Հիմնանորոգումից հետո վերաբացվել է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը (լուսանկարներ)

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

0b24c9122f456782add9fc069c5e6083bbfab5b8.jpeg (544 KB)

Դեռևս 1970-ականներին շահագործման հանձնված կառույցը տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում էր: Մաշված ու կոտրված սալիկները վտանգավոր էին դարձել հետիոտնի համար, տարիներ շարունակ տարածքում նաև աղբ էր կուտակվել:

«Երևանի քաղաքապետարանը գետնանցումների վերանորոգման և հիմնանորոգման ծրագիր ունի, որից հետո, իհարկե, շատ կարևոր է գետնանցումների պահպանման հարցը: Մեր մոտեցումն այն է լինելու, որ մենք գետնանցումները հիմնանորոգելու ենք, դրանից հետո դնենք աճուրդի և արդեն տանք պահպանման մասնավոր ընկերություններին»,- նշել է Տիգրան Ավինյանը:

a9cd1f7d3e30b8749f1f2135e0bd7d0a9ff9b922.jpeg (299 KB)

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը ևս կտրվի մասնավորի սպասարկմանը: Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի: Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. անցումում նախատեսվող առևտրային տաղավարները կլինեն միանման, տնտեսվարողը մուտքերի մոտ կապահովի նաև վերելակների և սանհանգույցի առկայությունը:

«Խորհրդային տարիներին ճարտարապետական լուծումներն այստեղ այնպես էին տրված, որ աստիճանավանդակների թեքությունը թույլ չէր տալիս թեքահարթակներ կառուցել, միակ լուծումը վերելակի տարբերակն է: Անցումն այս պահին աճուրդում է, և հիմնական պայմաններից մեկը մուտքերի մոտ վերելակներ ունենալն է: Մուտքերի մոտ նախատեսվում է նաև սենսորային դռներ, և երբ տարածքը տրվի վարձակալության, այդ ամենն ապահովելու է տնտեսվարողն իր միջոցներով»,-նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Նախագիծը մշակվել է այնպես, որ ժամանակին արված լուծումները հիմնականում պահպանվեն, իհարկե, կիրառվել են նաև նոր մոտեցումներ: Անցումն ունի կախովի առաստաղ, լեդ լուսավորություն:

1d30615973cd87d2e0f1025c78c609a779558dbb.jpeg (272 KB)

«Նախնական նախագծով նախատեսված էր ուղղակի բարեկարգում, վերատեղադրում և դրանով ավարտ: Սակայն մենք իրականացրեցինք ամբողջական նախագծի փոփոխություն, որոշվեց որ Մաշտոցի պողոտայում առկա բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներն ունենան նույն տեսքը: Դրանից ելնելով՝ մենք ամբողջությամբ պռեսգրանիտով փոխեցինք հատակը, փոխեցինք նաև հենապատերը, աստիճանների ամբողջ հարթակը պատեցինք բազալտով, երկկողմանի պատերն էլ՝ տրավերտինով»,- նշել է Խորեն Գրիգորյանը:

1d30615973cd87d2e0f1025c78c609a779558dbb.jpeg (272 KB)

Պատասխանատուները վստահեցրել են՝ հարմարավետ, լուսավոր ու անվտանգ պայմաններ կապահովվեն երևանյան բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներում: Այս պահին իրականացվում են գույքագրման աշխատանքներ, որից հետո համայնք-մասնավոր գործակցության շրջանակում տասնամյակների խնդիրներին փուլ առ փուլ կտրվեն համալիր լուծումներ:

4346e3d284c6927333c4886df984589d199c208e.jpeg (407 KB)

Տպել
1280 դիտում

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն