Երևան
12 °C
«Իմ սուբյեկտիվ և մեր կազմակերպության կարծիքով՝ Երևանի կանաչ ֆոնդը գտնվում է խիստ անմխիթար վիճակում: Հստակ տվյալներ չունենք, բայց քաղաքի ծառերի՝ կանաչ զանգվածի մոտ 30%-ը կենսունակության ավարտին է, և մենք լուրջ խնդիր ունենք: Մինչ օրս այս հարցը բարձիթողի վիճակում է եղել»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Վերջինիս վստահեցմամբ՝ քաղաքի կանաչ զանգվածներին, կանաչապատմանն իր մոտեցումն այսուհետև լինելու է գիտականորեն հիմնավորված. խնդիրներին լուծում են տալու ոլորտի առաջադեմ գիտնականների հետ:
«Ճիշտ է՝ մեր կազմակերպությունում աշխատում են գիտական հանրության ներկայացուցիչներ, ոլորտի դոցենտներ, գիտական թեկնածուներ, բայց արդեն այս ամիս Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ առաջին անգամ իրականացնելու ենք գիտական ժողով, որտեղ բարձրացվելու է Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի հարցը: Հրավիրվելու են ոլորտի առաջատարները՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտական հանրությունը՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են պատկերացնում այս հարցի լուծումը, որն արդեն հրատապ է»,- ասում է Բեգոյանը:
Նրա կարծիքով՝ խնդրի լուծման համար պետք է հաշվի առնել նաև միջազգային փորձը:
«Ամեն ծառ ունի իր ապրելու ժամկետը՝ տարիքը, և քաղաքային պայմաններում նրանց կյանքն ավելի է կրճատվում՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դրանք ենթակա են փոխարինման: Նորը տնկելուց էլ պետք է տնկվեն ֆունկցիոնալ, թանկարժեք, գեղագիտական առումով մայրաքաղաքին հարիր տեսք ունեցող ծառեր: Գաղտնիք չէ, որ մեր բնակիչներն անընդհատ բողոքում են ծառերից թափվող շիրայից, թրթուռներից ու միջատներից: Նույնիսկ նամակներ ենք ստանում, որ մեքենաները չեն ուզում կայանել այդ տեսակ ծառերի տակ: Խնդիրն այստեղ ավտոմեքենան չէ, մենք գնում ենք այն ուղղությամբ, որ Երևան քաղաքում այն հողը, որ նախատեսված է կանաչապատման համար, վերականգնվի խիստ ֆունկցիոնալ ծառերով: Ի՞նչ է ասել ֆունկցիոնալություն. այնպիսի ծառատեսակներ, որոնք օդում եղած էլեմենտների ավելի մեծ քանակ են ֆիլտրում, ունեն փոշու կլանման ավելի մեծ ֆունկցիա, ինչի խնդիր ունի այսօր Երևանը»,- մանրամասնում է «Կանաչապատման և շրջական միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում է ավտոբուսների համար նախատեսված կանգառներում իրականացվելիք ծառահատումներին, որի մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Բեգոյանն ասում է՝ տրանսպորտի վարչության հետ աշխատանքային խումբ են ձևավորելու: Դենդրոլոգները պետք է ուսումնասիրեն և ըստ այդմ տան եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատման կանգառը մեծացնելու համար, թե՞ ոչ:
«Այնպես չէ, որ եթե ծառը խանգարում է կանգառին, ապա պետք է անպայման հատվի: Պետք է հաշվի առնել ծառատեսակը և մի շարք այլ հանգամանքներ, և սա չի կրելու մասսայական բնույթ: Եթե ինչ-որ տեղերում կպարզվի, որ ծառատեսակը դեռ կենսունակ է, բայց կանգառը մեծացնելու այլ ելք չկա, այդ դեպքում մենք կկիրառենք փոխհատուցող կանաչապատման օրենքը, որով հեռացված ծառի փոխարեն կտնկվի ավելի մեծ կենսունակությամբ և ավելի լավ ծառատեսակ, անգամ՝ մեկի փոխարեն մի քանի ծառ: Միանշանակ ասել, որ կանգառներին խանգարող բոլոր ծառերը կհեռացվեն, ճիշտ չէ: Մենք և քաղաքային իշխանությունը չենք գնում այդ ուղղությամբ, վստահ եմ՝ ենթադրվելիք գիտական ժողովը նաև կտա այդ հարցերի պատասխանը»,- վստահեցնում է նա:
Տնօրենը նաև նկատում է՝ հիմնովին փոխվել են կանաչապատման մոտեցումները. այն շիվերը և տնկիները, որոնք տնկվել են Երևան քաղաքում, այլևս չեն լինելու:
«Հազարավոր տնկիներ են տնկվել, որոնք այդպես էլ ծառ չեն դարձել կամ դառնալուց գեղագիտական տեսք չեն ապահովել: Այսուհետև Երևան համայնքը ներկրելու է 10 տարեկան, կայացած սաղարթով, մեծ, հասուն, ֆունկցիոնալ առումով արժեքավոր ծառատեսակներ, և մենք արդեն գնում ենք այդ ուղղությամբ: Մրցույթներ են հայտարարված նման պահանջներով, և կարող եմ ասել, որ դրանց մեծ մասն արդեն կայացել է: Ծառերի հիմնական մասը կներկրվեն արտասահմանից, բայց տնկվելու են միայն գեղազարդ և մեծ ֆունկցիոնալություն ունեցող հասուն ծառեր: Ինչո՞ւ: Որովհետև Երևանի այսօրվա թե՛ օդի վիճակը, թե՛ օդում եղած փոշու աստիճանը մեզ թույլ չեն տալիս, որ տնկենք տնկիներ, որոնք դեռ տասը տարի պետք է մեծանան ու նոր կատարեն ծառի ֆունկցիա: Մեզ պետք է տնկել ծառեր, որոնք հենց տնկման պահից կսկսեն կատարել իրենց ֆունկցիաները: Այդ առումով պատրաստվում ենք, եթե կարելի է այդպես ասել, հեղափոխական մոտեցումների կանաչապատման ոլորտում, և վստահեցնում եմ, որ գարնանը երևանցիները կտեսնեն մեկ այլ՝ ավելի բարձր մակարդակի վրա կանաչապատում»,- ասում է Արմեն Բեգոյանը:
Վերջինս կանաչապատումը բաժանում է երեք հիմնական ուղղությունների. առաջինը ֆունկցիոնալությունն է, երկրորդը՝ երևանցիների կեցության՝ հարմարավետության գրավականը, և երրորդը՝ քաղաքի գեղագիտական տեսքի ապահովումը: Կանաչապատման ոլորտում այս երեք խնդիրներն են դրել իրենց առաջ, որից առաջնայինը տրված է ֆունկցիոնալությանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում (14 հեկտար տարածքի վրա) իրականացված ծառատունկից հիմնել են ուրբան անտառ և ամենամեծ անտառհիմնման աշխատանքներն են տարել Երևան քաղաքի նորագույն պատմության մեջ. «Կպչողականության մասին վաղ է խոսել, բայց կարող եմ ասել, որ մեծ է: Ակնկալում ենք 90%, որովհետև անտառհիմնման աշխատանքները կատարվել են պրոֆեսիոնալ ճանապարհով, կիրառվել են մի շարք էլեմենտներ, որոնք նախկինում չեն արվել»:
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը, խոսելով նաև բնապահպանական առաջնային խնդիրներից, ընդգծում է՝ Երևանում ունենք մեկ շնչին հասնող ոչ բավարար կանաչ զանգված:
«Մեր նորանկախ պատմության մեջ (մինչև 2018 թվականը) տարբեր պատճառներով ունենք այդ տարածքների սեփականաշնորհում, որտեղ շինարարական աշխատանքներ են արվել, և այժմ հնարավոր չէ կանաչապատում իրականացնել, որի հետևանքով առանց այդ էլ մեկ շնչին հասնող ոչ բավարար կանաչ զանգվածն ավելի է նվազել: Խնդիրը լուծելու համար մտածում ենք երևանամերձ տարածքներում անտառներ հիմնել, որը պետք է քննարկենք Շրջակա միջավայրի նախարարության հետ: Կարծում ենք՝ դա պետք է արվի՝ կոմպենսացնելու համար այն կորսված տարածքները, որը ունեցել ենք նախկինում: Այս տարի ունենք անտառհիմնման աշխատանքների մեծ պրոյեկտ «Եռաբլուր» պանթեոնի լանջին գտնվող 8-10 հեկտար տարածքում: Այդ գործողություններն առաջին հերթին ուղղված են ֆունկցիոնալության բարձրացմանը և բերելու են քաղաքի օդի վիճակի բարելավմանը»,- հավատացած է Բեգոյանը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT