Երևան
12 °C
2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների ձմեռային փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 6 հազար 856 դիմորդ: Նրանցից շատերը նաև երկու քննություն են հանձնել, ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 10 հազար 817 դիմորդ:
Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նրա խոսքերով՝ ձմեռային փուլում 6 հազարից ավելի հայտագրումը բավական լավ ցուցանիշ է: Դա խոսում է այն մասին, որ այս մոտեցումը հետաքրքրում է աշակերտներին:
«Այս տարվա փոփոխությունների համաձայն, իրենց արդյունքներից դժգոհ դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել նաև ամառային փուլին: Մեծ հաշվով այս տարբերակը՝ նկատի ունեմ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը, շատ շահեկան է աշակերտների համար: Ծանոթանում են կազմակերպական գործընթացներին, քննական մթնոլորտին: Եվ նրանց գնահատականները վճռորոշ չեն, այսինքն՝ կարող են քննություն հանձնել նաև ամռանը, եթե գնահատականները չեն գոհացնում»,-ասել է Կարո Նասիբյանը:
Անդրադառնալով քննական արդյունքներին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ մյուս առարկաների համեմատ ավելի բարձր միջին ցուցանիշ գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 14.1 միավոր: Սովորաբար նշված առարկայից միջին ցուցանիշը ցածր է լինում: «Հայոց պատմություն» առարակային հաջորդում է «Կենսաբանություն»-ը՝ 13.1 միավոր, «Անգլերեն»-ը՝12.9, «Հայոց լեզու»-ն՝ 10.8 միավոր:
«Մենք սպասում էինք, որ գնահատականներ ավելի ցածր կլինեն՝ նախորդ տարվա հունիսին անցկացված քննությունների համեմատ: Աշակերտների մեծ մասը դեռ չէր ավարտել այդ դասընթացը, ծրագրային նյութը և չէր կարողացել ավելի բարձր գնահատական ստանալ։ Ձմեռային քննական փուլը մի խումբ դիմորդների համար, պարզվում է, փորձաշրջան էր հուշաղթղթից կամ տեխնիկական այլ միջոցների օգտվելու հնարավորությունը ստուգելու համար: Քննական գործընթացին հետևողները 30-ից ավելի դիմորդի մոտ հայտնաբերել են հեռախոսներ»,– նշե է նա:
Ձմռանը ընդունելության քննություններն անցկացնելը փոքր-ինչ դժվարություններ է առաջացրել կազմակերպական հարցերի հետ կապված: Հատկապես դժվարություններ են եղել դպրոցների դահլիճները ջեռուցելու հարցում: Դա հաշվի առնելով՝ քննարկումներ են անցկացվում ժամկետների փոփոխության հետ կապված: Հնարավոր է հաջորդ անգամ քննությունները անցկացվեն ոչ թե հունվարին, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT