվել ծերանոցում։
Կամ Դիանա Աբգարը, որն աշխարհում առաջին կին հյուպատոսն է և Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Դիանա Աբգարը խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։
Այդ նույն ժամանակահատվածում Առաջին Հանրապետության խորհրդարանում երեք կին պատգամավոր ունեինք, որոնք հսկայական աշխատանք են տարել կրթության, առողջապահության և այլ բնագավառներում։ Կին է եղել նաև մինչ այս կրթության նախարարներից միակը՝ Արուսյակ Խաչիկյանը, որը պաշտոնավարել է ամենաբարդ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1945 թվականներին։
Հետո եկավ ավելի բարդ հարցը. եթե նույնիսկ կանայք ներառվեն ցանկում, որտե՞ղ են նրանց հիշատակը նյութականացնող արձանները, կիսանդրիները, որոնց շուրջ կարելի է տալ այդ հարգանքի տուրքը։
Պրպտեցի արձանները՝ սկսելով Երևանից։ Մի հետաքրքիր օրինաչափություն հայտնաբերեցի. կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք։ Տղամարդկանց արձանները գրեթե միշտ կոնկրետ մարդկանց, գործիչների արձաններ են։
Կինը մեզանում արժևորված է առավելապես իբրև հավաքական կերպար, բայց ոչ իբրև կոնկրետ մարդ` կոնկրետ անունով և ազգանունով, կոնկրետ գործերով և աշխատանքով։
Մայր Հայաստան, Սպասում, Զարթոնք, Ավետում, Տիրամոր արցունքը․ սրանք Երևանում տեղադրված կանացի կերպարով արձաններն են, որոնք թեև ներկայացված են կանանց կերպարով, սակայն մյուս կողմից` կանանց դարձնում են այնպիսի կերպարներ, որոնց Կանտը կբնորոշեր՝ էակ առանց հողեղենության, առանց մարդկային կոնկրետ դրսևորման ու պատմության։
Մինչդեռ առաջ գնալու, սեփական ուժերին վստահելու համար մեր կանանց, մեր աղջիկներին պետք են կոնկրետ օրինակներ, մարդիկ, որ ցույց են տալիս, որ դա հնարավոր է։
Այո, վերջին տարիներին Զապել Եսայանի արձանն է բացվել. 2021 թվականին բոստոնահայ բարերարներ Վիկտոր Զարուգյանը և տիկին Ջուդի Սարյանը, ում տանը Բոստոնում լինելու պատիվ եմ ունեցել, պատվիրել են հայ արձակագիր, հրապարակախոս և քաղաքական գործիչ Զապել Եսայանին նվիրված ինքնատիպ հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի այգում։ Եվ Ջուդի Սարյանը հենց այս կոնկրետության պակասն է շեշտել իր խոսքում․
«Որոշ տարիներ առաջ մի խումբ հայ կանայք՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, գիտակցեցին, որ Հայաստանում չկա կնոջ որևէ արձան, որը կոնկրետ անուն կունենա, քանի որ կանանց բոլոր արձանները խորհրդանշական էին։ Այս բացը լրացնելու համար մենք պետք է կին ընտրեինք, որը նշանակալի դերակատարում է ունեցել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում։ Այդ կինը Զապել Եսայանն է» ։
Կարծում եմ՝ սա է մեր այսօրվա ամենամեծ խնդիրը. կոնկրետ օրինակներով ցույց տալ մեր կանանց, որ ամեն ինչ հնարավոր է, և իրենք ամեն ինչ կարող են։
Նախորդ տարվա վերջին ոլորտի փորձագետները, մարզիչները, լրագրողները որոշեցին տարվա տասը լավագույն մարզիկներին։ Նրանց մեջ երկու կին կար, որոնց հետ բախտ ունեցա շփվել պարգևները հանձնելու ժամանակ։
Նրանցից մեկը՝ Անին, 24 տարեկան է, նախորդ տարի դարձել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության հաղթող, չեմպիոն։ Հարցնում եմ՝ ինչպես վերաբերվեց ընտանիքդ բռնցքամարտով զբաղվելու որոշմանդ։ «Վատ, երկար ժամանակ չէին ընդունում, փորձում էին համոզել, մտածում էին՝ դեմքս կվնասեմ, համոզում էին գոնե այլ մարզաձև ընտրել, օրինակ՝ մարմնամարզություն։ Հետո հասկացան՝ իմաստ չունի, չեմ համոզվելու» ,-ասում է։
Նախորդ շաբաթ եղա Արմավիր քաղաքում, որտեղ ապրում է Անին և այցելեցի մարզադպրոցը, որտեղ նա պարապել է։ Իր հաջողություններից հետո մարզադպրոցում ավելացել են աղջիկները։ Նրանք արդեն տեսել են Անիին, որն իր նպատակի հետևից գնացել է ու գնացել են Անիի հետևից՝ իրենց սեփական երազանքներով ու նպատակներով։ Անին իր հետևից աղջիկների համար ճանապարհ է բացել։ Այդ ճանապարհը բացում է յուրաքանչյուր կին, որ իր ընտրած ոլորտում, իր զբաղմունքի մեջ չի վհատվում, առաջ է գնում։
Խնդրել եմ Անիին, որ շարունակի առաջ գնալ, ու մեր անվանի մարզիկների անուններով բացվող մարզադպրոցների շարքում մարզադպրոց կառուցենք իր անունով, նաև մեր մյուս հրաշալի կին մարզիկների անունով» ։
Անդրադառնալով գիտության մեջ կանանց ներգրավվածության խնդրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան տարիներով արմատացած համակարգային խնդիրներ, ինչի մասին փաստում է նաև բարձրագույն կրթություն ստացողների մասին պաշտոնական վիճակագրությունը։ Մասնավորապես` STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթությամբ կանայք քիչ են, այն դեպքում, երբ երբ ընդհանուր բարձրագույն կրթություն ստացողների մեջ կանանց տեսակարար կշիռն ավելի մեծ է։
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը հիշատակել է իրեն նախկինում ուղղված՝ ինչ է պետք կնոջը երջանկության համար հարցին ինքնաբերաբար տրված պատասխանը՝ ինչ-որ պետք է մարդուն։
«Կանայք հսկայական ուժ ունեն, ամեն մեկն առանձին և նաև իրենց հավաքականությամբ ու համերաշխությամբ։ Զորեղացնենք միմյանց, սիրելի կանայք, ու զորեղացնենք մեր պետությունը»,- եզրափակել է նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT