Հանձնարարվել է անզիջում լինել իրավախախտների նկատմամբ․ ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

20/02/2023 schedule18:30

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Այն վարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են եղել ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին վերջերս հասարակական հնչողություն ստացած, առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։ Միևնույն ժամանակ, նշել է ծառայության մեջ վերջերս տեղ գտած որոշ թերացումներ, որոնցից մի քանիսը նաև հասարակական հնչողություն են ստացել, կոնկրետ ղեկավարների տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով անձնական պատասխանատվությամբ դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով:

ՆԳՆ ոստիկանության պետը շեշտել է հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության գործունեությունը և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։

Կարևորվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի, քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ, այսպես ասած՝ փողոցային հեղինակությունների հայտնաբերման աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ոստիկանության պետը վեր է հանել թերություններն ու խնդիրները։ Նա հատուկ շեշտադրել է ծառայության ընթացքում բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, նաև դեպքեր թաքցնելու արատավոր երևույթը։

ՆԳՆ ոստիկանության պետը պարեկային ծառայությանն ու ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է անզիջում լինել իրավախախտների նկատմամբ, իսկ հովանավորչության դեպքեր կամ արտոնյալներ հայտնաբերելու դեպքում նշված ծառայողները կենթարկվեն պատասխանատվության։

Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտման, նաև կանխման նպատակով տարածքային բաժինների ղեկավարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունն ինչպես իրավապահ մյուս կառույցների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կադրային քաղաքականությանը, ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1045 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին