ԲՈԿ-ի նախկին նախագահը մանրամասնել է՝ ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել

Օրերս Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Չնայած նրան, որ նա «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր՝ աշխատանքից ազատվելու պատճառների և այլնի մասին կխոսի առաջիկայում կազմակերպվելիք ասուլիսի ժամանակ, սակայն մտքափոխվել է և որոշել դա անել գրառման միջոցով։

Այսպիսով՝ ԲՈԿ նախկին նախագահը հայտնում է, որ իրեն մտահոգել է կոմիտեին վերաբերող նոր նախագիծը, որի հետևանքով էլ որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել։

Քեռյանը մտահոգությունների մասով առանձնացրել է 4 կետ։

«Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով

1․ Հակակշիռներ են վերանում.

Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա:

2․ Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են:

3․ ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկականական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը:

4․ Եվ վերջապես, տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե՛ անկախության, թե՛ մասնագիտական և թե՛ ֆինանսական տեսանկյունից»,- նկատել է նա:

Իսկ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու համար Քեռյանը ներկայացրել է երեք կետ․

«1. Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր:

  1. Վերը նշված մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրի նախարարին, որոնք չէին ընդունվել:
  2. Նախարարն ասաց, որ նախորդ շաբաթվա վերջ այս նախագիծը պետք է ուղարկվի Արդարադատության նախարարություն (փաստացի առանց հանրային քննարկման)»:

Վերջինս հայտնել է, որ այս իրավիճակում հակազդելու միակ միջոցը հրաժարականն էր։ Նրա խոսքով՝ նախագիծը, որի մասին ինքը շեշտում է, դեռ չի ուղրկվել Արդարադատության նախարարություն։

Տպել
11370 դիտում

4.2 մլրդ գումար վերականգնվել է․ ՊԵԿ նախագահը՝ «Նոր Զովք» սուպերմարկետների հետ կապված գործի վերաբերյալ

Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայերին

Վեճ ու սպանություն Շիրակի մարզում. մասնակիցները համագյուղացիներ են, կա ձերբակալված

Բացահայտվել է խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետբյուջե է վերականգնվել 121 միլիոն 200 հազար դրամ

Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին

Հայաստանում հարկային «տեռոր» չկա․ ՊԵԿ նախագահ

22 մեդալ. հայ ծանրորդները աննախադեպ արդյունքներ են գրանցել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Փորձելու ենք բլոգերների հարկման համակարգ առաջարկել. Բադասյան

Ողբերգություն Պերուի առաջնությունում. 35-ամյա ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածից (տեսանյութ)

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների առնչությամբ ներկայացված առարկությունների նիստերին

1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես ոստիկանության թեժ գիծ

Սաուդյան Արաբիայում՝ անապատում, ձյուն ու կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

1 զոհ, 1 վիրավոր. խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

Մետրոպոլիտենում խնդիրը լուծված է, կուտակումներ չունենք․ Տիգրան Ավինյան

Սպերցյանը՝ Օրենբուրգի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերի՝ տրանսպորտում զեղչային համակարգից օգտվելուն. Ավինյան

Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի 2 համայնքում

Ռոբերտ Ղուկասյանը Կապանում հետևել է Սյունիքի համայնքների ԱԹՍ օպերատորների մրցույթ-ստուգատեսին (լուսանկարներ)

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է 78 միլիոն մարդ, այդ թվում՝ Բայդենն ու Հարրիսը

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սանդուն

Սիսիանի տարածաշրջանում կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ

Ծովինար գյուղի մանկապարտեզի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Սիսիանում ձյուն է տեղում

Իսպանիայի թագավորին և թագուհուն ցեխով ու քարերով քարկոծել են ջրհեղեղի գոտի այցելության ժամանակ

«Դարդից ինֆարկտ ստացավ». ինչպես են ծանր ապրումները և սթրեսը դառնում առողջական լուրջ խնդիրների պատճառ

Թուրքիայի հանգստավայրերից մեկում ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար վարակվել են անհայտ վիրուսով

Եթե հանրությունը դեմ է, ինչո՞ւ հայհոյող, ծեծող ֆիլմերը մեծ դիտողականություն ունեն, ուրեմն կեղծ է վրդովմունքը. Մանուկյան

Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է

Հայ շախմատիստները շարունակում են մրցելույթները աշխարհի Մ18 առաջնությունում

Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով. կա 50 երկրի անուն

130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ

Սաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի Հայաստան՝ մասնակցելու միջազգային համաժողովի

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հերթական հեծանվային արշավն են իրականացրել Սևանում (տեսանյութ)

Ընտրությունների երկրորդ փուլում ընտրողներին կաշառելու մեծ վտանգ կա. Սանդու

Երբ Թրամփը փորձի դադարեցնել պատերազմը, կարող է բախվել Քենեդիի ճակատագրին. Մեդվեդև

Որոշակի ժամերի կշարունակի մասամբ փակ մնալ Թամանցիների փողոցը