Հայոց պետականությունը հայերենի ապագայի երաշխավորն է, մեր լեզուն սքանչելի է. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

21/02/2023 schedule21:30

2000 թվականից սկսած՝ ամեն տարի փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Օրվա առթիվ «Հայկական ժամանակ»-ի զրույցը ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ՝ ստորև.

- Պարոն Գյուրջինյան, 2005 թվականից Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Արդյոք մենք զգո՞ւմ ենք մեր լեզվի կարևորությունը:

- Հայերենը Հայաստանի Հանրապետությունում միակ պետական լեզվի կարգավիճակ ունի։ Ինչպես «Լեզվի մասին» ՀՀ օրենքում է նշված, հայերենը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։ Սա նշանակում է, որ հայերենը մեր երկրում գերակայություն ունի, գործածվում է (պե՛տք է գործածվի) ամենուրեք։ Ամեն տեղ պետք է լինի նախ հայերենը, հետո՝ մյուս լեզուները։

Իհարկե, մեր երկրի այս կարևոր օրենքում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուներն են ասորերենը, եզդիերենը, քրդերենը, հունարենը և ռուսերենը։ Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, ազգային փոքրամասնությունների լեզուների իրավունքները ճանաչելու և հարգելու օրը։

- Հայերենը հարուստ է նաև բարբառներով, որոնք ևս պահպանության և կարևորության խնդիր ունեն: Ի՞նչ է անում Լեզվի կոմիտեն այս առումով: 

- Բարբառները լեզվի տարածքային տարբերակներն են, գրական լեզվի կարևոր սնուցիչները, ուստի դրանք էլ հոգածության առարկա պետք է լինեն։

Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Լեզվի կոմիտեն բարբառների կարևորությունը ընդգծող մի հետաքրքրական մրցույթ անցկացրին։ Դա «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթն էր, որին մասնակցեցին հազարավոր դպրոցականներ։ Երեխաները իրենց բարբառներով փոքրիկ բեմադրություններ էին նկարահանել։ Դրանք ինքնատիպ էին, հումորով լի...

- Մեր լեզվում օր օրի ավելանում են օտարածին բառեր. ինչ եք կարծում՝ օրինաչա՞փ է սա՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհը, թե՞ խնդիր է և սպառնալիք մեր լեզվի համար:

- Օտար բառերի անհարկի չարաշահումը, մայրենի լեզվով համարժեքների անտեսումը պարզ օտարամոլություն է, ազգային ցածր արժանապատվության ցուցիչ։ Օտար լեզուներ իմացողները մի լեզուն մյուսին չեն խառնում։ Օրինակի համար մեկը խոսում է ֆրանսերեն, այդ խոսքը հենց ֆրանսերեն է, ոչ թե ֆրանսերեն գումարած մի քիչ անգլերեն, մի պտղունց իսպաներեն՝ համեմված իտալերենով։ Հայերենը հայերեն պիտի լինի ամբողջությամբ, ռուսերենը՝ ռուսերեն, անգլերենը՝ անգլերեն, և այդպես շարունակ։ Միայն միամիտներն են կարծում, որ փոխառություններ չպիտի լինեն. աշխարհի ոչ մի զարգացած լեզու մեկուսի չէ, և փոխառությունները սովորական են ամենուրեք։

Այս տարի Մայրենի լեզվի օրվան ընդառաջ սոցցանցերում կազմակերպեցինք «Ես ընտրում եմ հայերենը», «Հայերենը՝ մասնագիտության լեզու» խորագրերով հրապարակումներ։ Ասվում կամ գրվում է հայերեն բառը, մերժվում՝ օտարը (օտարալեզու այն բառը, որի հայերեն հաջողված, ընդունելի տարբերակն ունենք)։

- Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է: Մեր լեզվի դեպքում կա՞ այս վտանգը:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ն վտանգված է ճանաչել արևմտահայերենը։ Սա լուրջ մարտահրավեր է։ Արևմտահայերեն խոսող ավանդական գաղութները տարբեր պատճառներով նոսրացան, որ, անշուշտ, վնաս է գրական արևմտահայերենին, սակայն «վերացման եզրին» գնահատականը ծայրահեղ հոռետեսական է։ Հայաստանի Հանրապետությունում հայերենը պետական լեզու է, և նման խնդիր գոյություն չունի։ Հայոց պետականությունը հայերենի ապագայի երաշխավորն է։ Բայց հայերենի իմացության լուրջ խնդիրներ կան Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում։ Հստակ է, որ հայերենի բնական և ապահով զարգացման կենտրոնը Հայաստանն է։

Մամուլում ու լրատվամիջոցներում ի՞նչ կոպիտ սխալների եք հանդիպում: Ի՞նչ է անում Կոմիտեն վերահսկելու ուղղությամբ:

- Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժինը զբաղվում է այդ հարցերով։ Մեր աշխատանքը պարզ երևում է մեր կայքում (լեզվիկոմիտե.հայ կամ langcom.am) և սոցցանցերի մեր էջերում։ Ֆեյսբուքյան մեր էջը 42 հազար հետևորդ ունի։ Առաջարկում եմ հետևել։

- Մեկ այլ խնդիր են նաև հայկական սերիալները, որոնցում գերակշռում են ժարգոնային դրսևորումներն ու օտարածին բառերը: Այս մասով կա՞ որևէ վերահսկող գործիքակազմ:

- Հեռուստաընկերություններին պարբերաբար ուղարկում ենք լեզվական վերլուծության ամփոփագրեր։ Ինձ թվում է՝ թե՛ մեր և թե՛ հասարակության տարբեր խմբերի ջանքերով զարհուրելի վիճակը մասամբ փոխվել է։

- Այսօր դպրոցում դասավանդվող գրքերը և գրականությունը վերահսկո՞ւմ է Կոմիտեն:

- Ո՛չ, Լեզվի կոմիտեն նման գործառույթ չունի։

- Ինչպե՞ս կբնութագրեք մեր լեզուն:

- Իմ վերջին գրքերից մեկը «Զարմանալի հայերեն» վերնագիրն ունի։ Այստեղ ամփոփված 75 զրույցների վերջում տրվում են հայերենը բնութագրող կապակցություններ (հաճախ ելնելով զրույցի նյութից)։ Այսպես՝ ՀԶՈՐ ՀԱՅԵՐԵՆ, ՄՇՏԱՄՆԱ ՀԱՅԵՐԵՆ, ՀԱՎԵՐԺԱԽՈՍ ՀԱՅԵՐԵՆ, ԱՐԵՎԱՀԱՄ ՀԱՅԵՐԵՆ, ՃԿՈՒՆ ՀԱՅԵՐԵՆ, ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՅԵՐԵՆ...

Հայերենը սքանչելի է։

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2795 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին