Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն:
Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ ինչպես թվայնացման ռազմավարության, տեղեկատվական համակարգի արդիականացման, այնպես էլ՝ հնարավորութունների զարգացման և համապատասխան բիզնես մոդելի, անվտանգային քաղաքականության և տեխնիկական այլ տվյալների առումով։
Ազգային մրցունակությունը բարձրացնելու, Հայաստանի աշխատուժը զարգացնելու և ապագայում նրանց աշխատանքի նախապատրաստելու նպատակով՝ Փոխըմբռնման հուշագիրը կխթանի նաև կրթական մի շարք նախաձեռնությունների իրականացումը։
Փոխըմբռնման հուշագրում առանձնակի կարևորվում է ամպային տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը՝ տեխնոլոգիական ստարտափների և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ օգնելով նրանց մի շարք ծրագրերով, ապահովելով AWS մասնագետների և փորձագետների գլոբալ համայնք մուտք գործելու հնարավորություն` անհատական կորպորատիվ պլատֆորմներ և ամպային միգրացիայի ճանապարհային քարտեզներ մշակելու համար։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել է․
«Այս հուշագրով մենք նոր համագործակցության հիմք ենք դրել: Մենք հավատում ենք ամպային հաշվողականության փոխակերպող ուժին, որը կբերի տնտեսական աճ, նորարարության թռիչքաձև զարգացում և բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում` ի շահ ՀՀ քաղաքացիների։ Սա բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որին կարելի է հասնել թվային հարթակների նկատմամբ վստահության բարձրացմամբ և համապատասխան կանոնակարգերի ներդրման միջոցով։
Այս Փոխըմբռնման հուշագրով մեր ընդհանուր պարտավորություններն օրինակելի նախադեպ են թվային վստահության ձևավորման և ազգային մրցունակության բարձրացման համար»:
AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնն ասել է.
«Հայաստանը թևակոխում է նորարարության նոր դարաշրջան, որտեղ ձեռնարկատերերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կիսում են ժամանակակից թվային հասարակության տեսլականը: Մենք ուրախ ենք, որ ստորագրել ենք այս Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի կառավարության հետ և ակնկալում ենք աջակցել այս տեսլականին այնպիսի նախաձեռնություններով, որոնք կխթանեն նորարարությունը, կնպաստեն թվային տնտեսության զարգացմանը, կաջակցեն հին ՏՏ համակարգերի արդիականացմանը և ապագա սերունդների թվային հմտությունների զարգացմանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT