Երևան
12 °C
Երևանի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, երեկ գիշեր «Համմեր» մակնիշի մեքենայի՝ պարեկներին չենթարկվող, երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտող և խուլիգանական վարք դրսևորող վարորդը, ինչպես պարզվել է, Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ, թմրամիջոց է հայտնաբերվել նաև նրա անձնական խուզարկությամբ:
25-ամյա Գեղամի մասին պարբերաբար նոր տեղեկություններ են հրապարակվում: Մամուլում արված հրապարակումների համաձայն՝ Արարատ քաղաքում ապրող նրա ընտանիքը բավական ապահովված է, հայրը ոսկու խանութներ ունի, զբաղվում է նաև տարադրամի փոխանակմամբ: Վերջինս, տեղեկանալով որդու՝ տևական ժամանակ թմրամիջոցներից ունեցած կախվածության մասին, արգելել է նրան մեքենա վարել: Երիտասարդին երեկ հաջողվել է գտնել բանալիները ու հասնել Երևան:
Ուշագրավ է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Գեղամի հայրը՝ Արթուր Սահրադյանը, նույն մեքենայով տարիներ առաջ մասնակցել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին, եղել Էջմիածնում կազմակերպված ակցիաների մասնակիցների թվում: Որոշ լուրերի համաձայն՝ ընտանիքը հարում է ինչ-որ կրոնական կազմակերպության և շարունակ խոսում հավատքի մասին:
Լրատվամիջոցներից մի քանիսն էլ հայտնում են, որ երեկվա արկածների հեղինակ 25-ամյա Գեղամը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա, երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, այնտեղից դիմել է փախուստի։ Միաժամանակ, նշվում է, որ երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է, այդ օրերին զինծառայողների խմբի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:
Գեղամ Սահրադյանը մեքենան թողել է Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարների տակ, հետո դիմել փախուստի. նա հայտնաբերվել է գիշերը ժամը 03։20-ի սահմաններում Երևանի Խորենացի փողոցում՝ ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ:
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել էր հրազեն:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով անցած գիշեր Երևան քաղաքի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած և պարեկների օրինական պահանջներին չենթարկված անձը ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ «Համմերի» վարորդի՝ Երևանի կենտրոնում կատարած խուլիգանական գործողություններից ու նրա ձերբակալումից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի
44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում
Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ
Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն
Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը
Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն
Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ
ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել
Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար
Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի
«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ
Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ
Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար
Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել
«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ
Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ
Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել
Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան
91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան
Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով
Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան
Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT