Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհուրդն անվերջ դատավորների տեղափոխություններով է զբաղված։ Սակայն վերջին մեկ-երկու ամսում որդեգրած քաղաքականությունն աննախադեպ է։ Այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կոլապսային իրավիճակ է։
Գնահատականը «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում այսօր հնչեցրել են շիրակցի փաստաբանները։
Միայն վերջին երկու ամսում ԲԴԽ որոշմամբ Շիրակի մարզից 10 դատավոր է տեղափոխվել Երևան։ Այս քայլով, նրանց գնահատմամբ, պարալիզացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատանքը: Մոտեցումը, փաստաբանների խոսքով, անհասկանալի է։ Միանգամից 4 քրեական և 6 քաղաքացիական դատավոր է տեղափոխվել մայրաքաղաք։
Ըստ փաստաբան Հայկ Հակոբյանի՝ քրեական գործերով զբաղվող դատավորներից ամենաերկարը 1 տարի էր աշխատել Շիրակում, և եթե նրա վարույթում կար 100 գործ, այդ ընթացքում կարող էր ավարտել ընդամենը 5-ը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում 10-11 դատավոր Շիրակի մարզի դատարանից տեղափոխվել է այլ դատարաններ, այսինքն՝ 18-19 հաստիքով, դատարանի կեսից ավելին տեղափոխված են»,- հայտարարել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Ըստ նրա՝ ստացվում է, որ հաճախակի տեղափոխությունների պատճառով դատավորների վարույթներում գտնվող քրեական ու քաղաքացիական գործերը արհեստականորեն ձգձգվում են, վերջնական վճիռներ չեն կայացվում։ Դատավորների տեղափոխությունների պատճառով ոչ միայն ստիպված են լինում արդեն մի քանի անգամ դատաքննություններով անցած նույն գործի դատական պրոցեսը սկսել զրոյից, այլև մի քանի տարի հնարավորություն չեն ունենում հայցվոր կողմին տրամադրել վերջնական վճիռը։
Վերջինիս խոսքով՝ կան դատական գործեր, որոնց դեպքում այս ընթացքում 3-4 դատավոր է փոխել:
«Գործեր ունենք, որ հինգ տարի մուտք են գործել դատարան, և քննությունը չի սկսվել: Կան գործեր, որ հասել են վերջին, և նորից զրոյից սկսում են: Քաղաքացին կորցնում է դատարանի նկատմամբ վստահությունը, իսկ քրեականի մասով նույնիսկ անդառնալի հետևանքներ կարող են լինել»,- նկատել է Հարությունյանը։

Գայանե Գևորգյանի խոսքով էլ՝ յուրաքանչյուր դատավորի փոփոխություն նշանակում է, որ գործընթացը նորից պետք է սկսել, այս դեպքում քաղաքացուն պատասխան պետք է տա փաստաբանը:
«Դատավորները Շիրակի մարզից տեղափոխվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Ստացվում է, որ Շիրակի մարզը տրամպլի՞ն է՝ գալ, փորձառություն ձեռք բերել ու գնալ Երևան: Ուրեմն մեզ մոտ ոչ արհեստավարժ դատավորնե՞ր պետք է միշտ աշխատեն»,- նշել է նա:

Արամայիս Հայրապետյանն էլ շեշտել է՝ Շիրակի մարզում գործ ունեն մերժված արդարադատության հետ. «Գործը ողջամիտ ժամկետում չի քննվում, չի ավարտվում, որոշում չի կայացվում։ Այդ արդարադատությունն արդեն մերժված է ու իր նպատակին չի ծառայում, առավել ևս՝ քրեական մասով: Իմ վարույթում կա քրեական գործ, որը քննվում է 8-9 տարի»:
Փաստաբաններն իրենց դիմում-բողոքն են ուղարկել նաև ԲԴԽ, հանդիպում են ունեցել Փաստաբանների պալատի նախագահի հետ, ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծված իրավիճակը։
Ըստ բանախոսների՝ Փաստաբանների պալատը ևս գյումրեցի փաստաբանների բողոքը պատրաստվում է գրավոր ներկայացնել ԲԴԽ։
Մինչ այդ, Շիրակի մարզի փաստաբանները խնդրի լուծման տարբերակ են առաջարկում՝ դատավորի համար նվազագույնը հինգ տարի պարտադիր աշխատանք նշանակված վայրում կամ դատավորների կազմի ավելացում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT