Պետքարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Նեդ Փրայս

Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին՝ կապված պետքարտուղար Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցների, նշել է՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։

«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենը, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,-  «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Փրայսը:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի՞ հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները:

Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ՝ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այնտեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:

Տպել
459 դիտում

«44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11.000 դասալիք». Աննա Հակոբյան (տեսանյութ)

«ԱԺ-ում մկան ծակ ման գալով». Պատվից հեռու խմբակցության ղեկավարն ասում է, թե դաշնակը փախնող տղա չի. Հովհաննիսյան

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մահվան ելքով վրաերթ` Երևանում, փախուստի դիմած վարորդին որոնում են

15-ամյա Համլետ Մանուկյանը Թուրքիայում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել

«Wildberries»-ն ուժեղացնում է հսկողությունը կայքում որոշ ապրանքների շրջանառության վրա

Արևմուտքին Ուկրաինայում զսպեց միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշումը․ CNN

Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին մեղավոր ճանաչելու կամ կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

ՀՀ գրեթե բոլոր տարածաշրջաններում տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Օդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանա

Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. դեպքի վայր է այցելել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը

Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա

Մեկ զինծառայողի սպանության և ևս մեկի սպանության փորձի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սևքարեցի Դավիթն այսօր կդառնար 23 տարեկան. Աննա Հակոբյանը մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Բյորն Սյոդեր

Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը

Խուզարկում են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը. մանրամասներ

Լաչինի միջանքի բաց լինելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ՆԳՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է (լուսանկարներ)

ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ»-ում

31-ամյա երևանցին իր աշխատավայրին պատկանող մեքենայից 740 հազար դրամ է գողացել

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը

«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Զոհված զինծառայող Հրաչյա Սարուխանյանի լուսանկարները

Մարդու առևանգման մեջ մեղադրվող 41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Խոյ համայնքում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դի

Ուշադրություն. Սուրենյանը հայտնել է ամենացածր ջերմաստիճանի օրը

Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը

Թրամփին քրեական մեղադրանք է առաջադրվել

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ

Մասիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ

12 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ