Երևան
12 °C
Ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու․ Գյումրու Բարեկամության այգում բացվեցին սահադաշտն ու Վերնիսաժը։ Հանրային սահադաշտը նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Այն կառուցվել է որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր՝ նորարարական լուծումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։
815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, յուրօրինակ դիզայն ունեցող հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։





Վերնիսաժը 25 փայտյա տաղավար ունի։ Դրանք կառուցել են տեղի արհեստավորները։ Տաղավարներում մշտական ցուցահանդես-տոնավաճառներ կունենան գյումրեցի վարպետներն ու արվեստագետներ, կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները։
Բոլոր տաղավարները ֆունկցիոնալ են և կարող են փոխել իրենց կառուցվածքն ու կիրառությունը` ըստ անհրաժեշտության դառնալով սննդի կետեր կամ շրջիկ պատկերասրահներ։ Դրանց ձգվող հովանիների զարդանախշերը ներկայացնում են ազգային գորգագործության լավագույն ավանդույթները: Զարդանախշերը մշակել են մի խումբ գյումրեցի արվեստագետներ՝ հիմքում դնելով գորգարվեստի ամենահին ու եզակի, ամենաբարդ ու շքեղ նմուշները` Վիշապագորգերը:



Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
«Քանի որ Հայաստանում համաչափ տնտեսական զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, նման նախաձեռնությունները, ինչպիսին է Բարեկամության այգին, վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության աճի և բարգավաճման համար: Կասկած չունեմ, որ այս այգին Գյումրիում զբոսաշրջության կատալիզատոր է լինելու և նոր շունչ կհաղորդի Շիրակի մարզին։ Այս այգին պարզապես նոր հանրային վայր չէ Գյումրու համար: Այն վկայում է պատմությամբ և մշակույթով հարուստ այս գեղեցիկ քաղաքի վերածննդի մասին: Ես հպարտ եմ, որ Եվրոպական միությունն աջակցում է այս ծրագրին»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։


«Շիրակի մարզը մեզ համար շատ կարևոր մարզ է։ Գերմանիայի կառավարությունը շարունակաբար աջակցել է այստեղ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ Դրանցից շատերն ուղղված են եղել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այս տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը շատ մեծ է։ Բավական է մի վայրկյան շրջել Գյումրի քաղաքի հին պատմական հատվածով ու միանգամից համոզվել դրանում։ Վստահ եմ, որ վերանորոգված այգին կսիրվի ոչ միայն տեղաբնակների կողմից, այլ նաև զբոսաշրջիկների եւ կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։
«Գյումրին արդեն իսկ շատ սիրված զբոսաշրջային վայր է։ Բարեկամության այգին էլ, իր հերթին, հնարավորություն կտա տարվա ցանկացած եղանակին այցելել Գյումրի և հետաքրքիր զբաղմունք գտնել։ Ես կցանկանայի սահադաշտում տեսնել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի: Ինչ վերաբերվում է Վերնիսաժի տաղավարներին, ապա դրանք այգուն յուրահատուկ գրավչություն են հաղորդում, քանի որ արտահայտում են տեղի ստեղծագործական ոգին։ Վստահ եմ, որ այգին կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կգան այստեղ, ժամանակ և գումար կծախսեն և այդպիսով անմիջական ազդեցություն կունենան տեղական տնտեսության զարգացման վրա»,-իր ելույթում ներկաներին դիմեց ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն։
Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
«ՀՀ կառավարությունն արդեն շուրջ 900 մլն դրամ է ներդրել է, մենք կարևորում ենք Գյումրու զարգացումը, մասնավորապես, շեշտը դնելով զբոսաշրջային, մշակութային, տնտեսական միջավայրի բարելավմանը։ Եվ Բարեկամության այս այգին էլ լինելու է մի ուրույն հանգրվան և գեղեցիկ ժամանցի վայր թե՛ գյումրեցիների, և թե՛ Գյումրի այցելող հյուրերի համար։ Վստահ եմ, այգին մեծաթիվ այցելուներ են ունենալու նաև մերև հարևան երկրից, և այն բիզնեսի աջակցման լուրջ նախադրյալ է։ Այս այգին կդառնա հյուսիսային հանգույց, որն այս ծարգրի կարևոր ուղղություններից է։ Ունենալու ենք հիանալի Գյումրի»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ։ Ուրախ եմ, որ «Ձմեռը Բարեկամության այգում» տոնական շունչ է ստացել սառցադաշտի բացմամբ, հետաքրքիր տոնավաճառով։ Հույս ունեմ, որ այգու լիարժեք վերականգնման աշխատանքները կավարտվեն շուտով և այն կդառնա հիանալի ժամանցի վայր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար»,-ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Գյումրու համար այսչափ կարևոր իրադարձությանը։ Քաղաքում կանաչ տարածքի, հանգստյան նոր ու արդիական լուծումներով հագեցած այգու շահագործումը սպասված էր բոլորիս համար։ Բարեկամության այգին Գյումրու զարգացման կարևորագույն կետերից է, վստահ եմ, իր հագեցվածությամբ, նոր ու հետաքրքիր լուծումներով մեր այգին կդառնա Հանրապետության լավագույն հանգստի գոտիներից մեկը և իր դրական ազդեցությունը կունենա նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը Գյումրիում»,-ասաց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։
Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թ․ ամռանը։
Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT