Երևան
12 °C
Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով ամեն տարի ճանապարհային պատահարներից զոհվում է մոտ 10 մարդ, մինչդեռ զարգացած երկրներում զոհերի թիվը 2-5-ն է։ Ստացվում է, որ մեզ մոտ այս մասով այնքան էլ լավ չէ դրությունը:
ՃՏՊ-ների դեպքերը ահասարսուռ են նաև ոստիկանության տվյալների պատկերով. անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Թեպետ, ըստ ոստիկանության տվյալների, 2022 թվականին, 2021-ի համեմատությամբ, հանրապետությունում վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով: Այսինքն՝ երեք ուղղությամբ էլ նվազում է արձանագրվել, սակայն, միևնույն է, ցուցանիշը դրական չէ։ 2022 թվականին 22,825-ով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, հետևաբար երթևեկությունն ավելի է ծանրաբեռնվել:
Խնդրին բազմիցս անդրադարձած և որոշ լուծումներ առաջարկած ՀՀ առողջապահության նախկին նախարար, այսօր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ հստակ ռազմավարություն է պետք, որը կբարելավի ՀՀ-ի ունեցած ցուցանիշները:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության քաղաքականության մշակման լիազոր մարմինը ներքին գործերի նախարարությունն է, որն էլ պետք է լինի համապարփակ ռազմավարության մշակողը։ Եթե այդ ռազմավարության մեջ անհրաժեշտ լինի ինչ-որ օրենքի փոփոխություններ իրականացնել, Ազգային ժողովը կունենա իր դերակատարումը։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը չի սահմանափակվում միայն ավտոմեքենաների կանոնների խախտումով, կամ ոստիկանության աշխատանքով, դա մեծ միջոցառումներ է ենթադրում»,- ասում է պատգամավորը:
Երթևեկությունն անվտանգ լինելու համար, ըստ Թորոսյանի, պետք է ոչ միայն լինեն ճանապարհային որակյալ գծանշումներ, համապատասխան նշաններով կահավորումներ, այլ նաև պետությունը պետք է որոշի մեքենաների թիվը։ Պատգամավորի խոսքով՝ ոլորտի բարելավման միջոցներից է նաև վարորդական իրավունքի վկայականի համար ներկայումս առկա քննության կարգն է՛լ ավելի խստացնելը։
«Եթե պարզվում է, որ շատ վթարների պատճառը շատ մեքենաներն են, ապա ինչո՞ւ պետք է բոլորն ունենան ինդիվիդուալ մեքենա․ այս առումով պետք է հանրային տրանսպորտը զարգացնել։ Սա երկար աշխատանք է։ Պետք է խստացվեն անսթափ վիճակում երթևեկելու տուգանքները, հին մեքենաների նկատմամբ այլ տեսակի հարկային կամ մաքսային վարչարարություն անելը։ Ներկայիս արագությունը ֆիքսող տեսախցիկներից բացի, լինեն այնպիսինները, որոնք, օրինակ, դրվում են 60 կմ-ի սկզբում, և եթե մեքենան անցնում է ավելի արագ, քան 60 կմ-ից ավելի վարելու դեպքում է, տուգանվում է։ Այսինքն՝ պետք է խստացվեն նաև այս պահին գործող պատժամիջոցները»,- ասում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, տուգանքը չպետք է լինի պարզապես վճարման միջոց, այլ այնքան անհամաչափ, որ անձը չցանկանա իրականացել որևէ խախտում, որպեսզի չտուգանվի, ասում է Թորոսյանը․ «Հիմա, եթե վարորդը ամրագոտի չի կապել, տուգանք է վճարում 5000 դրամ։ Նախկինում ոստիկանները շատ հաճախ նաև կոմպրոմիսի էին գնում վարորդի հետ․ եթե անցնում էր կարմիր լույսի տակով, տուգանում էին ամրագոտի չկապելու համար։ Տուգանքները պետք է լինեն այնպիսին, որ բոլորն այնքան զգոն լինեն, որ հանկարծ չտուգանվեն։ Պետք է շեշտել նաև, որ ոստիկանության բարեփոխումների շնորհիվ, հատկապես՝ պարեկային ծառայության ներդրմամբ, իրավիճակն ինչ-որ չափով դրական միտում ունի։ Պարեկային ծառայողները չեն ներում խախտում իրականացրած վարորդին»։
Վերը նշվածներից բացի, պատգամավորը նաև Երևանի քաղաքապետին է դիմել՝ առաջարկելով վերանայել Երևան քաղաքի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան և քաղաքի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով: Թորոսյանը նկատում է՝ առաջարկը կնպաստի ճանապարհային պատահարների նվազմանը և թույլ կտա բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը:
Խնդրի լուծման շուրջ որևէ առանձին մարմնի ստեղծման անհրաժեշտություն պատգամավորը չի տեսնում, հիշեցնում է՝ դրա լուծման քաղաքականության մշակողը ներքին գործերի նախարարությունն է, իսկ իրականացնողները պետք է լինեն տարբեր նախարարություններ։ Վերջինս չի բացառում, որ միգուցե կարիք կա նաև համակարգող խորհուրդների կամ հանձնաժողովների, սակայն միևնույն ժամանակ կարծում է, որ դրանք ավելի շատ պատասխանատվությունը վերացնում են համապատասխան մարմնից։
Պատգամավորը նաև նկատում է՝ անվտանգ երթևեկությունն ու կանոնների պահպանումը ոչ միայն կապված են վարելու մշակույթի, այլև կրթական ցենզի հետ։ Քաղաքացիները այդքան էլ օրինապահ չեն, և այս հարցը կարգավորելը շատ բարդ է․ «Պետությունը պետք է տարբեր գործիքներ կիրառի՝ սկսած դպրոցից, սովորեցնի, որ օրենքները պետք է պահպանել, ոչ թե խախտել։ Մեծահասակների դեպքում պետք է լինեն գործիքներ, որպեսզի օրենքները խախտելու ցանկությունը հնարավոր չլինի, համապատասխան մարմիններն էլ անհրաժեշտ ռեսուրսներն ունենան՝ այդ ամենը կազմակերպելու համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT